«ԵՐԵՎԱՆ 2800» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԸ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ «ԱՐՏԿՈՆՑԵՊՏ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԵՎ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ

  • Սեպտեմբերի 03, 2018
  • 19:16

Երևան քաղաքի 2800 ամյակին ընդառաջ սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիայի և ՀԲԸՄ Հայաստանի կողմից համատեղ կազմակերպվող «Երևան 2800» խորագրով միջոցառումների շարքին, որի հիմնակետն է Մկրտիչ Արմենի «Երևան» վեպին նվիրված կերպարվեստի ցուցահանդեսը:

Ցուցահանդեսը հանդիսանում է գիրք-արվեստագետ հարաբերության մի յուրօրինակ պտուղ, որում արտացոլված են մի խումբ երիտասարդ ստեղծագործողների ընկալումները, մտորումները վեպի շուրջ: «Երևան» ցուցահանդեսը նաև հարթակ է՝ Մկրտիչ Արմենի վեպը նորովի գնահատելու, նրա ընթերցանությունը խթանելու, գրքում ներկայացված հիմնախնդիրները ժամանակակից իրավիճակի լույսի ներքո դիտարկելու համար: Այս նպատակով տեղի կունենան երկու կլոր սեղաններ՝ գրական քննարկում Մկրտիչ Արմենի «Երևան» վեպի շուրջ և ֆորում «Երևան – հին ու նոր հեռանկարներ» թեմայով:

Միջոցառումների շարքը կներառի նաև զրույց ստեղծագործողների հետ, երաժշտական կատարումներ, ընթերցումներ, աուդիո-վիզուալ ինստալացիա և քննարկումներ: Մանրամասները՝ նկարում:

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: