«ՊԱՆԴԽՏՈՒԹՅԱՆ ԵՐԳԸ» ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
- Հունիսի 17, 2018
- 11:25
«Պանդխտության Երգը» հայկական ազգային երգերի երաժշտական ներկայացում է: Այն ոչ միայն աշխարհագրական արտագաղթի մասին է, այլև հեռանալու: Այն կարոտն է մշտապես կանչող կորուսյալ հայրենիքի հանդեպ։
Ներկայացման ներշնչանքը Հերիքնազ Գալստյանի «Հորովել» քանդակն է։ Ցուցասրահ-թատերաբեմ ներկայացումը միաձուլում և ջնջում է սահմանը տարածության, երաժիշտի և պարողի միջև։ Ներկայացման վերջում Հերիքանազ Գալստյանի ստեղծագործությունը կհանձնվի հանդիսատեսի դատին: Կիրակի, հունիսի 17-ին, ժամը՝ 17:00 և 20:00 Հյուրերին խնդրում ենք ներկայանալ յուրաքանչյուր ցուցադրությունից 15 րոպե առաջ: Մուտքն ազատ է: |