ՍՏԵՂԾԵԼՈՎ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ

  • Ապրիլի 18, 2018
  • 11:24

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) և Հայաստանի ամերիկյան համալսարանը համատեղ հանդես են գալիս դասախոսությունների շարքով՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության հարյուրամյակին:

Ազգային փոքրամասնություններով բնակեցված բազմաթիվ տարածքների անհնազանդության և սահմանային մշտական լարվածության պայմաններում Հայաստանի կառավարությունը փորձում էր դնել ժողովրդավարական հանրապետության հիմքերը:

Այս դասախոսությունը և քննարկումը կդիտարկեն այն միջոցները, որոնք կառավարությունը ձեռք էր առնում հանրապետական տիպի պետության հիմքերը դնելու, ինչպես նաև ներքին լարվածությունների դեմ պայքարելու նպատակով: Ներքին լարվածություններն առկա էին ոչ միայն քաղաքական կուսակցությունների միջև, այնպես էլ իշխող Դաշնակցական կուսակցության ներսում: Ստեղծված իրավիճակում Սփյուռքը նույնպես ունեցավ իր դերը, քանի որ կուսակցական կողմնակալությունը, տեղային հատվածականությունը և պատվիրակությունների երկվությունը սպառնում էին ոչ միայն Հանրապետության ապագային, այլ նաև հենց հայ ժողովրդին: Սակայն մինչև 1920թ.-ը նկատելի առաջընթաց տեղի ունեցավ, և բարելավման նշաններ ի հայտ եկան թե՛ երկրի ներսում, թե՛ միջազգային ասպարեզում:  Ավելին՝ այստեղ:

Չորեքշաբթի, ապրիլի 18-ին, 18:30-20:00-ին,
Մանուկյան սրհ., Փարամազ Ավեդիսյան շ., ՀԱՀ (Մարշալ Բաղրամյան 40)

Մուտքն ազատ է:

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: