Դեկտեմբերի 2017

Ուրբաթ, 08 Դեկտեմբերի 2017

TEDxYerevanSalon. «ԾԱՅՐԱՀԵՂ ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ»

ՀԲԸՄ Հայաստանը կհյուրընկալի հերթական TEDxYerevanSalon-ի «Ծայրահեղ ազնվություն» թեմայով զրույց-հանդիպումը, որն իրականացվում է Impact Hub Yerevan-ի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ գործընկերությամբ:

Ուրբաթ, դեկտեմբերի 8, 18:00
ՀԲԸՄ Հայաստանի դահլիճ (2/2 Մելիք-Ադամյան փ.)

Ավելին
Չորեքշաբթի, 06 Դեկտեմբերի 2017

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՆ ԿԻՆՈ

ՀԲԸՄ Հայաստանը և Հայկական Ալիանս Ֆրանսեզը սիրով հրավիրում են Ժան Լյուկ Գոդարի Le mépris («Արհամարհանք») ֆիլմի ցուցադրությանը՝ նվիրված Ժան-Լյուկ Գոդարի ծննդյան 87-րդ ամյակին և ֆիլմի ֆրանսիական էկրան բարձրանալու 54-րդ տարեդարձին :

Ժան Լյուկ Գոդար - Ֆրանսիա / Իտալիա - 1963 - 110 ր
Դերերում՝ Բրիջիտ Բարդո, Միշել Միկոլի, Ֆրից Լանգ

Չորեքշաբթի, դեկտեմբերի 6, ժամը՝ 19:00
ՀԲԸՄ Հայաստանի դահլիճ (2/2 Մելիք-Ադամյան փ.)

Մուտքն ազատ է:

Ավելին
Երեքշաբթի, 05 Դեկտեմբերի 2017

«ԳԻՐՔ ՀԱՅՐԵՆԻՔԸ. ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ» ՖԻԼՄԻ ԱՆԳԼԵՐԵՆ ՏԱՐԲԵՐԱԿԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՊՐԵՄԻԵՐԱՆ

ՀԲԸՄ Հայաստանը սիրով հրավիրում է «Գիրք հայրենիքը. Ոսկան Երևանցի» ֆիլմի անգլերեն տարբերակի հայաստանյան պրեմիերային: Ոսկան Երևանցին 1640-1666թթ. առաջին հայ տպագրիչներից է:, ով 1668 թ. Ամստերդամում տպագրել է հայերեն Աստվածաշունչ մատյանը: Ֆիլմի անգլերեն կրկնօրինակումը ֆինանսավորվել է ՀԲԸՄ Լոնդոնի կողմից:

Ֆիլմի ցուցադրությանը պատիվ կունենանք հյուրընկալելու Վրաստանում և Հայաստանում Նիդեռլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոս Դաումանին: Միջոցառմանը ներկա կլինեն ֆիլմի ռեժիսոր Հակոբ Փափազյանը, պրոդյուսեր Նվեր Մնացականյանը, սցենարի հեղինակ Վահրամ Մարտիրոսյանը և ՀԲԸՄ Լոնդոնի մասնաճյուղի ատենապետ, Լոնդոնի Կոմիտաս ինստիտուտի հիմնադիր նախագահ Արա Սարաֆյանը:

Երեքշաբթի, դեկտեմբերի 5, ժամը՝ 19:00
ՀԲԸՄ Հայաստանի դահլիճ (Մելիք-Ադամյան 2/2)

Ավելին
Ուրբաթ, 01 Դեկտեմբերի 2017

«ԱԿՆԹԱՐԹ» ՖՈՏՈՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

ՀԲԸՄ Ցուցասրահում տեղի կունենա «Ակնթարթ» ֆոտոցուցահանդեսի բացման արարողությունը` նվիրված «ՖՈՏՈԼՈՒՐ» լրատվական գործակալության գործունեության 15-ամյակին:

Ցուցահանդեսը` լուսանկարների յուրահատուկ հավաքածու է, որտեղ տեղ են գտել վերջին 15 տարիների ընթացքում տեղի ունեցած ամենանշանակալից` մշակութային, քաղաքական, սպորտային և մի շարք այլ իրադարձություններ, որոնց ամենակարևոր ակնթարթները չեն վրիպել «ՖՈՏՈԼՈՒՐԻ» լուսանկարիչների աչքից:

Ուրբաթ, դեկտեմբեր 1, 19:00
ՀԲԸՄ Հայաստանի Ցուցասրահ (2/2 Մելիք-Ադամյան փ.)

Ավելին
 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: