Երեքշաբթի, 05 Դեկտեմբերի 2017

«ԳԻՐՔ ՀԱՅՐԵՆԻՔԸ. ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ» ՖԻԼՄԻ ԱՆԳԼԵՐԵՆ ՏԱՐԲԵՐԱԿԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՊՐԵՄԻԵՐԱՆ

ՀԲԸՄ Հայաստանը սիրով հրավիրում է «Գիրք հայրենիքը. Ոսկան Երևանցի» ֆիլմի անգլերեն տարբերակի հայաստանյան պրեմիերային: Ոսկան Երևանցին 1640-1666թթ. առաջին հայ տպագրիչներից է:, ով 1668 թ. Ամստերդամում տպագրել է հայերեն Աստվածաշունչ մատյանը: Ֆիլմի անգլերեն կրկնօրինակումը ֆինանսավորվել է ՀԲԸՄ Լոնդոնի կողմից:

Ֆիլմի ցուցադրությանը պատիվ կունենանք հյուրընկալելու Վրաստանում և Հայաստանում Նիդեռլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոս Դաումանին: Միջոցառմանը ներկա կլինեն ֆիլմի ռեժիսոր Հակոբ Փափազյանը, պրոդյուսեր Նվեր Մնացականյանը, սցենարի հեղինակ Վահրամ Մարտիրոսյանը և ՀԲԸՄ Լոնդոնի մասնաճյուղի ատենապետ, Լոնդոնի Կոմիտաս ինստիտուտի հիմնադիր նախագահ Արա Սարաֆյանը:

Երեքշաբթի, դեկտեմբերի 5, ժամը՝ 19:00
ՀԲԸՄ Հայաստանի դահլիճ (Մելիք-Ադամյան 2/2)

Ավելին
 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: