Նոյեմբերի 2017

Հինգշաբթի, 16 Նոյեմբերի 2017

«ՏԵԽՆՈՎԱՑԻՈՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ 2018»

ՀԲԸՄ Հայաստանը և «Քաղաքացիական հասարակության կամուրջ» ծրագիրը սիրով հրավիրում են «Տեխնովացիոն մարտահրավերներ Հայաստան 2018» նախամեկնարկային միջոցառմանը` բացահայտելու համագործակցության հեռանկարները` երիտասարդ աղջիկների ներգրավվածությունը ՏՀՏ ոլորտում ապահովելու համար:

Հինգշաբթի, նոյեմբեր 16, 10:30
ՀԲԸՄ Հայաստան (2/2 Մելիք-Ադամյան փ.)

Ավելին
Երեքշաբթի, 14 Նոյեմբերի 2017

ԿԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

«Կին» միջազգային կինոփառատոնը արդեն 14 տարի շարունակ հայ հանդիսատեսին է ներկայացնում աշխարհի տարբեր անկյուններում ստեղծագործող կին ռեժիսորների ֆիլմերը։ 14-րդ «Կին» միջազգային կինոփառատոնը տեղի կունենա նոյեմբերի 14-18-ը՝ ներկայացնելով կին ստեղծագործողների շուրջ 60 ֆիլմ 20 երկրներից։

Կինոփառատոնի բացումը տեղի կունենա՝

Երեքշաբթի, նոյեմբեր 14, 19:00
ՀԲԸՄ Հայաստան (2/2 Մելիք-Ադամյան փ.)

Հետագա ցուցադրությունների և միջոցառումների մասին տեղեկանալու համար հետևեք փառատոնի ֆեյսբուքյան էջին։

Ցուցադրությունների մուտքն ազատ է։

Ավելին
Հինգշաբթի, 02 Նոյեմբերի 2017

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՆ ԿԻՆՈ

* 2-րդ եթերաշրջան*
Հայկական Ալիանս Ֆրանսեզ- ՀԲԸՄ Երևան - AFG Film Club - Institut Français

Le salaire de la peur
Անրի Ժորժ Կլուզո - Ֆրանսիա - 1953 - 131 րոպե
Դերերում Իվ Մոնտան, Շարլ Վանել, Ֆոլկո Լյուլի, Պետեր Վան Էյք

Le salaire de la peur-ը կինոյի պատմության այն եզակի ֆիլմերից է, որը նույն տարում ստացել է Կաննի կինոփառատոնի Ոսկե Արմավենի և Բեռլինի փառատոնի Ոսկե Արջ մրցանակները:

Ֆիլմերը կցուցադրվեն օրիգինալ լեզվով` անգլերեն ենթագրերով:

Մուտքն ազատ է:

Հինգշաբթի, նոյեմբեր 2, 19:00
ՀԲԸՄ Հայաստան (2/2 Մելիք-Ադամյան փ.)

Ավելին
 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: