Հինգշաբթի, 13 Հուլիսի 2017

ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ՍԻՌՈ ԳԵՌԱՅԻ ՀԵՏ

ՍԻՌՈ ԳԵՌԱ (Ռեժիսոր, Կոլումբիա)

Ծնվել է 1981-ին Սեսարում (Կոլումբիա): Ավարտել է Կոլումբիայի ազգային համալսարանի կինոյի և հեռուստատեսության բաժինը: 21 տարեկանում չորս մրցանակակիր կարճամետրաժ ֆիլմ ստեղծելուց հետո սեփական սցենարով նկարահանել է «Թափառող ստվերներ» իր առաջին լիամետրաժ ֆիլմը, որն արժանացել է Սան Սեբաստիանի, Թուլուզի, Մար դել Պլատայի, Տրիեստի, Հավանայի, Կիոտոյի, Կարթախենայի, Սանտյագոյի և Վարշավայի ՄԿՓ-երի մրցանակին, ներկայացվել ավելի քան 60 կինոփառատոնում (Թրայբեքա, Լոկառնո, Սեուլ, Պեզարո, Սիեթլ, Համբուրգ, Կալկաթա, Ռիո դե Ժանեյրո, Ստամբուլ, Գվադալախարա և այլն):

Գեռայի երկրորդ ֆիլմը՝ «Քամու ճամփորդությունները», 2009-ին ընդգրկվել է Կաննի ՄԿՓ-ի «Հատուկ հայացք» ծրագրի պաշտոնական մրցույթում: Ֆիլմն էկրան է բարձրացել 17 երկրում և ցուցադրվել 90 ԿՓ-ում, ընդ որում՝ Թորոնթոյում, Ռոտերդամում, Սան Սեբաստիանում, Հոնկոնգում, Երուսաղեմում ու Լոնդոնում, մրցանակների արժանացել Կաննում, Սանտա Բարբարայում, Մալագայում, Սանտյագոյում, Բոգոտայում և Կարթախենայում:

Հինգշաբթի, հուլիսի 13, 2017, ժամը 15:00
ՀԲԸՄ Հայաստան (2/2 Մելիք-Ադամյան փ.)

Մուտքն ազատ է:

Ավելին
 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: