Հինգշաբթի, 06 Հուլիսի 2017
«PIERROT LE FOU» ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ֆրանսիական դասական կինո 1-ին եթերաշրջան Հայկական Ալիանս Ֆրանսեզ- ՀԲԸՄ Երևան - AFG Film Club - Institut Français Pierrot le fou (վերականգնված տարբերակ) Սինոպսիս. Ֆերդինանդ Գրիֆոնը, ով ամուսնացած է մի հարուստ կնոջ հետ, ձանձրանում է բարձր հասարակության միջավայրում, ուր նրան տանում է կինը: Մի երեկույթի ժամանակ նա հանդիպում է Մարիանին՝ մի երիտասարդ ուսանողուհու, ում հետ ծանոթացել է հինգ տարի առաջ: Թողնելով կնոջը՝ նա այդ գիշերն անցկացնում է Մարիանի տանը՝ որոշելով այլևս չգնալ այդտեղից: Կինը ապահարզան է պահանջում: Մարիանը՝ խառնված լինելով մութ պատմությունների մեջ, մի օր դիակ է գտնում իրենց բնակարանում: Սիրեկանները փախուստի են դիմում հանգուցյալի մեքենայով՝ դեպի Կոտ դ’Ազյուր, ուր Մարիանը ցանկություն է հայտնում գտնել իր եղբորը: Առանց գումարի, նրանք հարձակվում են մի գազալցակայանի վրա: Մարիանը սկսում է իր սիրեկանին «Պիերո» անվանել: Արկածները նրանց հասցնում են ծովի ափ... Ֆիլմը կցուցադրվի օրիգինալ լեզվով (ֆրանսերեն)՝ անգլերեն ենթագրերով: Միջոցառումը տեղի կունենա հուլիսի 6-ին, ժամը 19:00-ին ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում (Մելիք-Ադամյան 2/2): |