Ապրիլի 2017

Ուրբաթ, 28 Ապրիլի 2017

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԵՔԻԱԹԱԳԻՐ ՄԵՐԻ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՀԵՏ

Ապրիլի 28-ին, ժամը 18:30-ին, ՀԲԸՄ Հայաստանը սիրով հրավիրում է ներկա լինելու հեքիաթագիր Մերի Սահակյանի հետ հանդիպմանը:
Լինելով հիսունից ավելի հեքիաթների հեղինակ, նա համոզված է, որ զարգացած տեխնոլոգիաների այս դարում երեխաներն էլ ավելի կարիք ունեն հեքիաթի:
Հանդիպման ընթացքում Մերի Սահակյանը կպատասխանի ընթերցողների հարցերին:
Գեղարվեստական մաս՝ «Սիրոն» թատերախումբը կներկայացնի «Փալանչի Կարոն» հեքիաթը՝ գեղարվեստական ղեկավար՝ Արշակ Ղազարյան:
Միջոցառումը տեղի կունենա ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում (Մելիք-Ադամյան փողոց 2/2)
Ավելին
Հինգշաբթի, 27 Ապրիլի 2017

CROSSROADS 2017: Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԵՎ Լ. ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՀԱՄԵՐԳԸ

«Քառորդ Տոն» կազմակերպությունը Հայկական բարեգործական ընդհանուր միության և Վալլոնի Բրյուսել Ինտերնացիոնալի աջակցությամբ ապրիլի 25-29-ը կազմակերպում է Crossroads 2017 | Բելգիա - Ֆրանսիա - Հայաստան` ժամանակակից երաժշտության փառատոնը, որի շրջանակներում ապրիլի 27-ին ՀԲԸՄ համերգասրահում տեղի կունենա ֆլեյտահար և կոմպոզիտոր Արամ Հովհաննիսյանի (Շվեյցարիա) և դաշնակարուհի Լորանս Մխիթարյանի (Բելգիա) համերգը։

Ծրագիր․
Օլիվյե Մեսսիան (1908-1992) - Le Merle Noir ֆլեյտայի ևդաշնամուրի համար (1952)
Արամ Հովհաննիսյան (1984-) - Retrospective. Սոնատ ֆլեյտայիհամար (2003-05/2016-17, ՀՊ)
Ժան-Լյուկ Ֆաֆշամ (1960-) - Rap ասմունքող դաշնակահարիհամար (2010)
Կլոդ Լեդու (1960-) - Saveurs du Sud դաշնամուրի համար (2013)
Ռուբեն Անտոնյան (1988-) - 4,5 situation(s) ֆլեյտայի համար (2016-17, ՀՊ)
Բեատ Ֆուրրեր (1954-) - Presto ֆլեյտայի և դաշնամուրի համար (1997)

Մուտքն ազատ է:
Մասնակցության համար գրանցվե'ք այստեղ:

Ավելին
Չորեքշաբթի, 19 Ապրիլի 2017

ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ՝ ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ԱՊԱԳԱ

ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ՝ ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ԱՊԱԳԱ

Ապրիլի 19-ին, ժամը 10:30-ից մինչև 17:30-ը, ՀԸԲՄ-ի հյուրընկալ հարկի տակ տեղի կունենա միջոցառում` նվիրված Հայաստանում ստեղծագործական ու մշակութային ոլորտներին: Միջոցառումը, հետապնդում է Հայաստանում ստեղծագործական ու մշակութային ոլորտների (CCI) գլխավոր շահագրգիռ կողմերին ու մասնակիցներին միավորելու նպատակ՝ սկսած արվեստագետներից մինչև ստեղծարար սկսնակ ընկերություններն ու գործող ենթակառուցվածքը բարելավել ջանացող միջազգային կազմակերպությունները, որպեսզի հավաքականորեն կերտվի մի տեսլական։
Ինչպիսի՞ն ենք պատկերացնում Հայաստանը տասը տարի անց ստեղծագործական և մշակութային ոլորտների առումով։ ՀԸԲՄ-ն կոչ է անում միջոցառման իր գործընկերներին ու մասնակիցներին միասին մտածելու և նկարագրելու այն լավագույն էկո-համակարգը, որը նպաստավոր կլինի երիտասարդ նորարարների համար, որպեսզի նրանք համարձակորեն գործեն ու գաղափարներն իրականություն դարձնեն: Արդյունքում կմշակվի ռազմավարություն, որը կտանի դեպի այդ նպատակը։ Միջոցառումը սկսվելու է Հայաստանում ստեղծագործական և մշակութային ոլորտներում ներկայումս տիրող մթնոլորտի վերաբերյալ պանելային քննարկմամբ։

Մտքերի այս փոխանակությունը համատեղ վարելու է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Կոլբա լաբ» նորարարական լաբորատորիան, իսկ մասնակիցների թվում են Բրիտանական խորհուրդը, «ԵՄ-ն բիզնեսի համար» (EU4business) և ստեղծագործողներ՝ արվեստի, կրթության և դիզայնի բնագավառներից։ Միջոցառումը շարունակվելու է ոլորտային «THINKshop»-երով, ինչպես նաև մի քանի հետաքրքիր ցուցադրական ներկայացումներով՝ Ստեղծագործական գաստրոնոմիա/խոհարարություն («Ինգրիդիենտ»/Ingredient), Ստեղծագործական գինեգործություն («KEUSH»), և ի վերջո ավարտվելու է «UP Design Pavilion»-ի բացառիկ նախադիտմամբ, մի ցուցահանդես որը միավորում է հայ նախագծողներին, դիզայներներին ու վարպետներին՝ վերաիմաստավորելու դիզայնի ապագան Հայաստանում։

Միացե՛ք մեզ՝ ձևավորելու Հայաստանի ստեղծագործ ապագան:

Անհրաժեշտ տեղեկատվություն.

Միջոցառման լեզուն՝ անգլերեն և հայերեն:
Կապահովվի համաժամանակյա թարգմանություն:

Էլեկտրոնային գրանցումը պարտադիր է՝ http://bit.ly/2osyCwu
Ֆեյսբուք: https://www.facebook.com/events/410445762675695

Ավելին
Ուրբաթ, 14 Ապրիլի 2017

«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ. ՀԲԸՄ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀԲԸՄ-ի 111-րդ տարելիցի կապակցությամբ, ինչպես նաև Հայաստանի և Եգիպտոսի միջև 25 տարվա դիվանագիտական հարաբերությունների ձևավորման առիթով, ՀԲԸՄ Հայաստանը ներկայացնում է «ՀԲԸՄ Ցուցահանդեսներ» շարքից «Մշակութային Երկխոսություն. ՀԲԸՄ Տոնակատարություն» ցուցահանդեսը:
«Մշակութային երկխոսություն»-ը համընդհանուր լուսանկարչական արվեստի ծրագիր է, որ վերջին վեց տարիների ընթացքում իրականացվում է արվեստագետ Տաթև Մնացականյանի նախաձեռնությամբ: Ծրագրի մեջ ներառված են սփյուռքում հայ արվեստագետների կյանքին ու արվեստին հարգանքի տուրք մատուցող մի շարք լուսանկարչական դիմանկարներ: Մինչև հունիսի 4-ը ՀԲԸՄ-ում ներկայացված «Հայաստան և Եգիպտոս» շարքը խորհրդանշական է և նվիրվում է ՀԲԸՄ-ի հիմնադիրներին, ովքեր սերում էին Եգիպտոսի սփյուռքից:
«Մշակութային Երկխոսություն. ՀԲԸՄ Տոնակատարություն» Տաթև Մնացականյանի աշխատանքների անհատական ցուցահանդեսը

Օրեր՝ Ապրիլի 14 - Հունիս 4, 2017թ
Մուտքն ազատ է:

Ավելին
Երեքշաբթի, 11 Ապրիլի 2017

«ՆԱՂԱՇ» ՀԱՄՈՒՅԹԸ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

«Նաղաշ» համույթը իր երաժշտության մեջ համատեղում է հայկական ազգային երաժշության հողեղեն հոգևորականությունը, նոր դասական երաժշտությունը, ժամանակակից հետ-մինիմալիզմն ու ռոքի և ջազի էներգիան։ Երեք փայլուն կին վոկալիստները և մի քանիսը Հայաստանի լավագույն դուդուկահարներից, ուդահարներից, դհոլահարներից ու դաշնակահաներից նվագում են նոր երաժշտություն՝ գրված միջնադարում ապրած հայ առեղծվածային բանաստեղծ ու քահանա Մկրտիչ Նաղաշի սուրբ խոսքերի հիման վրա։

Ամերիկայայ կոմպոզիտոր Ջոն Հոդյանի կողմից «Նաղաշ» համույթի համար գրված «Աքսորի երգը» խորը մեդիտացիա է մարդու և Աստծո կապի մասին՝ գրված վանականի տեսանկյունից, ով երկար տարիներ ստիպված է եղել ապրել աքսորի պայմաններում։ Այս գործը մասամբ ազգային է, մասամբ՝ դասական և շատ հուզիչ։

Հասմիկ Բաղդասարյան (սոպրանո)
Տաթևիկ Մովսեսյան (սոպրանո)
Արփինո Տեր-Պետրոսյան (ալտ)
Տիգրան Հովհաննիսյան (դհոլ)
Արամ Նիկողոսյան (ուդ)
Էմմանուել Հովհաննիսյան (դուդուկ)
Ջոն Հոդյան (դաշնամուր) կոմպոզիտոր

Ապրիլի 11-ին, ժ-ը 19:30-ին
2/2 Մելիք-Ադամյան փ.

Մուտքը միայն գրանցումով հետևյալ հղումով՝ https://naghashconcert.eventbrite.com/

Ավելին
Շաբաթ, 08 Ապրիլի 2017

«ԳՈՒՆԱԲԱԺԱՆՈԻՄ ԱՆԱՍՏԱՍԻԱ ՇԵՓԸՐԴԻ ՀԵՏ» ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀԲԸՄ Հայաստանը և AFG Film Club-ը սիրով հրավիրում են բոլոր կինոօպերատորներին, խմբագիրներին, ռեժիսորներին, պրոդյուսերներին, դիզայներներին, թվային պատկերի (digital imaging) մասնագետներին, անկախ կինոարտադրողներին, ուսանողներին ու կինո ոլորտի բոլոր մասնագետներին, ովքեր ցանկություն ունեն խորացնելու իրենց գիտելիքները գունաբաժանման բնագավառում։
Աշխատարանը կանցկացվի անգլերեն լեզվով և համաժամանակյա հայերեն թարգմանությամբ:
Մուտքն ազատ է: Խնդրում ենք գրանցվել այստեղ:

Մասնակցության համար ցանկալի է լինել կինոարտադրության ու դիզայնի ոլորտից, բայց բացարձակ պարտադիր չէ ունենալ նախնական գիտելիքներ ու փորձ հենց գունաբաժանման մեջ:


Ապրիլի 8-ին, ժամը 15:00 - 17:00-ն
ՀԲԸՄ Հայաստան
Մելիք-Ադամյան փող., 2/2

Ավելին
Հինգշաբթի, 06 Ապրիլի 2017

«ՄԵԾ ՊԱՏՐԱՆՔ» ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ապրիլ ամսից ՀԲԸՄ Հայաստանում մեկնարկում է Ֆրանսիական դասական ֆիլմերի շարքը։ Նշեք ձեր օրացույցներում յուրաքանչյուր ամսվա առաջին հինգշաբթի օրը՝ որպես ֆրանսիական կինոյի օր։ Ծրագրի շրջանակներում հրավիրում ենք բոլորիդ դիտելու Ժան Ռենուարի «ՄԵԾ ՊԱՏՐԱՆՔ» ֆիլմը՝ անկրկնելի Ժան Գաբենի մասնակցությամբ։ Ֆիլմերը կցուցադրվեն վերականգնված տարբերակով: Ծրագիրը համատեղ իրականացնում են Հայկական Ալյանս Ֆրանսեզը, ՀԲԸՄ Հայաստանը, Institut Francais-ը, AFG Film Club-ը։

Ապրիլի 6-ին, ժամը 19:00-ին

ՀԲԸՄ Հայաստան
Մելիք-Ադամյան փ., 2/2
Լեզուն՝ ֆրանսերեն (անգլերեն ենթագրերով)
Մուտքն ազատ է:
Ավելին
 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: