Ուրբաթ, 14 Ապրիլի 2017

«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ. ՀԲԸՄ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀԲԸՄ-ի 111-րդ տարելիցի կապակցությամբ, ինչպես նաև Հայաստանի և Եգիպտոսի միջև 25 տարվա դիվանագիտական հարաբերությունների ձևավորման առիթով, ՀԲԸՄ Հայաստանը ներկայացնում է «ՀԲԸՄ Ցուցահանդեսներ» շարքից «Մշակութային Երկխոսություն. ՀԲԸՄ Տոնակատարություն» ցուցահանդեսը:
«Մշակութային երկխոսություն»-ը համընդհանուր լուսանկարչական արվեստի ծրագիր է, որ վերջին վեց տարիների ընթացքում իրականացվում է արվեստագետ Տաթև Մնացականյանի նախաձեռնությամբ: Ծրագրի մեջ ներառված են սփյուռքում հայ արվեստագետների կյանքին ու արվեստին հարգանքի տուրք մատուցող մի շարք լուսանկարչական դիմանկարներ: Մինչև հունիսի 4-ը ՀԲԸՄ-ում ներկայացված «Հայաստան և Եգիպտոս» շարքը խորհրդանշական է և նվիրվում է ՀԲԸՄ-ի հիմնադիրներին, ովքեր սերում էին Եգիպտոսի սփյուռքից:
«Մշակութային Երկխոսություն. ՀԲԸՄ Տոնակատարություն» Տաթև Մնացականյանի աշխատանքների անհատական ցուցահանդեսը

Օրեր՝ Ապրիլի 14 - Հունիս 4, 2017թ
Մուտքն ազատ է:

Ավելին
 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: