Երեքշաբթի, 11 Ապրիլի 2017

«ՆԱՂԱՇ» ՀԱՄՈՒՅԹԸ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

«Նաղաշ» համույթը իր երաժշտության մեջ համատեղում է հայկական ազգային երաժշության հողեղեն հոգևորականությունը, նոր դասական երաժշտությունը, ժամանակակից հետ-մինիմալիզմն ու ռոքի և ջազի էներգիան։ Երեք փայլուն կին վոկալիստները և մի քանիսը Հայաստանի լավագույն դուդուկահարներից, ուդահարներից, դհոլահարներից ու դաշնակահաներից նվագում են նոր երաժշտություն՝ գրված միջնադարում ապրած հայ առեղծվածային բանաստեղծ ու քահանա Մկրտիչ Նաղաշի սուրբ խոսքերի հիման վրա։

Ամերիկայայ կոմպոզիտոր Ջոն Հոդյանի կողմից «Նաղաշ» համույթի համար գրված «Աքսորի երգը» խորը մեդիտացիա է մարդու և Աստծո կապի մասին՝ գրված վանականի տեսանկյունից, ով երկար տարիներ ստիպված է եղել ապրել աքսորի պայմաններում։ Այս գործը մասամբ ազգային է, մասամբ՝ դասական և շատ հուզիչ։

Հասմիկ Բաղդասարյան (սոպրանո)
Տաթևիկ Մովսեսյան (սոպրանո)
Արփինո Տեր-Պետրոսյան (ալտ)
Տիգրան Հովհաննիսյան (դհոլ)
Արամ Նիկողոսյան (ուդ)
Էմմանուել Հովհաննիսյան (դուդուկ)
Ջոն Հոդյան (դաշնամուր) կոմպոզիտոր

Ապրիլի 11-ին, ժ-ը 19:30-ին
2/2 Մելիք-Ադամյան փ.

Մուտքը միայն գրանցումով հետևյալ հղումով՝ https://naghashconcert.eventbrite.com/

Ավելին
 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: