Երեքշաբթի, 23 Հոկտեմբերի 2018

«ԱՐՎԵՍՏԸ ԵՎ ԲԻԶՆԵՍԸ» ՍԻՄՊՈԶԻՈՒՄ

  • Հոկտեմբերի 23, 2018
  • 9:00
  • Մելիք-Ադամյան 2/2
  • Մուտքը միայն գրանցումով
  • https://bit.ly/2y3jPOS

ART BUSINESS Invitation Armenian38718 1

ՀԲԸՄ Հայաստանը և Shaula International-ը սիրով հրավիրում են Ձեզ մասնակցելու «Արվեստը և Բիզնեսը» սիմպոզիումին հոկտեմբերի 23-24-ը:

Երկօրյա համաժողովը հրավիրում է փորձագետների ողջ աշխարհից՝ քննարկելու արվեստի համաշխարհային շուկան և դրա տարբեր կողմերը, սկսած աճուրդի տներից մինչև պատկերասրահները, մասնավոր հավաքածուները և լյուքս ոլորտը: Այս հեղինակավոր միջոցառումը նպատակ ունի նախադրյալներ ստեղծել Հայաստանում արվեստի շուկայի դինամիկ զարգացման համար և ուսումնասիրել գլոբալ հարթակներին միանալու և դրանցից օգտվելու նոր ուղիները:

Ձեր մասնակցությունը անչափ կարևոր է բիզնեսի ձևավորմանը ծառայող այս միջոցառման հաջողությունն ապահովելու համար:
Տեղերը սահմանափակ են, անհրաժեշտ է նախապես հաստատել մասնակցությունը: 

Մասնակցության համար գրանցվեք այստեղ: Ծրագիրն՝ այստեղ:

Խոսնակների մասին ավելին՝ այստեղ:

Չորեքշաբթի, 10 Հոկտեմբերի 2018

ՋԱԶ ԵՐԵԿՈ

  • Հոկտեմբերի 10, 2018
  • 19:30
  • Մելիք-Ադամյան 2/2
  • Մուտքը միայն գրանցումով
  • https://bit.ly/2xXd3tL

Hyusnunts Event Banner

Հայաստանում ֆրանկոֆոնիայի տարվա շջրանակներում ՀԲԸՄ Հայաստանը սիրով հրավիրում է ջազ երաժշտության երեկոյի՝ մասնակցությամբ Արմեն Հյուսնունցի (սաքսաֆոն), Վահագն Հակոբյանի (դաշնամուր), Նարեկ Խեչումյանի (հարվածային), ինչպես նաև երեկոյի հատուկ հյուրեր Արտյոմ Մանուկյանի (թավջութակ, ԱՄՆ) և Միտչել Լոնգի (կիթառ, ԱՄՆ): 

Ուրբաթ, սեպտեմբերի 7-ին, ժ. 19:00-ին 
ՀԲԸՄ Հայաստան (Մելիք-Ադամյան 2/2)

Մուտքը միայն գրանցումով (գրանցումն ավարտված է):

Ուրբաթ, 05 Հոկտեմբերի 2018

«ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎ»․ ԼԱՐԻՍԱ ՀՈՎԱՆՆԻՍՅԱՆ

  • Հոկտեմբերի 05, 2018
  • 18:30
  • Մելիք-Ադամյան 2/2
  • Մուտքն ազատ է, նախնական գրանցումը` պարտադիր
  • https://bit.ly/2xUvaRm

42915995 1787628328030282 2241806541478952960 o

«Հաջողության բանաձև» նախագծի բեմում «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հիմնադիր ԼԱՐԻՍԱ ՀՈՎԱՆՆԻՍՅԱՆՆ է, ով կկիսվի իր անձնական փորձով մինչև 30 տարեկանը գործադիր տնօրենի պաշտոնում ընտրվելու, նեթվորքինգի, ֆոնդահայթայթման, սոցիալական ձեռներեցության և սոցիալական ինովացիաների կարևորություն վերաբերյալ:

Ուրբաթ, հոկտեմբերի 5-ին, ժ. 18:30
ՀԲԸՄ Հայաստան (Մելիք-Ադամյան 2/2)

Լեզուն՝ անգլերեն: 
Մուտքն ազատ է, նախնական գրանցումը պարտադիր՝ https://bit.ly/2y6krSP

Հինգշաբթի, 04 Հոկտեմբերի 2018

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՆ ԿԻՆՈ. «ԴԻԱԲՈԼԻՔ»

  • Հոկտեմբերի 04, 2018
  • 19:00
  • Մելիք-Ադամյան 2/2
  • Մուտքն ազատ է
  • https://bit.ly/2zPdTKy

French cinema

Հայաստանում ֆրանկոֆոնիայի տարվա շրջանակներում ՀԲԸՄ Հայաստանը շարունակում է Ֆրանսիական Դասական Ֆիլմերի ցուցաշարը Հայկական Ալիանս Ֆրանսեզի, Institut français-ի և AFG Film Club-ի հետ համատեղ: 

ԴԻԱԲՈԼԻՔ 
(Ֆրանսիա, 1955թ., 117 րոպե)
Ռեժիսոր՝ Հենրի-Ժորժ Քլուզո 
Դերերում՝ Սիմոնա Սինյորե, Վերա Քլուզո, Փոլ Մորիս

Ֆիլմը կցուցադրվի օրիգինալ լեզվով` անգլերեն ենթագրերով: 

Հինգշաբթի, հոկտեմբերի 4-ին, ժ. 19:00
ՀԲԸՄ Հայաստան (Մելիք-Ադամյան 2/2)

Մուտքն ազատ է:

Ուրբաթ, 07 Սեպտեմբերի 2018

«ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՆՁԵՐԸ» ՆԱԽԱԳԾԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

  • Սեպտեմբերի 07, 2018
  • 19:00
  • Մելիք-Ադամյան 2/2
  • Մուտքն ազատ է:

victoria

«ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՆՁԵՐԸ» ՆԱԽԱԳԾԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

«Վիկտորիա» միջազգային բարեգործական հիմնադրամը հրավիրում է Ձեզ «Համաշխարհային ժառանգության հայկական գանձերը» նախագծի շնորհանդեսին: 
 
Ուրբաթ, սեպտեմբերի 7-ին, ժ. 19:00-ին 
ՀԲԸՄ Հայաստանի դահլիճ (Մելիք-Ադամյան 2/2)
 
Մուտքն ազատ է:
 
Հինգշաբթի, 06 Սեպտեմբերի 2018

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՆ ԿԻՆՈ. ՍԵԶԱՐ ԵՎ ՌՈԶԱԼԻ

  • Սեպտեմբերի 06, 2018
  • 19:00
  • Մելիք-Ադամյան 2/2
  • Մուտքն ազատ է:
  • https://bit.ly/2NJlb7b

frenchcinema

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՆ ԿԻՆՈ. ՍԵԶԱՐ ԵՎ ՌՈԶԱԼԻՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՆ ԿԻՆՈ. ՍԵԶԱՐ ԵՎ ՌՈԶԱԼԻ

Հայաստանում ֆրանկոֆոնիայի տարվա շրջանակներում, ՀԲԸՄ Հայաստանը, Հայկական Ալիանս Ֆրանսեզի, Institut français-ի և AFG Film Club-ի հետ համատեղ, շարունակում է Ֆրանսիական Դասական Ֆիլմերի ցուցաշարը:

ՍԵԶԱՐ ԵՎ ՌՈԶԱԼԻ
(Ֆրանսիա, 1972թ., 104 րոպե)
Ռեժիսոր՝ Կլոդ Սոտե
Դերերում՝ Իվ Մոնտան, Ռոմի Շնայդեր, Սեմի Ֆրեյ, Իզաբել Յուպեր, Միշել Պիկոլի

Ֆիլմը կցուցադրվի օրիգինալ լեզվով և անգլերեն ենթագրերով:

Հինգշաբթի, սեպտեմբերի 6-ին, ժ. 19:00
ՀԲԸՄ Հայաստան (Մելիք-Ադամյան 2/2)

Մուտքն ազատ է:

Երեքշաբթի, 04 Սեպտեմբերի 2018

ՔՆՆԱՐԿՈՒՄ. «ԵՐԵՎԱՆ - ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ»

  • Սեպտեմբերի 04, 2018
  • 19:30
  • Մելիք-Ադամյան 2/2
  • Մուտքն ազատ է:
  • https://bit.ly/2C20CSc

artconcept

ՔՆՆԱՐԿՈՒՄ. «ԵՐԵՎԱՆ - ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ»

ՀԲԸՄ Հայաստանը և ARTCONCEPT-ը հրավիրում են քննարկելու, թե ինչ հեռանկարներ ուներ նախորդ դարասկզբի Երևանը և ինչ զարգացում այն ապրեց: Ի՞նչ նոր մարտահրավերներ էին բացվում քաղաքի առջև անկախացումից հետո և կապիտալիզացիայի պայմաններում: Նոր Երևանը, որպես քաղաքաշինական մտահաղացքի արդյունք, թե շահերի բախում: Կքննարկվեն քաղաքի նոր ճարտարապետությունը, մշակութային կյանքը, սուբ-կուլտուրաները, զբոսաշրջությունը և քաղաքի բրենդավորման խնդիրները:

Բանախոսներ՝ Նազենի Ղարիբյան (արվեստաբան), Սարհատ Պետրոսյան (ճարտարապետ), Ռուբեն Արևշատյան (համադրող), Արսեն Բաբաջանյան (կոմպոզիտոր), Էդուարդ Քանքանյան (դիզայներ, բրենդավորող):

Երեքշաբթի, սեպտեմբերի 4-ին, ժ.-ը 19:30-ին
ՀԲԸՄ Հայաստանի դահլիճ (Մելիք-Ադամյան 2/2)

Մուտքն ազատ է:

Երկուշաբթի, 03 Սեպտեմբերի 2018

«ԵՐԵՎԱՆ 2800» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԸ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ «ԱՐՏԿՈՆՑԵՊՏ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԵՎ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ

  • Սեպտեմբերի 03, 2018
  • 19:16

Երևան քաղաքի 2800 ամյակին ընդառաջ սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիայի և ՀԲԸՄ Հայաստանի կողմից համատեղ կազմակերպվող «Երևան 2800» խորագրով միջոցառումների շարքին, որի հիմնակետն է Մկրտիչ Արմենի «Երևան» վեպին նվիրված կերպարվեստի ցուցահանդեսը:

Ցուցահանդեսը հանդիսանում է գիրք-արվեստագետ հարաբերության մի յուրօրինակ պտուղ, որում արտացոլված են մի խումբ երիտասարդ ստեղծագործողների ընկալումները, մտորումները վեպի շուրջ: «Երևան» ցուցահանդեսը նաև հարթակ է՝ Մկրտիչ Արմենի վեպը նորովի գնահատելու, նրա ընթերցանությունը խթանելու, գրքում ներկայացված հիմնախնդիրները ժամանակակից իրավիճակի լույսի ներքո դիտարկելու համար: Այս նպատակով տեղի կունենան երկու կլոր սեղաններ՝ գրական քննարկում Մկրտիչ Արմենի «Երևան» վեպի շուրջ և ֆորում «Երևան – հին ու նոր հեռանկարներ» թեմայով:

Միջոցառումների շարքը կներառի նաև զրույց ստեղծագործողների հետ, երաժշտական կատարումներ, ընթերցումներ, աուդիո-վիզուալ ինստալացիա և քննարկումներ: Մանրամասները՝ նկարում:

Երեքշաբթի, 28 Օգոստոսի 2018

«ԵՐԵՎԱՆ 2800» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԸ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ «ԱՐՏԿՈՆՑԵՊՏ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԵՎ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ

  • Օգոստոսի 28, 2018
  • 15:16

Երկուշաբթի, 27 Օգոստոսի 2018

«ԵՐԵՎԱՆ 2800» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԸ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ «ԱՐՏԿՈՆՑԵՊՏ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԵՎ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ

  • Օգոստոսի 27, 2018
  • 15:16

Երևան քաղաքի 2800 ամյակին ընդառաջ սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիայի և ՀԲԸՄ Հայաստանի կողմից համատեղ կազմակերպվող «Երևան 2800» խորագրով միջոցառումների շարքին, որի հիմնակետն է Մկրտիչ Արմենի «Երևան» վեպին նվիրված կերպարվեստի ցուցահանդեսը:

Ցուցահանդեսը հանդիսանում է գիրք-արվեստագետ հարաբերության մի յուրօրինակ պտուղ, որում արտացոլված են մի խումբ երիտասարդ ստեղծագործողների ընկալումները, մտորումները վեպի շուրջ: «Երևան» ցուցահանդեսը նաև հարթակ է՝ Մկրտիչ Արմենի վեպը նորովի գնահատելու, նրա ընթերցանությունը խթանելու, գրքում ներկայացված հիմնախնդիրները ժամանակակից իրավիճակի լույսի ներքո դիտարկելու համար: Այս նպատակով տեղի կունենան երկու կլոր սեղաններ՝ գրական քննարկում Մկրտիչ Արմենի «Երևան» վեպի շուրջ և ֆորում «Երևան – հին ու նոր հեռանկարներ» թեմայով:

Միջոցառումների շարքը կներառի նաև զրույց ստեղծագործողների հետ, երաժշտական կատարումներ, ընթերցումներ, աուդիո-վիզուալ ինստալացիա և քննարկումներ: Մանրամասները՝ նկարում:

Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: