ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՑ "ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ" ԵՎ ՆՇԵՑ "ԲԱՐԵԿԵՆԴԱՆԸ"

Մարտի 6-ին տեղի ունեցավ ՀԲԸՄ Երևանի սկաուտական խմբի կողմից կազմակերպված “բաց դռների օր”, որին խումբը պատրաստվել էր երկար ժամանակ: Սկաուտ-արենուշները բաժանվել էին առանձին խմբերի` յուրաքանչյուրն ունենալով իր ծրագիրը: Մասնակիցները ցուցադրեցին իրենց սկաու-տական խաղերն ու հմտությունները: Հանդիսատեսին մատուցվեց սկաուտական կյանքի հետ կապված գեղեցիկ հումոր, ինչպես նաև երգեր, որոնց բառերի հեղինակները հենց իրենք՝ սկաուտներն էին:

Ավելին՝ ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՑ "ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ" ԵՎ ՆՇԵՑ "ԲԱՐԵԿԵՆԴԱՆԸ"

ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԽՄԲԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

ՀԲԸՄ Երևանի Սկաուտական խմբի բարի սովորույթներից է նաև ամանորյա ճաշկերույթ-պարահանդեսի կազմակերպումը: Այս տարին էլ բացառություն չէր: Դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ Սկաուտական խորհրդի կողմից կազմակերպված ամանորյա ճաշկերույթ-պարահանդեսը: Այս տարին առանձնանում էր նրանով, որ միջոցառումը նշվեց “տանը”` ՀԲԸՄ-ի սրահում: Բավականին աշխատանք էր տարվել հաճելի ու մտերմիկ երեկո կազմակերպելու համար, ինչն էլ հաստատվեց մասնակիցների կողմից:

Ավելին՝ ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԽՄԲԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԽՈՒՄԲՆ ԱՅՑԵԼԵՑ ԳՅՈՒՄՐԻԻ Ֆ. ՆԱՆՍԵՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՏՈՒՆ

ՀԲԸՄ Երևանի սկաուտական շարժման հերթական բարեգործական նախաձեռնությունը մեկնարկեց անցյալ տարվա նոյեմբեր ամսին: “Նոյեմի” հասարակական կազմակերպության և Հայաստանի “Ֆ. Նանսեն” հիմնադրամի հետ համատեղ ՀԲԸՄ Երևանի սկաուտական խումբը հայտարարեց նվիրահավաք հագուստներով, կոշիկներով ու խաղալիքներով օգնելու Գյումրիի մանկատներում և անապահով ընտանիքներում ապրող երեխաներին:

Ավելին՝ ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԽՈՒՄԲՆ ԱՅՑԵԼԵՑ ԳՅՈՒՄՐԻԻ Ֆ. ՆԱՆՍԵՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՏՈՒՆ

ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԽՈՒՄԲՆ ԱՅՑԵԼԵՑ Վ. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Նոյեմբերի 13-ին, ՀԲԸՄ Երևանի սկաուտական խումբն այցելեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Սկաուտները շրջեցին ինստիտուտի լսարաններում, որտեղ նրանց տրվեցին տեղեկություններ լսարանների մասին: Յուրաքանչյուր...

Ավելին՝ ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԽՈՒՄԲՆ ԱՅՑԵԼԵՑ Վ. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

ՀԲԸՄ ՍԿԱՈՒՏՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ԱՐՑԱԽԻ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄԻՆ

 

“Հայկի սերունդ” երիտասարդական կազմակերպությունը նպատակադրվեց իր կազմակերպությանը կից ստեղծել Արցախի սկաուտական շարժում: Նրա ջանքերի շնորհիվ 2010 թվականի օգոստոսի 3-10 կազմակերպվեց Արցախի առաջին սկաուտական...

Ավելին՝ ՀԲԸՄ ՍԿԱՈՒՏՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ԱՐՑԱԽԻ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄԻՆ

 
Դուք այստեղ եք՝ Home ՀԲԸՄ սկաուտներ Սկաուտական շարժում

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: