ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ՍԿԱՈՒՏՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԴՐՈՇԻ ՕՐՎԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ

Արդեն երկրորդ տարին է, ինչ հունիսի 15-ը Երևանում նշվում է որպես ՀՀ պետական խորհրդանշանների օր: Տոնի կապակցությամբ մայրաքաղաքում անցկացվեցին միջոցառումներ, որոնց առանցքային մասը տոնական քայլերթն էր, որը մեկնարկեց ժամը 20:00-ին oպերայի շենքից և շարունակվեց Մաշտոց-Ամիրյան-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան-Սայաթ Նովա երթուղով: Երևանի կենտրոնական փողոցները ծփում էին եռագույնի մեջ:

Ավելին՝ ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ՍԿԱՈՒՏՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԴՐՈՇԻ ՕՐՎԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ

ՀԲԸՄ ՍԿԱՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԵԱ-ՆԵՐԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԽՄԲԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ՁԻԱՍՊՈՐՏԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐԻՆ

Հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, Երևանի Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում անցկացվեց պատանեկան բարեգործական մրցաշար, որը կազմակերպել էին Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիան` նախագահ Հայրապետ Հայրապետյանի գլխավորությամμ, և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Երիտասարդ Արհեստավարժների Երևանյան թիմը:

Ավելին՝ ՀԲԸՄ ՍԿԱՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԵԱ-ՆԵՐԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԽՄԲԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ՁԻԱՍՊՈՐՏԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐԻՆ

ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ՍԿԱՈՒՏՆԵՐՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ ԵՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՀԲԸՄ Երևանի սկաուտական շարժումը գործում է 2008թ.-ից: Այս ընթացքում, սկզբնական մի քանի հոգուց բաղկացած խումբն ընդլայնվել է` իր հարկի տակ առնելով 150-ից ավելի սկաուտների, որոնք ամենշաբաթյա հանդիպումներ են ունենում ՀԲԸՄ և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Արաբկիրի հայորդյաց տանը, կազմակերպում տարբեր միջոցառումներ: Անցած տարիների հաջողություններն ու նվաճումները հաշվի առնելով` որոշվեց ընդլայնել ՀԲԸՄ սկաուտական շարժման գործունեությունը Հայաստանում:

Ավելին՝ ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ՍԿԱՈՒՏՆԵՐՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ ԵՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ՍԿԱՈՒՏՆԵՐԻ ԵՌՕՐՅԱ ԲԱՆԱԿՈՒՄՆԵՐԸ ՀԲԸՄ (Երևանի սկաուտների և ՀԲԸՄ ԵԱ Երևանյան թիմի համատեղ ծառատունկը)

ՀԲԸՄ Երևանի սկաուտները դեռևս Ամանորից անհամբեր սպասում էին եռօրյա բանակումներին: Այս բանակումները հրաշալի առիթ են երիտասարդ սկաուտների համար ոչ միայն գործի դնելու կիրակնօրյա հավաքների ժամանակ իրենց ձեռք բերած բոլոր գիտելիքները, այլ նաև ձեռք բերելու նորանոր հմտություններ: Առաջին եռօրյա բանակումը տեղի ունեցավ ապրիլի 15-17-ը Լոռու մարզի Լեռմոնտովո գյուղում տեղակայված ՀԲԸՄ սկաուտական ճամբարում:

Ավելին՝ ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ՍԿԱՈՒՏՆԵՐԻ ԵՌՕՐՅԱ ԲԱՆԱԿՈՒՄՆԵՐԸ ՀԲԸՄ (Երևանի սկաուտների և ՀԲԸՄ ԵԱ Երևանյան թիմի...

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Ապրիլի 24-ին, Հայոց Մեծ Եղեռնի 96-ամյակի առիթով, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Հայաստանյան կառույցները, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանի, փոխտնօրեն Հովիկ Եորդեկյանի և ՀԲԸՄիության սփյուռքահայ երիտասարդական ծրագրերի համակարգող Հերմինե Դուզյանի ղեկավարությամբ, և ՀԲԸՄ և սկաուտական շարժման դրոշների ուղեկցությամբ, այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղկեպսակ դրեցին անմար կրակի մոտ:

Ավելին՝ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

 
Դուք այստեղ եք՝ Home ՀԲԸՄ սկաուտներ Սկաուտական շարժում

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: