ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՑ ԾԱՂԿԱՀԱՎԱՔ՝ ՎԱՅՐԻ ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ապրիլի 26-ին ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի երիտասարդ սկաուտների ջանքերով և հարյուրավոր կամավորների օգնությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կուտակված ծաղիկները հավաքվեցին, ծաղկաթերթերն անջատվեցին ցողուններից:

Վերամշակման մի քանի փուլ անցնելուց հետո հիշողության այս խորհրդանիշերը երկրորդ կյանք կստանան. ցողունները բնական պարարտախառնուրդ կդառնան, իսկ ծաղկաթերթերը՝ ձեռակերտ թուղթ:

«Ծաղկահավաք» միջացառումն իրականացվում է 2010թ-ից՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ։

Այս տարի հիմնադրամը միջոցառման կազմակերպման աշխատանքները փոխանցեց ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբին, որը հիանալի իրականացրեց իր առաքելությունը։

Ծաղիկների ցողունները տեղափոխվեցին Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան. դրանցից ստացված կոմպոստը հաջորդ գարնանը կօգտագործվի ապաստարանի տնկադաշտի պարարտացման համար: Ծաղկաթերթերն էլ, չորացվելով ու հատուկ վերամշակում անցնելով, ձեռակերտ թուղթ կդառնան:

Ծաղկահավաքին ամեն տարի մասնակցում են հասարակական, միջազգային, մասնավոր ու պետական հատվածների ներկայացուցիչներ, կամավորներ, դպրոցականներ և ուսանողներ:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

end faq

 

 
Դուք այստեղ եք՝ Home ՀԲԸՄ սկաուտներ Սկաուտական շարժում ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՑ ԾԱՂԿԱՀԱՎԱՔ՝ ՎԱՅՐԻ ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: