ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԽՄԲԻ ՃԱՇԿԵՐՈՒՅԹ-ՊԱՐԱՀԱՆԴԵՍ

Նոյեմբերի 28-ին ՀԲԸ Միության Երևանի Սկաուտական խմբի ընկերները, բարեկամներն ու ծնողները` ավելի քան 100 հոգի, հավաքվել էին ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոնում` մասնակցելու Սկաուտական ամենամյա ճաշկերույթ-պարահանդեսին, որն անցյալ յոթ տարիների մեջ առաջին անգամ կազմակերպվեց հենց Միության հարկի ներքո:

ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոնը ևս մեկ անգամ ստացել էր սկաուտական ձևովորում և շունչ, իսկ հյուրերին տրամադրությունը փոխանցելու համար պատրաստվել էին հատուկ կրծքանշաններ: Երեկոյի երաժշական մասն ապահովեցին նախ լարային քառյակը, ապա երգիչներ Գագիկ Բարսեղյանը և Մհեր Մինասյանը: Նրանց հաջորդեց և հյուրերին պարելու հրավիրեց DJ Շանթը:

Միջոցառման կազմակերպչական բոլոր աշխատանքները կատարվել էին Ծնողաց հանձնախմբի ջանքերով` ատենապետուհի քույր Հերմինէ Տիւզեանի գլխավորությամբ: Ճաշկերույթի և խաղարկությունների ողջ հասույթը, ինչպես նաև բոլոր նվիրատվությունները ծառայելու են Սկաուտական հայտագրերի և բազմաթիվ այլ ծրագրերի իրականացմանը:

 
Դուք այստեղ եք՝ Home ՀԲԸՄ սկաուտներ Սկաուտական շարժում ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԽՄԲԻ ՃԱՇԿԵՐՈՒՅԹ-ՊԱՐԱՀԱՆԴԵՍ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: