Ararat livestream

ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆԻ «ՀՈՂԻ ԴՈՂԸ ՈՏՔԵՐԻ ՏԱԿ» ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԱԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

ՀՀ մշակույթի նախարարությունը, ՀԲԸՄ Հայաստանի հետ գործընկերությամբ, սիրով հրավիրում է Ձեզ Դավիթ Հակոբյանի «Հողի դողը ոտքերի տակ» լուսանկարչական պատկերագրքի շնորհանդեսին, որը հրատարակվել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Պատկերագրքի լուսանկարներն ուղեկցվում են արձակագիր Լևոն Խեչոյանի տեքստերով։

Մայիսի 5-ին՝ ժամը 17։00-ին
Մուտքն ազատ է:
ՀԲԸՄ Հայաստանի դահլիճ
Մելիք-Ադամյան փող., 2/2

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՆ ԿԻՆՈ *1-ԻՆ ԵԹԵՐԱՇՐՋԱՆ*

Հայկական Ալիանս Ֆրանսեզ-ը, ՀԲԸՄ Հայաստանը և AFG Film Club - Institut Français-ը սիրով հրավիրում են Ձեզ «Monsieur Klein» ֆիլմի ցուցադրությանը (ռեժ. Joseph Losey, դերերում՝ Alain Delon, Jeanne Moreau, Francine Bergé)

Մայիսի 8-ը Եվրոպայում նշանավորվում է որպես Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտ: Այս թեմայով կցուցադրվի Ալեն Դելոնի մասնակցությամբ յուրահատուկ մի ֆիլմ:

Սինոպսիս. Գերմանիայի կողմից Փարիզի գրավման ժամանակ Ռոբեր Կլեյնը՝ մի Ալզասցի, ով վերավաճառում է արվեստի գործերը ցածր գներով, ստանում է իրեն հասցեագրված Les Informations juives ամսագիրը, այն դեպքում, երբ բաժանորդագրված չէ ամսագրին: Շուտով բացահայտում է, որ հրեա մի անվանակից օգտագործում է իր անունը և որոշում է քանդել դեպի այդ անծանոթը տանող կծիկը:Césars 1977: Լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր՝ Ժոզեֆ Լոզե, լավագույն դեկոր՝ Ալեքսանդր Տրոնե, լավագույն դերասան նոմինացիա՝ Ալեն Դելոն, լավագույն լուսանկարիչ նոմինացիա՝ Գերի Ֆիշեր, լավագույն մոնտաժ՝ Հենրի Լանո, լավագույն ձայնային մշակում՝ Ժան Լաբյուսիեր:

Ֆիլմերը կցուցադրվեն օրիգինալ լեզվով (ֆրանսերեն)՝ անգլերեն ենթագրերով: Մուտքն ազատ է:

Մայիսի 4-ին, հինգշաբթի, ժ-ը 19:00-ին
ՀԲԸՄ Հայաստանի դահլիճ Մելիք-Ադամյան փ., 2/2

ՀԲԸՄ-Ն «ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ԱՊԱԳԱՆ» ԿԱՌՈՒՑՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՄԲ

 

Գնահատելով ներկան` կառուցել ապագան. դահլիճում ստեղծարար մարդիկ էին, օդում` նորարարության ոգին: Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) հարկի տակ նրանք փնտրում էին պատասխաներ. ի՞նչ է սպասվում ստեղծագործ և մշակութային ոլորտներին տասը տարի անց: Ժամանակակից արվեստ ու կրթություն, դիզայն և ճարտարապետություն, լուսանկար և հաղորդակցություն. «Ոլորտի զարգացում ՝ ստեղծագործ ապագա» մեկօրյա համաժողովի գլխավոր թեմաներն էին: 
Հոդվածն ամբողջությամբ ընթերցելու համար, այցելե՛ք այստեղ:

ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՑ ԾԱՂԿԱՀԱՎԱՔ՝ ՎԱՅՐԻ ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ապրիլի 26-ին ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի երիտասարդ սկաուտների ջանքերով և հարյուրավոր կամավորների օգնությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կուտակված ծաղիկները հավաքվեցին, ծաղկաթերթերն անջատվեցին ցողուններից: Վերամշակման մի քանի փուլ անցնելուց հետո հիշողության այս խորհրդանիշերը երկրորդ կյանք կստանան. ցողունները բնական պարարտախառնուրդ կդառնան...

Ավելին՝ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՑ ԾԱՂԿԱՀԱՎԱՔ՝ ՎԱՅՐԻ...

 

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: