2017

Շաբաթ, 11 Մարտի 2017

ՕՊՈՒՍ 3 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ

ՕՊՈՒՍ 3 միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում սիրով հրավիրում ենք մասնակցելու «Ժողովրդական գործիքների կիրառումը հայ և գերմանացի կոմպոզիտորների ստեղծագործությունների օրինակով» սեմինարին՝ մասնակցությամբ Արսեն Բաբաջանյանի:

Հասցե՝ ՀԲԸՄ Հայաստան, Մելիք-Ադամյան 2/2, 19:00:

Ավելին
Ուրբաթ, 10 Մարտի 2017

«ՍԱՐԿՈ ՄԻՆԷ»-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Սարկո Մինէ
Անհատական ցուցահանդես
Սկսենք Կանանց միամսյակը նպատակային միջոցառմամբ։ Միջոցառումը կազմակերպված է ՀԲԸՄ-ի և ONEArmenia-ի կողմից, ներառում է ցուցահանդեսի բացման արարողությունը և նպատակ ունի իրազեկելու և միջոցներ հավաքագրելու Mine Free Lachin ծրագրի համար։
ՀԲԸՄ, Մելիք-Ադամյան 2/2, Երևան

Բացումը՝
Մարտի 10-ին, ժամը 19:00-21:00
ՀԲԸՄ 6-րդ հարկ, Մելիք-Ադամյան 2/2
DJ` Անաիս Փոուզ
Գինու հյուրասիրությունը՝ ԱրմԱսի
Խորտիկներ հյուրասիրությունը` Շէ Հրաչ

Ավելին
Հինգշաբթի, 09 Մարտի 2017

«ՌՈՄԵՈՆ ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒՄ Է» ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ

ՀԲԸՄ Հայաստանում շարունակվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից իրականացվող Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար 2017-ը: 
ՌՈՄԵՈՆ ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒՄ Է
Ռեժ.` Ջեյսոն Զելդես

Թաղամասերի միջև ընթացող արյունահեղ պատերազմը պատել է Կալիֆորնիայի Ռիչմոնդ քաղաքը: Դոնթե Քլարքը հատում է հարազատ քաղաքի բռնության սահմանը՝ պոեմ գրելով իր փորձի մասին: Դոնթեն և նրան համակարծիք երիտասարդները բեմադրում են Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ»-ի քաղաքային տարբերակը՝ հույս ունենալով ոգեշնչել շրջապատին և բռնության մասին իրական երկխոսություն սկսել: Արդյո՞ք Ռիչմոնդը կվտանգի Դոնթեի իդեալիստական ձգտումները, թ՞ե վերջինիս կհաջողվի վերջ դնել քաղաքի բռնության շրջապտույտին:

Ցուցադրության սկիզբը ժամը 19:00-ին:
Լեզուն՝ անգլերեն:
Մուտքն ազատ է:

Ավելին
Երեքշաբթի, 07 Մարտի 2017

ՕՊՈՒՍ 3 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ

ՕՊՈՒՍ 3 միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում սիրով հրավիրում ենք մասնակցելու «Երգվող դաշնամուր» դասախոսության՝ մասնակցությամբ Արթուր Ավանեսովի:

Հասցե՝ ՀԲԸՄ Հայաստան, Մելիք-Ադամյան 2/2, 19:00

Ավելին
Երկուշաբթի, 06 Մարտի 2017

ՕՊՈՒՍ 3 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ

Օպուս 3 փառատոնի շրջանակներում այսօր տեղի կունենա երկու յուրօրինակ գործիքների համակցություն - Հայկական վիոլա և տավիղ՝ մասնակցությամ Գրիգոր Առաքելյանի և Սոնա Ենգիբարյանի:
Կհնչեն մի շարք պրեմիերաններ:

Հասցե՝ ՀԲԸՄ Հայաստան, Մելիք-Ադամյան 2/2, 19:3o

Ավելին
Կիրակի, 12 Փետրվարի 2017

ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՄՈՆՏԱԺԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ

ԱՄՆ դեսպանատունը Հայաստանում սիրով հրավիրում է մասնակցելու «Ճշմարտությունը լույսի ներքո. ինչպես նկարահանել վավերագրական ֆիլմեր անհայտի, նորի և արգելվածի մասին» վարպետության դասին, որը կվարի համաշխարհային ճանաչում ունեցող կինոգործիչ և մոնտաժող Դագ Բլաշը (ԱՄՆ): Դասը տեղի կունենա ս.թ. փետրվարին 12- ին, ժամը 15:00- ին, Երևանում Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության երկրորդ հարկում: ԱՄՆ դեսպանատան հովանու ներքո ընթացող «Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար» ծրագրի շրջանակներում անցկացվող այս վարպետության դասն իրականացվում է «Ֆորում» թատրոնի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) հետ համատեղ:
Դասախոսությունը կլինի անգլերեն՝ զուգահեռ հայերեն թարգմանությամբ:
Ավելին
Հինգշաբթի, 09 Փետրվարի 2017

ՋԱԶԱՅԻՆ ԵՐԵԿՈ՝ ՉԻԿՈՅԻ ՆՈՐ ԵՌՅԱԿԻ ԵՎ «ԵՐԵՎԱՆՅԱՆ ՁԱՅՆԵՐ» ՎՈԿԱԼ ԵՌՅԱԿԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՀԲԸՄ Հայաստանը մեկնարկում է 2017թ. միջոցառումների շարքն այս ջազային երեկոյով՝ մասնակցությամբ Չիկոյի նոր եռյակի և «Երևանյան ձայներ» վոկալ եռյակիԻ:
Հինգշաբթի, փետրվարի 9-ին, ժամը 19:30
ՀԲԸՄ Հայաստան (Մելիք-Ադամյան 2/2)
Մուտքը միայն հրավիրատոմսերով:
Ավելին
 
Դուք այստեղ եք՝ Home Calendar

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: