2016

Հինգշաբթի, 31 Մարտի 2016

ՀԲԸՄ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է 10-ՐԴ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՒԼԸ

ՀԲԸՄ հովանավորությամբ մեկնարկում է 10-րդ Շախմատի համադպրոցական օլիմպիադայի կիսաեզրափակիչ փուլը Երևանում: Այն տեղի կունենա մարտի 31-ին, ժամը 16:30-ին Երևանի քաղաքապետարանում:
Ավելին
Չորեքշաբթի, 30 Մարտի 2016

ՀԱԳՈՒՍՏՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Մարտի 30-ին, ժամը 16:00-ին ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոնում (Քանաքեռ 1) Սիրիահայերի աջակցության ծրագրի շրջանակներում տեղի կունենա հագուստների հանձնման արարողություն: Ծրագիրը կիրականացվի Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն հ/կ-ի կողմից: Հագուստները ՀԲԸՄ-ի սիրիահայերի աջակցության ծրագրին նվիրաբերել է Ֆրանսիահայ Գուրդիկյան ընտանիքը, ՀԲԸՄ Ֆրանսիայի մասնաճյուղի միջոցով: Հագուստների ընդհանուր արժեքը կազմում է 155.000 եվրո:
Ավելին
Ուրբաթ, 18 Մարտի 2016

ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ NATIONAL GEOGRAPHIC-Ի ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ ՋՈՆ ՍՏԵՆՄԱՅԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՀԲԸՄ Հայաստանը կհյուրընկալի National Geographic-ի լուսանկարիչ Ջոն Ստենմայերին, ով կներկայացնի աշխարհի առաջատար հրատարակությունների հետ աշխատելու ու դրանց էջերում տպագրվելու իր ավելի քան 20-ամյա փորձը: Առավել ծավալվելով դեպի ժամանակակից հաղորդակցության ոլորտը՝ Ջոնը կկիսվի այսօրվա հզորագույն զենքերից մեկի՝ սոցիալական ցանցերում «ինքնահրատարակվելու» մասին իր գիտելիքներով: Դասախոսության ընթացքում կապահովվի համաժամանակյա թարգմանություն: Դասախոսությունը տեղի կունենա մարտի 18-ին, ժամը 18:00-ին ՀԲԸՄ Հայաստանի կենտրոնատեղիում: Մուտքն ազատ է:

Ավելին
Երեքշաբթի, 15 Մարտի 2016

ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԿԱՆԱՉ ԶՐՈՒՅՑՆԵՐ» ՇԱՐՔԸ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆԵՐՈՎ

Առաջին զրույցի թեման թուղթն է (անտառահատում, թղթի վերամշակում և ամեն ինչ այս թեմայի շուրջ) և այն տեղի կունենա մարտի 15-ին, 18:00-ին, ՀԲԸՄ Երևանի կենտրոնատեղիում (Մելիք-Ադամյան 2/2): Հրավիրված բանախոսները ներկայացնում են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, որոնք կկիսվեն իրենց մասնագիտական փորձառությամբ ու կսովորեցնեն, թե ինչպես կարելի է տան պայմաններում վերամշակել թուղթը:

Ավելին
Չորեքշաբթի, 02 Մարտի 2016

«ՎԵՐԼՈՒԾԵԼ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԵՐՏԵԼ ԱՊԱԳԱՆ. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԸ» ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԲԸՄ ԿԵՆՏՐՈՆԱՏԵՂԻՈՒՄ

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը սիրով հրավիրում է Ձեզ ներկա գտնվելու ճանաչված ֆրանսիահայ պատմաբան Ռայմոնդ Գևորգյանի «Վերլուծել պատմությունը և կերտել ապագան. Ցեղասպանության հետազոտությունների օրինակը» դասախոսությանը, որը տեղի կունենա չորեքշաբթի, մարտի 2-ին, ժամը 18:30-ին, ՀԲԸՄ Երևանի կենտրոնատեղիում (Մելիք-Ադամյան 2/2, Երևան): Մուտքն ազատ է:
Ավելին
Շաբաթ, 13 Փետրվարի 2016

"YOUTH SPEAK" ՖՈՐՈՒՄ

AIESEC-ի հայաստանյան մասնաճյուղը և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը` գործընկերությամբ ՀԲԸ Միության, անց է կացնում առաջին “YouthSpeak” ֆորումը փետրվարի 13-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանում: Այն միավորում է ավագ և երիտասարդ առաջնորդների՝ ձևավորելու բազմաբնույթ և բազմասերունդ մի հարթակ՝ համաշխարհային հրատապ թեմաների շուրջ քննարկումներ ծավալելու համար:

Լրացրու #YouthSpeak հայտադիմումը այստեղ: http://bit.ly/1TcK49Y 

Մանրամասների համար: http://youthspeak.gq/

Ավելին
Շաբաթ, 30 Հունվարի 2016

ԹՎՈՎ ԵՐԿՐՈՐԴ TEDxSALON-Ը ԵՐԵՎԱՆՈՒՄ

TEDxYerevan-ը և UNDP Հայաստանը, գործընկերությամբ ՀԲԸ Միության, այս տարվա հունվար 30-ին, կազմակերպում են թվով երկրորդ TEDxSalon-ը Երևանում: Ավելի մանրամասն`այստեղ:

Ավելին
 
Դուք այստեղ եք՝ Home Calendar

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: