ԳՐԵԳԻ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Գրեգորի Գերգերյանը մասնագիտությամբ ինժեներ է, բայց իր տարերքը խոհանոցում պատրաստվող սովորական խմորն է, որն, ի դեպ, ըստ նրա հակասթրեսային ազդեցություն ունի: Ֆրանսիայում ծնված, մեծացած հայը մի օր որոշեց թողնել բանկում իր ունեցած հարմարավետ աշխատանքն ու մեկնել Բալի`ֆրանսիական հացն ու քաղցրավենիքը տարածելու նպատակով: 6 տարի է անցել այն օրից, երբ Գրեգը հայտնվեց Բալիում ու հիմա արդեն 5 խանութ ունի:

Հաջողակ գործարարը որոշել է վերադառնալ արմատներին և հիմա գործունեություն է ծավալում նաև Երևանում և Արցախում: Այս ամենի հետ մեկտեղ փորձում է իր կարողությունների ու հմտությունների միջոցով աջակցել հայաստանյան քաղաքացիական հասարակությանը: ՀԲԸՄ ՔՀ Կամուրջ ծրագրի թիմի առաջարկությամբ Գրեգը ստանձնեց «Միասին» հիմնադրամի բարի կամքի դեսպանի առաքելությունը: Առաջին համագործակցությունը Գյումրիում էր Միասին հիմնադրամի նորաբաց հացի սոցիալական արտադրամասում, որտեղ աշկերտություն են անում ու հետո նաև աշխատանքի են անցնում մանկատան սաները:

«Միասինը» փորձում է տարածել հատկապես ֆրանսիական հացի մշակույթը: Պատահական չէ, որ հենց ֆրանսիական քաղցրավենիքն էլ առիթ դարձավ, որ Գրեգը մեկնի Գյումրի, քաղցրավենիք պատրաստի, փոխանցի իր գիտելիքները` հույսով, որ «Միասինի» հացի սոցիալական արտադրամասը ոչ շատ հեռու ապագայում կդառնա Գյումրու ամենահամեղ հացաբուլկեղենի գողտրիկ վայրերից մեկը:

   

Հավատարիմ մնալով իր տարիների փորձին, Գրեգը վստահ է, որ նմանատիպ յուրաքանչյուր նոր վայր խոստանում է համախմբել մարդկանց և նոր շունչ հաղորդել դրան: «Միասինի» բարի կամքի դեսպանն իր բոլոր հաջողությունները գրանցել է` հաղթահարելով ձախողումները: Իսկ հիմա, երբ սպիտակ թղթի առջև կրկին կանգնելու առիթ է լինում, նորից վերցնում է մատիտն ու նկարում, այն դատարկ թողնելու փոխարեն:

 

 
Դուք այստեղ եք՝ Home ՔՀ ԿԱՄՈՒՐՋ ԳՐԵԳԻ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: