ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ | ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՒՐՎԱԳԻԾ


«ՔՀ Կամուրջ» ծրագիրը Քաղաքացիական հասարակության հզորացմանն ուղղված երեք տարվա ծրագիր է, որը ֆինանսավորում է Եվրամիությունը և իրականացնում է Հայկական Բարեգործական Ընդհանուր միությունը (ՀԲԸՄ)՝ Եվրասիա համագործակցության հիմնադրամի հետ համատեղ։ Ծրագրի նպատակն է հզորացնել հայաստանյան քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔԿՀ) և նրանց մոտ զարգացնել կարողություններ արդյունավետ մասնակցություն ունենալու Հայաստանում որոշումների կայացմանը։ Ծրագրի բացառիկ բաղադրիչը Սփյուռքի ներուժի և փորձագիտական կարողությունների ներգրավումն է։ Տեղական ՔՀԿ-ները հնարավորություն կունենան մեծապես շահելու կարողությունների զարգացման վերապատրաստումներից, ստանալու մասնագիտական օժանդակություն Սփյուռքի փորձագետներից, մասնակցելու ՔՀԿ-ների կառավարման հավաստագրերի ծրագրին տեղական համալսարանում, ստանալու փոքր դրամաշնորհներ, ներգրավելու հասարակական գործունեություն իրականացնող հայտնի անձանց որպես Բարի կամքի դեսպաններ։

«ՔՀ Կամուրջ» ծրագրի շրջանակում չորս տեսակի դրամաշնորհներ են տրամադրվելու՝ ծառայելու տարբեր նպատակների, թիրախային լսարանի համար, տարբեր իրենց ժամանակացույցով և ֆինանսավորման չափով։ Ստորև ներկայացվում է դրամաշնորհի յուրաքաչյուր տեսակի հակիրճ նկարագիրը։

Դրամաշնորհի հայտարարություն 1․Նորարություն հանուն սոցիալական ազդեցության

Նպատակը՝ աջակցել նորարարական ծրագրերի, որոնք կծառայեն հանրային բարեկեցությանը, կհամապատասխանեն ժողովրդի և համայնքների, այդ թվում՝ խոցելի բնակչության կարիքներին, կնվազեցնեն անհավասարությունը և կխթանեն հասարակական մասնակցայնությունը և հանդուրժողականությունը, կխրախուսեն կամավորությունը և համայնքային մոբիլիզացիան՝ երիտասարդներին հզորացնելու, կանանց և աղջիկներին ներգրավելու միջոցով։

Համապատասխան դերակատարներ՝ ՔՀԿ-ներ, որոնք գրանցված են Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով։
Ֆինանսավորման չափ՝ 9,000,000-18,000,000 ՀՀ դրամ։ Պահանջվում է կանխիկ գումարով մասնակցություն 5%-ի չափով։
Ծրագրի տևողություն՝ մինչև 12 (տասներկու) ամիս
Ծրագրի հայտարարման նախատեսված ամսաթիվ՝ նոյեմբեր 2017թ․
Ծրագրի իրականացման նախատեսված սկիզբ՝ մարտ 2018թ․

Դրամաշնորհի հայտարարություն 2․ Սոցիալական ձեռնարկատիրության ընդլայնում

Նպատակը՝ մեծացնել հայաստանյան ՔՀԿ-ների ֆիանսական կենսունակությունը գործող սոցիալական ձեռնարկությունների ընդլայնման, կառավարման հմտությունների խորացման, աշխարհագրական ծածկույթի ընդլայնման, սոցիալական ազդեցության մեծացման միջոցով։
Համապատասխան դերակատարներ՝ ՔՀԿ-ներ, որոնք գրանցված են Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով։
Ֆինանսավորման չափ՝ 9,000,000-18,000,000 ՀՀ դրամ։ Պահանջվում է կանխիկ գումարով ներդրում 5%-ի չափով։
Ծրագրի տևողություն՝ մինչև 12 (տասներկու) ամիս
Ծրագրի հայտարարման նախատեսված ամսաթիվ՝ դեկտեմբեր 2017թ․
Ծրագրի իրականացման նախատեսված սկիզբ՝ մարտ 2018թ․

Դրամաշնորհի հայտարարություն 3․Նորարարության խրախուսման փոքր դրամաշնորհ

Նպատակը՝ աջակցել այնպիսի գործունեությանը, որը կծառայի հանրային բարեկեցությանը, կհամապատասխանի հասարակության և համայնքների, այդ թվում՝ խոցելի խմբերի կարիքներին, կնվազեցնի անհավասարությունները և կխթանի հասարակական մասնակցայնությունը և հանդուրժողականությունը, կխրախուսի կամավորությունը և համայնքային մոբիլիզացիան՝ երիտասարդներին հզորացնելու, կանանց և աղջիկներին ներգրավելու միջոցով։

Համապատասխան դերակատարներ՝ ՔՀԿ-ներ կամ ոչ ֆորմալ խմբեր (նախաձեռնություններ) որոնք գրանցված չեն Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով։
Ֆինանսավորման չափ՝ 3,000,000 - 9,000,000 ՀՀ դրամ։ Պահանջվում է կանխիկ գումարով ներդրում 5%-ի չափով։
Ծրագրի տևողություն՝ մինչև 12 (տասներկու) ամիս
Ծրագրի հայտարարման նախատեսված ամսաթիվ՝ փետրվար 2018թ․

Դրամաշնորհի հայտարարություն 4․ Սոցիալական Ձեռնարկատիրության ստեղծման փոքր դրամաշնորհ

Նպատակը՝ հզորացնել հայաստանյան ՔՀԿ-ների ֆինանսական կենսունակությունը նորարարական բիզնես գաղափարներին աջակցելու և այնպիսի ծրագրերի մեկնարկին օժանդակելու միջոցով, որոնք ծառայում են հանրային բարեկեցությանը, ունեն սոցիալական ազդեցություն և առաջարկում են լուծումներ համայնքային մարտահրավերներին։
Համապատասխան դերակատարներ՝ ՔՀԿ-ներ կամ ոչ ֆորմալ խմբեր (նախաձեռնություններ) որոնք գրանցված չեն Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով։ Ֆինանսավորման չափ՝ 3,000,000 - 9,000,000 ՀՀ դրամ։ Պահանջվում է կանխիկ գումարով ներդրում 5%-ի չափով։ Ծրագրի տևողություն՝ մինչև 12 (տասներկու) ամիս
Ծրագրի հայտարարման նախատեսված ամսաթիվ՝ մարտ 2018թ․

ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 2․

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ


Սոցիալական ձեռնարկությունների ընդլայնման դրամաշնորհի հայտարարությունը (այսուհետ՝ ՍՁԸ դրամաշնորհ) «ՔՀ Կամուրջ» ծրագրի բաղկացուցիչ մասն է, որն իրականացնում է Հայկական ընդհանուր բարեգործական միությունը (ՀԲԸՄ) Եվրասիա համագործակցության հիմնադրամի հետ համատեղ՝ Եվրամիության ֆինանսական աջակցությամբ։ Ծրագրի ընդհանուր նպատակն է հզորացնել հայաստանյան քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (ՔՀԿ) և նրանց մոտ զարգացնել Հայաստանում որոշումների կայացմանը արդյունավետ մասնակցություն ունենալու կարողություններ։ Ծրագրի հատուկ նպատակն է բարելավել ՔՀԿ-ների ներկազմակերպական կարողությունները, որպեսզի նրանք առավել լավ արձագանքեն քաղաքացիների կարիքներին։

Ո՞ՐՆ Է ՆՊԱՏԱԿԸ

Հանրությանն առավել որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով հայաստանյան ՔՀԿ-ները կարիք ունեն հաղթահարելու բազում մարտահրավերներ իրենց մասնագիտական/տեխնիկական կարողությունների, ներքին կառավարչական և ֆինանսական կայունության ոլորտներում։ «ՔՀ Կամուրջ» ծրագրի շրջանակում իրականացված կարիքների գնահատումը բացահայտել է, որ ՔՀԿ-ները պատրաստ են և ցանկանում են ներկազմակերպական փոփոխություններ և կարիք ունեն բարելավելու իրենց կարողությունները հանրության հետ աշխատելու, տեղեկատվական տեխնոլոգիաների, սոցիալական ձեռնարկատիրության և այլ ոլորտներում։ Այդ կարիքները բավարարելու նպատակով և էլ ավելի նպաստելու ՔՀԿ-ների հատվածի կայուն զարգացմանը՝ «Կամուրջ ՔՀԿ-ների համար» ծրագիրը կներգրավի մասնագետներ Սփյուռքից՝ տրամադրելու թեմատիկ օժանդակություն, կազմակերպելու վերապատրաստումներ, քննարկումներ, ՔՀԿ-ների տեսանելիության բարձրացմանն ուղղված միջոցառումներ, կտրամադրի դրամաշնորհներ՝ բարելավելու շահառուներին մատուցվող ծառայությունների որակը և հասնելու ֆինանսվորման աղբյուրների բազմազանության սոցիալական ձեռնարկությունների հիմնադրման և ընդլայնման միջոցով։

ԻՆՉՈՒ՞ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ

Վերոգրյալ մարտահրավերներն արդյունավետորեն լուծելու և ողջ հատվածի կայուն զարգացմանը նպաստելու նպատակով «ՔՀ Կամուրջ» ծրագիրը կներգրավի մասնագետներ Սփյուռքից, որպեսզի վերջիններս տրամադրեն թեմատիկ աջակցություն, կազմակերպեն վերապատրաստումներ, քննարկումներ, ՔՀԿ-ների տեսանելիության բարձրացմանն ուղղված միջոցառումներ, կտրամադրի դրամաշնորհներ՝ բարելավելու մատուցվող ծառայությունների որակը և հասնելու ֆինանսական աղբյուրների բազմազանության Սոցիալական ձեռնարկատիրության դրամաշնորհների միջոցով։ Սոցիալական ձեռնարկատիրության ընդլայնման դրամաշնորհը միտված է հզորացնելու ֆինանսական կայունությունը և ապահովելու հայաստանյան ՔՀԿ-ների ֆինանսական աղբյուրների բազմազանությունը սոցիալական ձեռնարկությունների ստեղծման կամ ընդլայնման միջոցով՝ հանուն այլընտրանքային եկամտի ստեղծման և առավել լայն սոցիալական ազդեցության։ Ի լրումն դրա՝ Սոցիալական ձեռնարկատիրության ընդլայնման դրամաշնորհային ծրագրի իրականացումը թույլ կտա կազմակերպություններին ստանալու պրակտիկ փորձ և գիտելիք նման ձեռնարկությունների կառավարման հարցում։ Յուրաքանչյուր դրամաշնորհառուին կցված հատուկ խորհրդատուն կօգնի այս նպատակին հասնելու հարցում։ Սոցիալական ձեռնարկատիրության ընդլայնման դրամաշնորհը կարող է նաև օգնել ՔՀԿ-ներին օգտագործելու հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքով ընձեռված անմիջական ձեռնարկատիրությամբ զբաղվելու հնարավորությունները՝ հասնելու ֆինանսավորման աղբյուրների բազմազանության և սոցիալական առավել մեծ ազդեցության։

Սոցիալական ձեռնարկատիրության ընդլայնման դրամաշնորհը աջակցում է կազմակերպություններին հասնելու առավել մեծ սոցիալական ազդեցության և ունենալու ֆինանսավորման տարբեր աղբյուրներ՝ անկախ միջամտության ոլորտից։ Հետևաբար, Սոցիալական ձեռնարկատիրության ընդլայնման դրամաշնորհային ծրագրի միջոցառումները պետք է սահմանվեն դիմողի կողմից՝ հաշվի առնելով կոնկրետ թիրախ խմբի բացահայտված կարիքները և համահունչ լինեն դիմող կազմակերպության առաքելությանը։

ԻՆՉԻ՞ ԵՆՔ ՄԵՆՔ ՁԳՏՈՒՄ

Մենք պատրաստ ենք աշխատելու քաղաքացիական հասարակության կազմակերպության հետ՝ օժանդակելու նրանց կողմից արդեն իսկ ստեղծված սոցիալական ձեռնարկության բիզնես կարողությունների, նորարարական կարողությունների, աշխարհագրական ծածկույթի և սոցիալական ազդեցության ընդլայնմանը։

Բոլոր ծրագրերը պետք է իրականացվեն Հայաստանում։ Թեև Սոցիալական ձեռնարկատիրության ընդլայնման դրամաշնորհը Հայաստանի տարածքում աշխարհագրական տեսանկյունից խտրականություն չի դնում առաջարկների միջև, դրամաշնորհ ստացող շահառուների միջև կպահպանվի հավասարակշռություն, որպեսզի ներգրավված լինեն բոլոր շրջանները։

ՈՒ՞Մ ԵՆՔ ՓՆՏՐՈՒՄ

Ծրագրի հայտարարությանն ազատորեն կարող են մասնակցել բոլոր այն ՔՀԿ-ները, որոնք գրանցված են և գործում են Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով։ Մենք նաև փնտրում ենք օրիգինալ և ստեղծարար գործընկերություններ, որոնք միավորում են տարբեր ոլորտներից, տարբեր փորձ և համայնքներ ներկայացնող անձանց և որոնք ի ցույց են դնում համագործակցության և թիմային աշխատանքի ուժը։ Մենք նաև հետաքրքրված ենք այն կազմակերպություններով, որոնք երբևէ չեն ստացել և ներկայումս ներգրավված չեն ԵՄ-ի կողմից տրված դրամաշնորհային ծրագրերում։ Այն կազմակերպությունները, որոնք դժվարությամբ են ստանում ֆինանսավորում կամ նախկինում մերժվել են դրամաշնորհատուների կողմից իրենց ներկազմակերպական կարողությունների պատճառով, սակայն ունեն փայլուն գաղափարներ, խրախուսվում են դիմելու սույն ծրագրին։

Ի՞ՆՉ ԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ

«ՔՀ Կամուրջ» ծրագիրը կօժանդակի 10-15 դրամաշնորհային ծրագրի, որոնց ֆինանսավորման չափը տատանվում է 9,000,000-ից 18,000,000 ՀՀ դրամի սահմաններում։ Այն կազմակերպություններին, որոնք դրամաշնորհների կառավարման ոլորտում ունեն սահմանափակ փորձ կամ չունեն նման փորձ, խորհուրդ է տրվում դիմել նվազագույն ֆինանսավորման համար։ Ծրագրերի տևողությունը պետք է լինի մինչև 12 (տասներկու) ամիս։

Դիմողներից պահանջվում է գումարային ներդրում կատարել ծրագրին՝ ակնկալվող ֆինանսավորման առնվազն 5%-ի չափով։ Այն առաջարկները, որոնք չեն բավարարում ներդրումի պահանջը, չեն դիտարկվելու։

Ի լրումն ֆինանսական աջակցության՝ մենք նաև տրամադրելու են Ներկազմակերպական կարողությունների ձևավորման օժանդակություն․ ծրագրի իրականացման առաջին իսկ օրից ընտրված դիմողներից յուրաքանչյուրը կունենա օժանդակություն և ուղղորդում սփյուռքից ընտրված և համապատասխան ոլորտում մասնագիտացած խորհրդատուների կողմից։ Հատուկ ֆինանսավորում է նախատեսվում Կարողությունների ձևավորման (ԿՁ) վաուչերների տեսքով յուրաքանչյուր ՔՀԿ-ի համար, որպեսզի վերջինս կարողանա բավարարել այն կարիքները և փակել կարողությունների այն բացերը, որոնք անհրաժեշտ են ծրագրի անխափան իրականացման համար։ ԿՁ-ի կարիքները կբացահայտվեն ներկազմակերպական գնահատումների միջոցով, որոնք կվարեն խորհրդատուները և կփաստագրվեն ԿՁ-ի գործողությունների պլանում։

ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ

Սոցիալական ձեռնարկատիրության ընդլայնման դրամաշնորհին դիմելը եռաքայլ գործընթաց է։

Քայլ 1․ Հետաքրքրված ՔՀԿ-ները հրավիրվում են ներկայացնելու գաղափարներ (սեղմելով ստորև նշված հղումը), որտեղ ամփոփ կներկայացնեն առկա հիմնախնդիրը և ծրագրի ընդհանուր նպատակներն ու արդյունքները՝ անդրադառնալով ծրագրի առաջարկի սոցիալական ազդեցությանը և նորարարությանը։

Քայլ 2․ Նախնական ընտրության փուլն անցած դիմողները կհրավիրվեն մասնակցելու մեկօրյա կողմնորոշիչ քննարկման բիզնես հատվածից ընտրված խորհրդատուի հետ՝ փոխանակելու գաղափարներ, քննարկելու ծրագրի բացերը և մարտահրավերները և այսպիսով հնարավորություն ունենալու հղկելու և կատարելագործելու իրենց գաղափարները։

Քայլ 3․ 2-րդ փուլին մասնակցած շահառուները կհրավիրվեն մշակելու բիզնես պլաններ և ներկայացնելու ամբողջական ծրագրի առաջարկներ։ Ծրագրի առաջարկների վերաբերյալ հարցերը պարզաբանելու նպատակով կողմնորոշիչ քննարկում կիրականացվի Քայլ 2-ի ժամանակ։

ԴԻՄԵՔ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ

Կարծում ե՞ք, որ համապատասխանում եք չափանիշներին։ Այդ դեպքում լրացրեք Գաղափարների մրցույթի մեր ձևաթերթը այստեղ։

Գաղափարները պետք է ներկայացնել հայերեն կամ անգլերեն։ Դիմելու վերջնաժամկետն է 20-ը դեկտեմբերի, 2017թ., ժամը 14:00։

Հայտարարությունը ռուսերենով՝ այստեղ:

ՄԱՂԹՈՒՄ ԵՆՔ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ