ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ | ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՒՐՎԱԳԻԾ


«ՔՀ Կամուրջ» ծրագիրը Քաղաքացիական հասարակության հզորացմանն ուղղված երեք տարվա ծրագիր է, որը ֆինանսավորում է Եվրամիությունը և իրականացնում է Հայկական Բարեգործական Ընդհանուր միությունը (ՀԲԸՄ)՝ Եվրասիա համագործակցության հիմնադրամի հետ համատեղ։ Ծրագրի նպատակն է հզորացնել հայաստանյան քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔԿՀ) և նրանց մոտ զարգացնել կարողություններ արդյունավետ մասնակցություն ունենալու Հայաստանում որոշումների կայացմանը։ Ծրագրի բացառիկ բաղադրիչը Սփյուռքի ներուժի և փորձագիտական կարողությունների ներգրավումն է։ Տեղական ՔՀԿ-ները հնարավորություն կունենան մեծապես շահելու կարողությունների զարգացման վերապատրաստումներից, ստանալու մասնագիտական օժանդակություն Սփյուռքի փորձագետներից, մասնակցելու ՔՀԿ-ների կառավարման հավաստագրերի ծրագրին տեղական համալսարանում, ստանալու փոքր դրամաշնորհներ, ներգրավելու հասարակական գործունեություն իրականացնող հայտնի անձանց որպես Բարի կամքի դեսպաններ։
«ՔՀ Կամուրջ» ծրագրի շրջանակում չորս տեսակի դրամաշնորհներ են տրամադրվելու՝ ծառայելու տարբեր նպատակների, թիրախային լսարանի համար, տարբեր իրենց ժամանակացույցով և ֆինանսավորման չափով։ Ստորև ներկայացվում է դրամաշնորհի յուրաքաչյուր տեսակի հակիրճ նկարագիրը։

Դրամաշնորհի հայտարարություն 1․Նորարություն հանուն սոցիալական ազդեցության
Նպատակը՝ աջակցել նորարարական ծրագրերի, որոնք կծառայեն հանրային բարեկեցությանը, կհամապատասխանեն ժողովրդի և համայնքների, այդ թվում՝ խոցելի բնակչության կարիքներին, կնվազեցնեն անհավասարությունը և կխթանեն հասարակական մասնակցայնությունը և հանդուրժողականությունը, կխրախուսեն կամավորությունը և համայնքային մոբիլիզացիան՝ երիտասարդներին հզորացնելու, կանանց և աղջիկներին ներգրավելու միջոցով։
Համապատասխան դերակատարներ՝ ՔՀԿ-ներ, որոնք գրանցված են Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով։
Ֆինանսավորման չափ՝9,000,000-18,000,000 ՀՀ դրամ։ Պահանջվում է կանխիկ գումարով մասնակցություն 5%-ի չափով։
Ծրագրի տևողություն՝ մինչև 12 (տասներկու) ամիս
Ծրագրի հայտարարման նախատեսված ամսաթիվ՝ նոյեմբեր 2017թ․
Ծրագրի իրականացման նախատեսված սկիզբ՝ մարտ 2018թ․

Դրամաշնորհի հայտարարություն 2․ Սոցիալական ձեռնարկատիրության ընդլայնում

Նպատակը՝ մեծացնել հայաստանյան ՔՀԿ-ների ֆիանսական կենսունակությունը գործող սոցիալական ձեռնարկությունների ընդլայնման, կառավարման հմտությունների խորացման, աշխարհագրական ծածկույթի ընդլայնման, սոցիալական ազդեցության մեծացման միջոցով։
Համապատասխան դերակատարներ՝ ՔՀԿ-ներ, որոնք գրանցված են Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով։
Ֆինանսավորման չափ՝ 9,000,000-18,000,000 ՀՀ դրամ։ Պահանջվում է կանխիկ գումարով ներդրում 5%-ի չափով։
Ծրագրի տևողություն՝ մինչև 12 (տասներկու) ամիս
Ծրագրի հայտարարման նախատեսված ամսաթիվ՝ դեկտեմբեր 2017թ․
Ծրագրի իրականացման նախատեսված սկիզբ՝ մարտ 2018թ․

Դրամաշնորհի հայտարարություն 3․Նորարարության խրախուսման փոքր դրամաշնորհ
Նպատակը՝ աջակցել այնպիսի գործունեությանը, որը կծառայի հանրային բարեկեցությանը, կհամապատասխանի հասարակության և համայնքների, այդ թվում՝ խոցելի խմբերի կարիքներին, կնվազեցնի անհավասարությունները և կխթանի հասարակական մասնակցայնությունը և հանդուրժողականությունը, կխրախուսի կամավորությունը և համայնքային մոբիլիզացիան՝ երիտասարդներին հզորացնելու, կանանց և աղջիկներին ներգրավելու միջոցով։
Համապատասխան դերակատարներ՝ ՔՀԿ-ներ կամ ոչ ֆորմալ խմբեր (նախաձեռնություններ) որոնք գրանցված չեն Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով։
Ֆինանսավորման չափ՝ 3,000,000 - 9,000,000 ՀՀ դրամ։ Պահանջվում է կանխիկ գումարով ներդրում 5%-ի չափով։
Ծրագրի տևողություն՝ մինչև 12 (տասներկու) ամիս
Ծրագրի հայտարարման նախատեսված ամսաթիվ՝ փետրվար 2018թ․
Դրամաշնորհի հայտարարություն 4․ Սոցիալական Ձեռնարկատիրության ստեղծման փոքր դրամաշնորհ
Նպատակը՝ հզորացնել հայաստանյան ՔՀԿ-ների ֆինանսական կենսունակությունը նորարարական բիզնես գաղափարներին աջակցելու և այնպիսի ծրագրերի մեկնարկին օժանդակելու միջոցով, որոնք ծառայում են հանրային բարեկեցությանը, ունեն սոցիալական ազդեցություն և առաջարկում են լուծումներ համայնքային մարտահրավերներին։
Համապատասխան դերակատարներ՝ ՔՀԿ-ներ կամ ոչ ֆորմալ խմբեր (նախաձեռնություններ) որոնք գրանցված չեն Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով։
Ֆինանսավորման չափ՝ 3,000,000 - 9,000,000 ՀՀ դրամ։ Պահանջվում է կանխիկ գումարով ներդրում 5%-ի չափով։
Ծրագրի տևողություն՝ մինչև 12 (տասներկու) ամիս
Ծրագրի հայտարարման նախատեսված ամսաթիվ՝ մարտ 2018թ․

ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 1․ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ


Ո՞ՐՆ Է ՆՊԱՏԱԿԸ

Հանրությանն առավել որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով հայաստանյան քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (ՔՀԿ) կարիք ունեն հաղթահարելու բազում մարտահրավերներ իրենց մասնագիտական/տեխնիկական կարողությունների, ներքին կառավարչական և ֆինանսական կայունության ոլորտներում։ «ՔՀ Կամուրջ» ծրագրի շրջանակներում անցկացված Կարիքների գնահատումը բացահայտել է, որ ՔՀԿ-ները պատրաստ են և ցանկանում են ներկազմակերպական փոփոխություններ և կարիք ունեն բարելավելու իրենց կարողությունները հանրության հետ աշխատելու, տեղեկատվական տեխնոլոգիաների, սոցիալական ձեռնարկատիրության և այլ ոլորտներում։ Այդ կարիքները բավարարելու նպատակով և էլ ավելի նպաստելու ՔՀ ոլորտի կայուն զարգացմանը՝ «ՔՀ Կամուրջ» ծրագիրը կներգրավի մասնագետներ Սփյուռքից՝ տրամադրելու թեմատիկ օժանդակություն, կազմակերպելու վերապատրաստումներ, քննարկումներ, ՔՀԿ-ների տեսանելիության բարձրացմանն ուղղված միջոցառումներ, կտրամադրի դրամաշնորհներ՝ բարելավելու շահառուներին մատուցվող ծառայությունների որակը և ապահովելու ֆինանսվորման աղբյուրների բազմազանություն սոցիալական ձեռնարկությունների հիմնադրման և ընդլայնման միջոցով։

ԻՆՉՈՒ՞ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ

Նորարարությունը խիստ էական է Հայաստանում ՔՀԿ-ների հաջորդ սերնդի զարգացմանն օժանդակելու հարցում։ Այն առանցքային նշանակություն ունի կազմակերպությունների համար, քանի որ ՔՀԿ-ներին հնարավորություն է ընձեռում ներգրավել այնպիսի շահառուների, որոնց այլ պայմաններում դժվար կլիներ ներգրավել և առավել ամուր կապեր է ստեղծում կազմակերպության անդամների, դոնորների և շահառուների միջև։ Նորարարությունը կարող է նաև օգնել մշակելու օրիգինալ գաղափարներ ծառայություններիի մատուցման ոլորտում, որը կնվազեցնի կազմակերպության կախվածությունը դոնորներից և կբարելավի շահառուներին մատուցվող ծառայությունների որակը։
Նորարարություն հանուն սոցիալական ազդեցության դրամաշնորհը նախատեսված է օժանդակելու հայաստանյան ՔՀԿ-ներին, որոնք ծառայում են հանրային բարեկեցությանը, աշխատում են համայնքների կյանքում հասնելու շոշափելի սոցիալական ազդեցության և բարձրացնելու շահառուների կյանքի որակը։ Նորարարությունը պարզապես նոր ծրագիր, գաղափար կամ մեթոդ չէ։ Այն գործընթաց է, որով բացահայտվում են ինչ-որ բան նորովի անելու եղանակները։ Դրան կարելի է հասնել իրականացման մոդելների փոփոխության կամ փոփոխվող միջավայրին հարմարվելու միջոցով։ Այն օրենսդրական փոփոխությունները, որոնք հնարավորություն են ընձեռում տրամադրելու վճարովի ծառայություններ, ՔՀԿ-ների ոլորտի վերջին փոփոխություններից են։
Սույն ծրագրին խրախուսվում են դիմելու այն ՔՀԿ-ները, որոնք աշխատում են իրենց առաքելության կատարման ուղղությամբ, ծառայում են իրենց համայնքներին և բարելավում իրենց շահառուներին մատուցվող ծառայությունները հասարակության ներգրավման և ծառայությունների մատուցման կայուն մոդելների միջոցով։

ԻՆՉԻ՞ ԵՆՔ ՁԳՏՈՒՄ

Մենք պատրաստ ենք աշխատելու այն ՔՀԿ-ների հետ, որոնք նպատակ ունեն իրականացնելու նորարարական ծրագրեր, որոնք կծառայեն հանրային բարեկեցությանը, կհամապատասխանեն ժողովրդի և համայնքների, այդ թվում՝ խոցելի խմբերի կարիքներին, կնվազեցնեն անհավասարությունը և կխթանեն հասարակական մասնակցայնությունը, կխրախուսեն կամավորությունը և մոբիլիզացիան, հանդուրժողականությունն ու խաղաղ գոյակցությունը, կապահովեն կայուն մոդել և համայնքային մասնակցություն երիտասարդներին, կանանց և աղջիկներին հզորացնելու միջոցով։ Բոլոր ծրագրերը պետք է իրականացվեն Հայաստանում։ Թեև Նորարարություն հանուն սոցիալական ազդեցության դրամաշնորհը Հայաստանի տարածքում աշխարհագրական տեսանկյունից խտրականություն չի դնում, դրամաշնորհ ստացող շահառուների միջև կպահպանվի հավասարակշռություն, որպեսզի ներգրավվածություն աահովվի տարբեր շրջաններից։

ՈՒ՞Մ ԵՆՔ ՓՆՏՐՈՒՄ

Ծրագրի հայտարարությանն ազատորեն կարող են մասնակցել բոլոր այն ՔՀԿ-ները, որոնք գրանցված են և գործում են Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով։ Մենք նաև փնտրում ենք օրիգինալ և ստեղծարար գործընկերություններ, որոնք միավորում են տարբեր ոլորտներից, տարբեր փորձ և համայնքներ ներկայացնող անձանց և որոնք ի ցույց են դնում համագործակցության և թիմային աշխատանքի ուժը։ Մենք նաև հետաքրքրված ենք այն կազմակերպություններով, որոնք երբևէ չեն ստացել և ներկայումս ներգրավված չեն ԵՄ-ի կողմից տրված դրամաշնորհային ծրագրերում։ Այն կազմակերպությունները, որոնք դժվարությամբ են ստանում ֆինանսավորում կամ նախկինում մերժվել են դրամաշնորհատուների կողմից իրենց ներկազմակերպական կարողությունների պատճառով, սակայն ունեն փայլուն գաղափարներ, խրախուսվում են դիմելու սույն ծրագրին։

Ի՞ՆՉ ԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ

«ՔՀ Կամուրջ» ծրագիրը կօժանդակի 8-14 դրամաշնորհային ծրագրի, որոնց ֆինանսավորման չափը տատանվում է 9,000,000-ից 18,000,000 ՀՀ դրամի սահմաններում։ Այն կազմակերպություններին, որոնք դրամաշնորհների կառավարման ոլորտում ունեն սահմանափակ փորձ կամ չունեն նման փորձ, խորհուրդ է տրվում դիմել նվազագույն ֆինանսավորման համար։ Ծրագրերի տևողությունը պետք է լինի մինչև 12 (տասներկու) ամիս։ Դիմողներից պահանջվում է գումարային ներդրում կատարել ծրագրին՝ ակնկալվող ֆինանսավորման առնվազն 5%-ի չափով։ Այն առաջարկները, որոնք չեն բավարարում ներդրումի պահանջը, չեն դիտարկվելու։
Ի լրումն ֆինանսական աջակցության՝ մենք նաև տրամադրելու են Ներկազմակերպական կարողությունների ձևավորման օժանդակություն․ ծրագրի իրականացման առաջին իսկ օրից ընտրված դիմողներից յուրաքանչյուրը կունենա օժանդակություն և ուղղորդում սփյուռքից ընտրված և համապատասխան ոլորտում մասնագիտացած խորհրդատուների կողմից։ Հատուկ ֆինանսավորում է նախատեսվում Կարողությունների ձևավորման (ԿՁ) վաուչերների տեսքով յուրաքանչյուր ՔՀԿ-ի համար, որպեսզի վերջինս կարողանա բավարարել այն կարիքները և փակել կարողությունների այն բացերը, որոնք անհրաժեշտ են ծրագրի անխափան իրականացման համար։ ԿՁ-ի կարիքները կբացահայտվեն ներկազմակերպական գնահատումների միջոցով, որոնք կվարեն խորհրդատուները և կփաստագրվեն ԿՁ-ի գործողությունների պլանում։

ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ

Եթե կարծում եք, որ համապատասխանում եք չափանիշներին, ապա լրացրեք դիմումի փաթեթը և էլեկտրոնային տարբերակը ուղարկեք Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript էլ․ հասցեին` նշելով Նորարարություն հանուն սոցիալական ազդեցության դրամաշնորհային ծրագիր։ Եթե ծրագրի առաջարկն ուղարկելուց հետո 24 ժամվա ընթացքում չեք ստացել ստացումը հաստատող պատասխան նամակ, խնդրում ենք զանգահարել Դրամաշնորհների Կառավարիչ, Արփինե Վարդանյանին +374 60 722 228 հեռախոսահամարով։
Դիմումները պետք է լրացնել հայերեն կամ անգլերեն։ Յուրաքանչյուր դիմողի թույլատրվում է ներկայացնել միայն մեկ դիմում։
Առաջարկները ուղարկելու վերջնաժամկետն է 29-ը դեկտեմբերի, 2017թ. ժամը 14:00-ը։
Հետաքրքրված դիմողների համար կանցկացվի կողմնորոշիչ քննարկում 2017թ․ դեկտեմբերի 11-ին, ժամը 11:00-ին։ Շրջաններում կայանալիք կողմնորոշիչ քննարկումների մասին տեղեկությունների համար, հետևե՛ք մեզ սոց-ցանցերում:

Դիմումի ամբողջական փաթեթը պետք է ներառի հետևյալ փաստաթղթերը․
1. Տեխնիկական առաջարկ/դիմում (Հավելված 1)
2. Բյուջե և բյուջեի նկարագիր (Հավելված 2)
3. Աշխատանքային պլան (Հավելված 3)
4. Տրամաբանական կառուցվածք (Հավելված 4)
5. Գրանցման վկայականի պատճեն
6. Կազմակերպության կանոնադրության տիտղոսաթերթը և կազմակերպության նպատակներին և խնդիրներին վերաբերող էջերը
7. Հարկային կոդի պատճենը
8. Դիմողի բանկի անունը և հաշվի մասին տեղեկանք՝ տրված բանկի կողմից
9. Անձնակազմի հիմնական անդամների կարճ կենսագրականները և աշխատանքի նկարագրերը։

Հայտարարությունը ռուսերենով՝ այստեղ: