ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

Հայտարարության նպատակը

Հայկական բարեգործական ընդհանուր միության և «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամի կողմից ԵՄ աջակցությամբ իրականացվող ՔՀ ԿԱՄՈՒՐՋ ծրագիրը հրավիրում է հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատություններին մասնակցելու ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման մասնագիտական (ոչ ակադեմիական) ծրագրի մշակման և իրականացման մրցույթի: ՔՀ ԿԱՄՈՒՐՋ-ը կաջակցի մասնագիտական ծրագրի մեկնարկին՝ նպատակ ունենալով դարձնել այն ինքնաֆինանսավորվող և հասանելի հայաստանյան քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) աշխատակիցների և անդամների համար: Սույն նախաձեռնության վերջնանպատակը այն մագիստրոսական ծրագրի վերածելն է (ինքնուրույն կամ որպես մեկ այլ մասնագիտության մաս):

ՔՀԿ կառավարման մասնագիտական ծրագիր

Հայաստանում ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման մասնագիտական կամ ակադեմիական դասընթացների հնարավորությունները սահմանափակ են: Այդ բացը լրացնելու համար ՔՀ ԿԱՄՈՒՐՋ ծրագիրը կաջակցի ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման մասնագիտական ծրագրի հիմնադրմանը Հայաստանում։ ՔՀԿ Կառավարման մասնագիտական ծրագիրը կօգնի բարելավել շահույթ չհետապնդող ոլորտներում ներգրավված մասնագետների և սեփական կարիերան հայաստանյան քաղաքացիական հասարակության կազմակերպություններում պատկերացնող անհատների կառավարման և առաջնորդության հմտությունները: Մասնագիտական ծրագիրը շահառուներին կօժտի ՔՀԿ կառավարման ասպարեզում ծանրակշիռ տեսական և գործնական գիտելիքներով, որպեսզի նրանք դառնան հայաստանյան ոչ առևտրային կազմակերպությունների ոլորտի որակյալ մասնագետներ:

Տեղական բարձրագույն ուսումնական հաստատությունում մասնագիտական նման ծրագրի ներդրման նպատակը երկակի է: Ամենից առաջ, ակնկալում ենք, որ այն դառնա ինքնաֆինանսավորվող և մաս կկազմի համալսարանական կրթական ծրագրերի: Համալսարանական կառուցվածքը ինքնին նախադրյալ է մասնագիտական ծրագրի ինքնաբավությունն ապահովելու համար՝ հաշվի առնելով առկա դասախոսական անձնակազմը, վարչական ներուժը, ուսումնական ռեսուրսի հասանելիությունը, շենքային պայմանները եւ այլն: Երկրորդ, այս նախաձեռնության հեռանկարային խնդիրն այն մագիստրոսական ծրագրի վերածելն է (ինքնուրույն կամ որպես մեկ այլ մասնագիտության մաս): Ուստի, սույն հայտարարությունն ուղղված է գիտական աստիճանի շնորհման ծրագրեր ունեցող հաստատություններին։

Հայտերի ընդունելիության չափանիշներ

Սույն հայտարարության հիման վրա հայտ կարող են ներկայացնել Հայաստանում գրանցված և գործող բարձրագույն ուսումնական հաստատությունները։ Համատեղ հայտերի ներկայացումը ողջունելի է։ Այդուհանդերձ, պայմանագիր կկնքվի Հայաստանում գրանցված և գործող բարձրագույն ուսումնական հաստատության հետ, և ծրագիրը կմեկնարկի այդ հաստատությունում:

Տեխնիկական առաջադրանք (ծրագրի նկարագրություն)

Մասնագիտական ծրագիրը պետք է մշակված լինի այնպես, որ այն գրավիչ լինի ՔՀԿ-ներում աշխատող միջին օղակի մասնագետների, ինչպես նաև շահույթ չհետապնդող կազմակերպություններում աշխատանքի անցնելու մտադրություն ունեցող ուսանողների համար: Ծրագրում պետք է հաշվի առնվեն ոլորտում առկա կարիքները, և այն պետք է բավականաչափ ճկուն լինի, որպեսզի ՔՀԿ-ներում աշխատող անձանց հնարավորություն տա օգտվել մասնագիտական զարգացման հնարավորություններից:

Առաջարկվող ծրագիրը պետք է հասանելի լինի Երևանից դուրս գտնվող շահառուների համար: Դա կարելի է ապահովել ուսուցման հեռավար և խառը եղանակներով, մարզային դասընթացների կամ այդ երկուսի համադրմամբ: Դիմողների կողմից այլ, նորարարական լուծումների առաջարկությունները ողջունելի են:
Ծրագիրը պետք է մշակվի և մատուցվի հայերենով և/կամ անգլերենով: Ծրագիրը հայերեն ներկայացնելու դեպքում այն պետք է ունենա անգլերեն բաղադրիչ, որպեսզի շահառուները կարողանան օգտվել միջազգային գրականությունից, ցանցերից, ֆինանսավորման հնարավորություններից և այլն:

Դասընթացների օրինակներ կարող են լինել հետևալ թեմաները (ցանկը սպառիչ չէ). Հանրային սեկտորի կառավարման հիմնադրույթներ, Ֆինանսների և դրամաշնորհների կառավարում, Ծրագրի մոնիթորինգ և գնահատում, Ռեսուրսների հայթայթում, Սոցիալական ձեռներեցություն, Քաղաքականության ձևավորում և մշակում, Շահույթ չհետապնդող կազմակերպությունների գործունեության իրավական դաշտը, Անգլերեն տերմինաբանություն ՔՀԿ-ների համար և այլն: Շահագրգիռ բարձրագույն ուսումնական հաստատությունները կարող են օգտվել այս ցանկից կամ ներկայացնել առաջարկվող դասընթացների ցանկ՝ սեփական ընտրությամբ: Ամեն դեպքում, առաջարկվող տարբերակը պետք է հիմնավորվի:
Տեսական գիտելիքներից բացի, ծրագիրը պետք է ներառի գործնական ուսուցման բաղադրիչ: Դա կարող է լինել ուսումնական պրակտիկայի, վերջնական ծրագրի ձևով կամ այլ տարբերակներով:

Ընտրությունը և ծրագրային բաղադրիչի մշակման մեկնարկը ՔՀ ԿԱՄՈՒՐՋ ծրագիրը նախատեսում է ավարտել 2017թ. աշնան ընթացքում՝ ծրագրի մեկնարկը նախատեսելով 2018թ. կեսերին: Ձեր առաջարկում խնդրում ենք նշել դասընթացների մեկնարկի և ավարտի առաջարկվող ժամկետները:

Ծրագրային արդյունքի բաղադրիչները
1. ՔՀԿ կառավարման մասնագիտական ծրագրի փաթեթ, ներառյալ ուսումնական նյութերը,
2. Առնվազն մեկ ամբողջական դասընթացի իրականացում,
3. Ծրագրի մասին իրազեկում և մասնակիցների հավաքագրում,
4. Ծրագրի շարունակականության պլան,
5. Մագիստրոսական ծրագրի դասընթաց կամ մասնագիտացում՝ մասնագիտական այլ ծրագրի (օրինակ՝ Միջազգային զարգացում, Հանրային կառավարում և այլն) շրջանակներում:

Դիմելու ընթացակարգը

Հայտի փաթեթը (միայն անգլերեն) պետք է կազմված լինի հետևյալ չորս բաղադրիչներից.
1. Ծրագրային առաջարկ, որում կնկարագրվի
ա) տվյալ ոլորտում ձեր հաստատության փորձը.
բ) մասնագիտական ծրագրի մշակման առաջարկվող մեթոդաբանությունը.
գ) ձեր հաստատության մրցակցային առավելության հիմնավորումը.
դ) շուկայի պահանջներին ձեր առաջարկի համապատասխանության հիմնավորումը, որում պետք է նկարագրվի նաև ձեր ծրագրի ուսումնական բաղադրիչը.
ե) ծրագրի շարունակականությանն ուղղված միջոցառումների ցանկը:
2. Այն հիմնական փորձագետների համառոտ կենսագրությունները, ովքեր ներգրավվելու են ծրագրի մշակման և մատուցման գործընթացում:
3. Պահանջվող բյուջեն և դրա նկարագրական բացվածքը:
4. Աշխատանքային պլանը՝ գործողությունների ցանկով և իրականացման ժամանակացույցով հանդերձ:

Գնահատման չափանիշները

Հայտերի գնահատումն իրականացվելու է հետևյալ չափանիշներով և համամասնությամբ.
1. Մասնագիտական ծրագրեր մշակելու և մատուցելու գործում հաստատության փորձը (10%),
2. Առաջարկվող մեթոդաբանության համապատասխանությունը Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարիքներին (շուկայի կարիքներին) (20%),
3. Ծրագրի գործնական ուսուցման բաղադրիչը (10%),
4. Ծրագրի մշակման և մատուցման՝ առաջարկվող փորձագետները (10%),
5. Բյուջեի հիմնավորվածությունը (20%),
6. Շարունակականությունն ապահովելուն ուղղված գործողությունները (30%):

Հարցեր հայտարարության վերաբերյալ

Հայտարարության վերաբերյալ բոլոր հարցերը պետք է ներկայացվեն Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript էլեկտրոնային փոստի հասցեով՝ մինչև 2017թ. նոյեմբերի 7-ը: 2017թ. նոյեմբերի 9-ին, ժամը 11:00 ՀԲԸՄ գրասենյակում տեղի կունենա հանրային հանդիպում՝ հարցուպատասխանի նպատակով (2/2 Մելիք-Ադամյան փողոց, 4-րդ հարկ):

Հայտի ներկայացումը

Ձեր հայտը խնդրում ենք ներկայացնել Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript էլեկտրոնային փոստի հասցեով՝ մինչև 2017թ. նոյեմբերի 15-ը: Հայտի ստացման վերաբերյալ կստանաք գրավոր հաստատում:
Հավելյալ տեղեկատվության համար խնդրում ենք կապվել ՔՀ ԿԱՄՈՒՐՋ ծրագրի վարչական պատասխանատու Նարե Գասպարյանին՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript էլեկտրոնային փոստի հասցեով կամ 060 722 229 հեռախոսահամարով:

ՔՀԿ ԿԱՄՈՒՐՋ ծրագրի մասին

ՔՀ ԿԱՄՈՒՐՋ ծրագիրը (Իրական ներգործություն՝ սփյուռքի և գլոբալ ներգրավման միջոցով) իրականացվում է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կողմից՝ «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) հետ համատեղ՝ Եվրամիության ֆինանսավորմամբ: 2016թ. դեկտեմբերին մեկնարկած եռամյա ծրագիրը ներառում է փոխկապակցված մի շարք միջոցառումներ՝ ուղղված հայաստանյան ՔՀԿ-ների կարողությունների ամրապնդմանը, որպեսզի վերջիներս լավագույնս ծառայեն իրենց շահառուներին: Ծրագրի հատկանշական առանձնահատկություններից մեկը Սփյուռքի ներուժի գործադրումն է՝ ՔՀԿ-ների ոլորտային փորձի բարելավման և սեփական շահառուներին ավելի լավ ծառայություններ մատուցելու գործընթացը մշակելու և իրականացնելու հարցում գործունեության բովանդակային մասը կրողներին օգնելու նպատակով:

 
Դուք այստեղ եք՝ Home ՔՀ ԿԱՄՈՒՐՋ ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: