ՔՀԿԱՄՈՒՐՋ ԾՐԱԳԻՐԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԳՐԱՆՑՎԵԼՈՒ ԾՐԱԳՐԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ԲԱԶԱՅՈՒՄ

ՔՀԿամուրջ ծրագիրը սիրով հրավիրում է հայաստանյան քաղաքացիական հասարակության կազմակերպություններին գրանցվելու ծրագրի գործընկերների բազայում: ՔՀԿամուրջ ծրագրի նպատակն է սփյուռքի ներուժի և փորձառության միջոցով աջակցել հայաստանյան քաղաքացիական հասարակության զարգացմանը:

Գրանցված կազմակերպությունները հնարավորություն կունենան օգտվել տվյալ ոլորտին առնչվող կարողությունների զարգացման վերապատրաստման դասընթացներից, ստանալ սփյուռքի և հայաստանյան փորձագետների անվճար աջակցություն, մասնակցել հասարակական կազմակերպությունների կառավարման հավաստագրված ակադեմիական ծրագրին, դիմել փոքր դրամաշնորհներ ստանալու համար, ընդգրկել իրենց կազմակերպությունների խորհրդում նշանավոր անհատների` որպես բարի կամքի դեսպաններ:

Ձեր կողմից տրամադրված տվյալներն օգտագործվելու են բացառապես վերոնշյալ ծրագրի շրջանակներում: Գրանցվելու համար խնդրում ենք հետևել հղմանը. http://bit.ly/bridge4csos

Հարգանքներով`
ՔՀԿամուրջ ծրագրային թիմ

Հ.Գ.
ՔՀԿամուրջ ծրագրի կամ այս հայտարարության մասին ավելին տեղեկանալու համար կարող եք գրել ծրագրի պատասխանատու Լորանս Ռիտերին Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript էլեկտրոնային հասցեով կամ զանգահարել 060 722 232 հեռախոսահամարով:

 

 
Դուք այստեղ եք՝ Home ՔՀ ԿԱՄՈՒՐՋ ՔՀԿԱՄՈՒՐՋ ԾՐԱԳԻՐԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԳՐԱՆՑՎԵԼՈՒ ԾՐԱԳՐԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ԲԱԶԱՅՈՒՄ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: