«ՔՀԿԱՄՈՒՐՋ» ԾՐԱԳԻՐ

ՔՀԿամուրջ. Ազդենք իրապես՝ սփյուռքի ներուժով

Որպես 110 տարվա հայկական ոչ առևտրային կազմակերպություն` Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) հանձն է առել հզորացնել Հայաստանի քաղաքացիական հասարակությունը` նպաստելով վերջինիս կայունությանը և ազդեցության մեծացմանը:

2016 թվականի դեկտեմբերին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակութունը ՀԲԸՄ-ին տրամադրել է 2,4 մլն. եվրոյի եռամյա դրամաշնորհ` հզորացնելու ՔՀԿ-ների կարողությունները:  Հայաստանում «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամը (ԵՀՀ) հանդիսանում է ՀԲԸՄ-ի գործընկերը, որը  կկազմակերպի վերապատրաստման դասընթացներ և սեմինարներ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար: Ծրագրի շահառուներն են կրթության, առողջապահության, արվեստի, մշակույթի, սպորտի և շատ այլ ոլորտներում գործող կազմակերպություններ:

Հայաստանում ՔՀԿ-ներին աջակցելու համար կկազմակերպվեն վերապաստրաստման դասընթացներ, թիմային աշխատանքներ, կտրամադրվեն փոքր դրամաշնորհներ, կներգրավվեն միջազգային և տեղական փորձագետներ՝ աջակցելով ՔՀԿ-ների առաքելության առավել արդյունավետ իրականացմանը: Ծրագիրը կհամագործակցի տեղական որևէ համալսարանի հետ՝ առաջարկելով ոչ առևտրային կառավարման դասընթաց` կրթելու հայաստանյան քաղաքացիական հասարակության ապագա առաջնորդներին: ՀԲԸՄ-ն կհրավիրի մասնագետներ սփյուռքից, ովքեր կներդնեն իրենց գիտելքիներն ու հմտությունները` հայաստանյան հասարակությանը ծառայող ՔՀԿ-ներին աջակցելու համար:    

Ծրագրի նպատակներն են՝ 

- Կատարել մինչև 200 ՔՀԿ-ների մասնագիտական ոլորտներին առնչվող (ուղղահայաց) կարիքների գնահատում՝ քարտեզագրելով ՔՀԿ-ների կարողությունները և կարիքները։ Գնահատման արդյունքները կհրապարակվեն և դրանց հիման վրա կճշգրտվեն Հայկական ՔՀԿ 2․0 ծրագրի գործառույթները։ Գնահատման արդյունքները կներկայացվեն Ծրագրի մեկնարկային միջոցառման ընթացքում։

-  Առաջարկել մինչև 80 ՔՀԿ-ներից 200 անձանց անհատական վերապատրաստման դասընթացներ։ Կկազմվի տեղական և միջազգային մասնագետների ցանկ, ովքեր կհրավիրվեն իրականացնելու վերապատրաստման դասընթացներ այն թեմաներով, որոնք կբացահայտվեն կարիքների գնահատման փուլում։

-  Ապահովել մասնագիտական խորհրդատվություն մինչև 80 ՔՀԿ-ների՝ անվճար հիմունքներով հրավիրելով մասնագետներ սփյուռքից և Հայաստանից։ Առցանց հարթակ կկիրառվի կամավոր խորհրդատուներին գրանցելու, նախաձեռնությունների մասին այդ հարթակի միջոցով տեղեկատվություն տարածելու, խորհրդատուների և նախաձեռնությունների միջև համատեղելիությունը որոշելու, կամավոր խորհրդատուներին և ՔՀԿ-ներին գնահատելու նպատակով։

- Ինստիտուցիոնալացնել կարողությունների հզորացումը՝ գործարկելով ՀԿ կառավարման ակադեմիական հավաստագրային ծրագիր։ Հավաստագրային ակադեմիական ծրագիրը 30 ՀԿ ղեկավարներին կապահովի ՀԿ կառավարման տեսական և գործնական խորը գիտելիքներով։

- Տրամադրել դրամաշնորհներ՝ ՔՀԿ-ների փոքր նախագծերը իրականացնելու նպատակով։ €20,000 - €35,000 եվրոյի ենթադրամաշնորհների միջոցով առնվազն 30 ՔՀԿ-ներ կիրականացնեն 30 նախագծեր (ներառյալ՝ 15 սոցիալական ձեռներեցության նախագծեր)՝ հասարակական ու մասնավոր հատվածներից անհատական խորհրդատուների աջակցությամբ։

-  Բարձրացնել քաղաքացիական հասարակության հանդեպ վստահությունը։ Բարի կամքի դեսպաններ կընդգրկվեն Հայաստանի մարզերում իրականացվող խթանիչ և քարոզչական միջոցառումներում: Նման խթանիչ միջոցառումներ կհանդիսանան «ելակետային» հավաքույթները, տեղեկատվական ցուցահանդեսները, ճանաչողական և գործընկերային կապերի ամրապնդմանն ուղղված միջոցառումները, որտեղ ընտրված ՔՀԿ-ները կկարողանան ներկայացնել իրենց գործունեությունները, ծառայություններն ու արտադրանքը համայնքի անդամներին՝ ընդլայնելով իրազեկումն իրենց գործունեության, համայնքային մարտահրավերների ու հնարավորությունների վերաբերյալ։

-  Առցանց հարթակը կընդլայնի համագործակցությունը հայկական ՔՀԿ-ների և սփյուռքի միջև։ Այն կներկայացնի միջազգային համագործակցության արդյունքում ծնված հաջողության պատմությունները, ՔՀԿ-ների ձեռքբերումները, ոլորտային հաշվետվություններ և տեղեկատվություն, ինչպես նաև այլ թեմատիկ տեղեկատվություն, որը կօգնի սփյուռքի միջոցով կամրջել միջազգային քաղաքացիական հասարակությունը հայաստանյան ՔՀԿ-ների հետ։

Եվրամիությունն ունի 28 անդամ երկիր, որոնք որոշել են աստիճանաբար կապակցել իրենց նոու-հաուն, ռեսուրսներն ու ուղիները: 50 տարվա ընդարձակման ժամանակահավտածում նրանք միասին ստեղծել են կայունության, ժողովրդավարության ու կայուն զարգացման տարածք՝ պահպանելով մշակութային զանազանությունը, հանդուրժողականությունը և յուրաքանչյուրի անկախությունը: Եվրամիությունը հանձնառու է կիսել իր ձեռքբերումներն ու արժեքները իր սահմաններից այն կողմ գտնվող երկրների ու ժողովուրդների հետ:

Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ) Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) սփյուռքի հնագույն, համաժողովրդական և համահայկական կազմակերպությունն է: ՀԲԸՄ-ն իր կրթական, մշակութային ու մարդասիրական գործունեությամբ նպաստում է հայկական ինքնության ու ժառանգության պահպանմանն ու զարգացմանը: Այդ գործունեության շնորհիվ տարեկան շուրջ 500 հազար հայեր առնչվում են միության ծրագրերին: Ավելին՝ www.agbu.am

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) շուրջ 20 տարվա փորձ ունեցող «մտագործող» կառույց է, որը մշակում և իրականացնում է ռազմավարություններ, միավորում է ցանցեր և կոնսորցիումներ, աշխատում է քաղաքացիական հասարակության կարողությունների հզորացման, քաղաքականության հետազոտությունների և շահերի պաշտպանության, այլընտրանքային բովանդակություն ստեղծելու և խաղաղարարական գործընթացների կազմակերպման ուղիներով։ ԵՀՀ առաքելությունն է հզորացնել մարդկանց` սոցիալական արդարության և տնտեսության ասպարեզներում էական փոփոխությունների հասնելու նպատակով, և իրականացնել կոնկրետ ծրագրեր, որոնք կօգնեն մարդկանց բարելավել իրենց համայնքը և կյանքը: Ավելին՝ www.epfarmenia.am

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

end faq

 

 
Դուք այստեղ եք՝ Home ՔՀ ԿԱՄՈՒՐՋ «ՔՀԿԱՄՈՒՐՋ» ԾՐԱԳԻՐ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: