ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ
- Հունիսի 12 2017
|
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը սփյուռքի խոշորագույն, համաժողովրդական և համահայկական կազմակերպությունն է, որը նվիրվել է հայկական ժառանգության պահպանմանը՝ կրթական, մշակութային ու մարդասիրական ծրագրերի միջոցով: Միության առաջնորդների տեսլականի, ինչպես նաև նրա նվիրյալ բարերարների ու անդամների օժանդակության միջոցով միությունը տարիներ շարունակ ծանրակշիռ դերակատարություն է ունեցել հայկական արժեքների և ավանդույթների պահպանման գործում՝ որդեգրելով բոլոր ժամանակների պահանջներին ու կարիքներին համահունչ ծրագրեր: 1906թ.-ից ի վեր ՀԲԸՄ-ն հավատարիմ է մնացել իր կոչումին՝ համայն հայության բարգավաճմանը նպաստող հիմքերի ստեղծմանը: Այսօր Միությունն ունի 74 շրջանակային հանձնաժողովներ, մասնաճյուղեր, գործընկեր կազմակերպություններ, 28 երիտասարդ արհեստավարժների համախմբումներ, 24 դպրոցներ, մշակութային ու երիտասարդական տասնյակ կենտրոններ, գեղարվեստական, մարզական ու սկաուտական խմբեր: Իր պատմության ողջ ընթացքում Միությունը հավատարիմ է մնացել նաև իր հիմնադիրների տեսլականին՝ ներդրումներ կատարել ներդրումներ կատարել հայ ժողովրդի կրթական, սոցիալական, առողջապահական ու մշակութային կարիքների բավարարման ու նրա առաջընթացի ապահովման ասպարեզներում` կենտրոնանալով բոլոր համայնքներում կայուն զարգացման ծրագրերի վրա: Տեսլական, որն այսօր նույնպես շարունակվում է՝ ի նպաստ առավել պայծառ ապագայի կերտմանը:
ՏԵՍՆՅՈՒԹՆ ԱՅՍՏԵՂ
end faq
|
ՀԲԸՄ ՆԱԽԱԳԱՀ ՊԵՐՃ ՍԵԴՐԱԿՅԱՆ
- Հունիսի 14 2013
Համահայկական մեծագույն կազմակերպության` Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 7-րդ նախագահ Պերճ Սեդրակյանը ծնվել է Բեյրութում, Լիբանան, 1949 թ.: Միության նախագահի բարձր պաշտոնում նա ընտրվել 2002 թ. փետրվարի 22-ին: Որպես միության երկարամյա և ակտիվ անդամ, տարբեր ղեկավար պաշտոններ է զբաղեցրել սկզբնապես Լիբանանում, ապա ԱՄՆ-ում, որտեղ նա ապրում է 1976-ից: Պարոն Սեդրակյանը եղել է ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի երբեւէ ընտրված ամենակրտսեր անդամը (1977թ.), որի կազմում մի տասնամյակ ծառայելուց հետո ընտրվել է Կենտրոնական վարչական ժողովի քարտուղար,ապա մի քանի տարի անց ընտրվել ՀԲԸՄ փոխնախագահ-քարտուղար, մինչեւ միության նախագահ ընտրվելը: Մինչ Միացյալ Նահանգներ հաստատվելը, երիտասարդ տարիքում Պերճ Սեդրակյանը եղել է Լիբանանյան շրջանակներում համալսարանական–ուսանողական երիտասարդ քաղաքական գործիչ, ինչպես նաև համալիբանանյան սկաուտական շարժման ղեկավար: Իր պաշտոնավարության տարիներին նախագահ Սեդրակյանը սերտորեն համագործակցել է իր նախորդների` Ալեք Մանուկյանի եւ Լուիզ Մանուկյան Սիմոնի հետ: Անցնող ավելի քան երեք տասնամյակների ընթացքում պարոն Սեդրակյանը շրջագայել է շատ երկրներում, ամրապնդելով իր կապերը ՀԲԸՄ-ի կառույցների, ընդհանրապես երիտասարդության ու մասնավորապես սփյուռքահայ երրորդ կամ չորրորդ սերնդի այն երիտասարդների հետ, որոնք կապված չեն եղել հայկական կառույցներին ու հայ կյանքին: Նա միաժամանակ ընդլայնել է կազմակերպության ընթացիկ բազմաբնույթ ծրագրերը Հայաստանում ու սփյուռքում, զարկ տալով նոր ծրագրերի: Պարոն Սեդրակյանը ամուսնացած է Վերա Նազարյանի հետ և ունի երկու դուստր` Անի, մասնագիտությամբ իրավաբան, ապրում է Նյու Յորքում և Լարա` մասնագիտությամբ քաղաքական մեկնաբան միջազգային հայտնի լրատվական ցանցերում, ինչպես ABC, Bloomberg և այլ: Տիրապետում է հայերեն, արաբերեն, անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներին: Նա ֆրանսերեն լեզվի ու համեմատական իրավունքի մագիստրատուրայի գիտական աստիճան է ստացել Լիբանանի Սեն Ժոզեֆ և Ֆրանսիայի Լիոնի հայտնի համալսարաններից: Այժմ ավագ գործընկեր է Նյու Յորքում տեղակայված միջազգային իրավաբանական առաջատար ընկերություններից մեկում: ՀԲԸՄ նախագահը անդամ է Նյու Յորքի ու Բեյրութի իրավաբանական պալատների, հասարակական ու շահույթ չհետապնդող այլ կազմակերպությունների տնօրենների խորհրդի, ինչպես նաև ամերիկյան-լիբանանյան համատեղ Task Force for Lebanon ընկերակցության նաեւ Հայաստանի ամերիկյան համալսարանի Հոգաբարձուների խորհրդի: ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը 2011թ. Հայաստանի հանրապետության նախագահի կողմից պարգեւատրվել է ՀՀ Պատվո շքանշանով` ազգային շահերի պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի և դրսեւորած անմնացորդ նվիրումի, Հայաստանի հանրապետությանը մատուցած ծառայությունների, ազգանվեր երկարամյա և բեղմնավոր գործունեության համար: Շնորհիվ աշխարհով մեկ կատարած իր հաճախակի ուղեւորությունների, միջազգային քաղաքական ասպարեզին քաջածանոթությանը, ինչպես նաև հայկական սփյուռքի կազմակերպություններում երկարամյա ակտիվ ներգրավվածությանը՝ Պարոն Պերճ Սեդրակյանը ՀԲԸՄ-ի նախագահի իր պաշտոնին հաղորդում է գլոբալ աշխարհի եզակի հեռանկար: Նա առաջին ՀԲԸՄ նախագահն է, ով նախքան այդ պաշտոնն ստանձնելը կազմակերպությունում զբաղեցրել է մի շարք այլ պաշտոններ: Կարծում ենք, ինչպես իր ողջ պատմության ընթացքում, ՀԲԸՄ-ն այսօր էլ բախտավոր է ունենալ այնպիսի նախագահ, ով հանդիսանում է մեր ժամանակների փայլուն առաջնորդ: Խորապես ըմբռնելով ներկայի մարտահրավերներն ու գիտակցելով հայրենիքի և սփյուռքի իրողությունները՝ պարոն Սեդրակյանը կոչված է առաջնորդելու ՀԲԸՄ-ն իբրև առաջատար համահայկական կազմակերպություն, այնպես ինչպես վիճակված էր Միության հիմնադիր Պողոս Նուբար Փաշայի տեսլականի շնորհիվ: |
ՀԲԸՄ պատմությունը
- Մարտ 05 2012
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը ՀԲԸՄ հիմնադրվել է 1906 թվականի ապրիլի 15-ին, Կահիրեում (Եգիպտոս)` հայտնի ազգային գործիչ Պողոս Նուբարի և եգիպտահայ համայնքի ականավոր ներկայացուցիչների նախաձեռնությամբ` հայ ժողովրդի հոգևոր և մշակութային զարգացմանը նպաստելու համար: Նրանց հիմնական նպատակն էր ստեղծել մի միություն, որը կոչված էր ամեն կերպ աջակցելու հայ ժողովրդին, որի գոյատևումը` իբրև Օսմանյան Կայսրության փոքրամասնություն, վտանգված էր: 1906-1912 թթ ՀԲԸ Միությունը Արևմտահայ գյուղացիությանն ապահովում էր սերմացուով, երկրագործական գործիքներով և այլն: Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և Օսմանյան Կայսրության հայաշատ այլ շրջաններում ՀԲԸՄ-ն հիմնել էր դպրոցներ և որբանոցներ: 1914 թ-ին ՀԲԸՄ-ն ուներ 142 մասնաճյուղ Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, ԱՄՆ-ում, Արգենտինայում, Եվրոպայում և Աֆրիկայում, ընդհանուր թվով` 8533 անդամ: Առաջին համաշխարհային պատերազմի տարիերը և հատկապես Մեծ Եղեռնը շրջադարձային եղան ինչպես ամբողջ հայ ժողովրդի, այնպես էլ ՀԲԸՄ-ի համար: 1914թ-ին Պողոս Նուբարը լքում է Եգիպտոսը և վերջնականապես տեղափոխվում Փարիզ: Չնայած ՀԲԸՄ տարբեր մասնաճյուղերի կողմից կրած մեծ կորուստներին, Միությունը այնուամենայնիվ կարողանում է զգալի օգնություն ցուցաբերել Եղեռնը վերապրած հայերին: 1915 թ-ի հոկտեմբերին Պորտ Սաիդի (Եգիպտոս) մոտակա անապատում, որտեղ հիմնվել էր փրկված մուսալեռցիների վրանային ավանը, բացվել է ՀԲԸՄ-ի Սիսուան վարժարանը (1222 աշակերտ), ապա` որբանոցը և այրիանոցը: Եղեռնի հետագա տարիներին ՀԲԸՄ-ն հիմնականում զբաղվել է որբախնամ գործունեությամբ: Պատերազմից հետո ՀԲԸՄ-ն վերաձևավորվում և վերահաստատվում է նոր գաղթօջախներում, Մերձավոր Արևելքում, Հունաստանում, Ֆրանսիայում և ԱՄՆ-ում: 1921թ-ին Միության նստավայրը Կահիրեից տեղափոխվում է Ֆրանսիա: Առաջին համաշխարհային պատերազմից հետո ՀԲԸՄ-ի գործունեության հիմնական նպատակն է կրթական, մշակութային և բարեսիրական ծրագրերի միջոցով «պահպանել և տարածել հայ լեզուն, ինքնությունն ու ժառանգությունը»: 1926թ-ին ՀԲԸՄ-ն Նիկոսիայում հիմնում է Մելգոնյան կրթական հաստատությունը, Նուպարյան սաներ հիմնադրամը, որը թոշակներ էր հատկացնում հայ երիտասարդներին եվրոպական համալսարաններում ուսանելու համար, իսկ 1930-ին Մարի Նուպար ուսանողական տունը Փարիզում: 1930թ-ին Պողոս Նուբարի մահից հետո ՀԲԸՄ նախագահն է դառնում ոչ պակաս ականավոր հայ գործիչ, նավթային մագնատ Գալուստ Գյուլբենկյանը: Երկու տարի նախագահությունից հետո նրան փոխարինում է իր որդին` Զարեհ Բեյ Նուբարը, որը նախագահել է մինչև 1940 թվականը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ՀԲԸՄ-ի նստավայրը Փարիզից տեղափոխվում է Նյու-Յորք: 1942 թ-ին Արշակ Կարագյոզյանը դառնում է ՀԲԸՄ չորրորդ հախագահը: ՀԲԸՄ-ի ազգապահպանական գործունեությունը առավել արդյունավետ է դարձել հետպատերազմյան շրջանում, հատկապես Ալեք Մանուկյանի նախագահության օրոք (1953-1989թթ): Այդ ժամանակահատվածում ամբողջ աշխարհում ՀԲԸՄ-ն ընդլայնվում է և դառնում ամենաազդեցիկ սփյուքահայ կազմակերպությունը: 1954-ին Ալեք Մանուկյանը հիմնել է «Ալեք և Մարի Մանուկյան», իսկ 1968-ին «Ալեք Մանուկյան» մշակութային հիմնադրամները, որոնց միջոցներով հետագա տարիներին հնարավոր է դարձել կառուցել մի շարք կրթական և այլ հաստատություններ: ՀԲԸՄ-ի մասնաճյուղերն այժմ գործում են 22 երկրների մոտ 80 քաղաքներում: Այսօր հաշվվում են ավելի քան 22.000 ՀԲԸՄ անդամ, 120 մասնաճյուղ և 27 մշակութային կենտրոն, որոնք սփռված են ամբողջ աշխարհով` ԱՄՆ, Եվրոպա, Մերձավոր արևելք, Հարավային Ամերիկա, Ավստրալիա: ՀԲԸՄ-ն տնօրինում է մոտ 20 դպրոց (6600 աշակերտ) և ֆինանսավորում ավելի քան 16 կրթական հաստատություն: Փարիզում և Նյու Ջերսիում ՀԲԸՄ-ն ունի 2 գրադարան: 1989թ-ից ՀԲԸՄ-ի նախագահությունը ստանձնել է Լուիզ Մանուկյան Սիմոնը, Ալեք Մանուկյանի դուստրը, որն իր հերթին մի նոր շունչ է հաղորդել Հայաստանի և Սփյուռքի հայության միջև կապի սերտացմանը: 1988-ին Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո ՀԲԸՄ-ն կազմակերպել է սննդի, հագուստի, դեղորայքի տեղափոխումը աղետյալ շրջաններ: 1990-ին բացվել է ՀԲԸՄ գրասենյակը Երևանում: Շուրջ 50 տարի անց վերսկսելով իր գործունեությունը Հայաստանում` ՀԲԸՄ-ն նախապատվությունը տալիս է ոչ թե զուտ մարդասիրական օգնությանը, այլ երկրի զարգացմանը նպաստող ծրագրերին: 1995 թ-ին Լոս Անջելեսում ՀԲԸՄ-ն հիմնադրում է «Երիտասարդ արհեստավարժներ (ԵԱ)» կազմակերպությունը, որի ավելի քան 500 անդամներն են ԱՄՆ-ի, Կանադայի, և Եվրոպայի համալսարանի շրջանավարտները: Այսօր աշխարհի 11 երկրում գործում են 17 «Երիտասարդ արհեստավարժնրի» խմբեր, որոնց թվում է նաև նորաստեղծ (2007թ) ԵԱ Երևան խումբը: 2002թ-ից ՀԲԸՄ-ն նախագահում է Պերճ Սեդրակյանը, որը դեռ երիտասարդ տարիներից լինելով ՀԲԸՄ երիտասրդական կառույցների անդամ, այսօր շարունակում է մեկ դար առաջ սկսած այս հայրենանվեր գործը:
«ՀԲԸՄ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱ ԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
|
ՀԲԸՄ-ն Հայաստանում
- Հուլիսի 03 2013
ՀԲԸՄ-ն Հայաստանում 20-րդ դարի սկզբի սովի տարիներին ՀԲԸՄ-ն իր բարեգործական առաջին ծրագրերի շրջանակներում 1907 թ.-ին սննդամթերք և սերմացու ներմուծեց Երևան` որպես օգնություն սովյալ հայերին: ՀԲԸՄ-ն Խորհրդային Հայաստանում 1923թ Աս. Մռավյանի և Ար. Երզնկյանի կողմից ստորագրված հոդվածով ՀԲԸՄ դարձավ միակ ավանդական կազմակերպությունը, որին թույլատրվեց գործել Խորհրդային Հայաստանում հետագա 14 տարիների ընթացքում: 1920-ական թթ. Գյուղատնտեսական մեքենաների, սերմացուի և այլ օժանդակություն Խորհրդային Հայաստանին: 1926 թ. Օգնություն Շիրակի երկրաշարժի գոտու վերականգման աշխատանքներին: 1937 թ. ՀԲԸՄ-ի կողմից կառուցված Մատենադարանի հանրային գրադարանի և տպարանի բացում: 1930 թ.-ից Աջակցություն Երևանի Պետական Համալսարանին կարևոր գիտական հրատարկություններում և ապահովում անհրաժեշտ նորագույն սարքավորումներով: 1936թ. Երևանում Հայ մտավորականների տան կառուցում: 1923-36 թթ. Մոտ 17,000 հայ գաղթականների վերադարձ մայր հայրենիք Հունաստանից, Թուրքիայից, Լիբանանից, Իսրայելից, Ֆրանսիայից, Բուլղարիայից և այլ երկրներից: 1924 թ. ՀԲԸՄ-ի որբանոցների 250 որբերի տեղափոխում Հայաստան: 1929 թ. Մարի Նուբար աչքի կլինիկայի հիմնում 1929 թ. "Դարուհի Հակոբյան Մայրանոց" ծննդատան հիմնում 1925 թ. Նոր Եդովկիա գյուղի հիմնում` գաղթածների վերաբնակեցման համար: 1937 թ. Հանգանակություն 1 մլն ԱՄՆ դոլար և Նուբարաշեն ավանի կառուցում, որտեղ բնակվեցին 1000 գաղթական: 1944 թ. 105,000 ԱՄՆ դոլարի դեղորայք և հագուստեղեն Հայաստանին: 1946 թ. Իրանից, Լիբանանից, Սիրիայից, Բուլղարիայից, Հունաստանից և Ռումինիայից 51,060 հայերի ներգաղթ ՀԲԸՄ-ի կողմից այդ նպատակով հանգանակված 1,073,810 ԱՄՆ դոլարի շնորհիվ: 1944-48 թթ. Ընդհանուր առմամբ ներգաղթին օժանդակելու և հետպատերազմյան Հայաստանին օգնելու նպատակով ՀԲԸՄ-ն հանգանակել է մոտ 2, 300,000 ԱՄՆ դոլար: 1950-88 թթ. ՀԲԸՄ-ի աջակցությունը Հայաստանին եկեղեցու միջոցով: 1983թ. Ալեք Մանուկյան գանձատան բացում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
1988 թ. երկրաշարժ
ՀԲԸՄ-ն Հայաստանի Երրորդ Հանրապետությունում 2. Մշակույթ 3. Կրթություն 7. ԼՂՀ ծրագրեր |