Դեռ չե՞ք որոշել, թե ինչպես եք անցկացնելու առաջիկա " />

ԵԱ ԵՐԵՎԱՆ

ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժները (ԵԱ) աշխարհի տարբեր ծայրերում գտնվող ԵԱ խմբերի և աջակիցների զարգացող ցանց է, որի նպատակն է հայկական ինքնության և ժառանգության պահպանումը 22-40 տարեկան հայ երիտասարդների շրջանում:

Վարելով բաց քաղաքականություն` ԵԱ-ների համաշխարհային ցանցը խրախուսում է երիտասարդներին ընդգրկվել և ներգրավվել իր գործունեության մեջ և արդեն իսկ ձեռք է բերել միջազգային ճանաչում համայնքային կյանքի և ազգային պատկանելության զգացումների տարածման համար:

Այսօր ՀԲԸՄ երիտասարդ արհեստավարժներն իրենց տեսակի մեջ հանդիսանում են ամենամեծ հայկական ԵԱ ցանցը:

Փորձելով ապահովել դրական տեղաշարժեր` ԵԱ շարժումը սկիզբ առավ 1995թ.-ին` հիմնելով իր առաջին խումբը Լոս Անջելեսում:

Այդ օրվանից ի վեր ցանցն ընդլայնվել է` կազմավորելով խմբեր Հյուսիսային Կալիֆորնիայում, Նյու Յորքում, Օրինջ Քաունթիում, Լիբանանում, Ֆիլադելֆիայում, Փարիզում, Պլովդիվում, ՍոֆիայումԲոստոնում, Տորոնտոյում, Լոնդոնում, Երևանում, Ավստրիայում, ԲրազիլիայումՎաշինգտոնումԲուենոս Աերեսում, Մոնրեալում, Համբուրգում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Մարսելում, և Չիկագոյում` համագործակցելով Մոսկվայում գործող ՍԻՎԱՄ և Ֆրանկֆուրտում գործող ՀԱՅՔ կազմակերպությունների հետ.

ՀԲԸՄ Երիտասարդ Արհեստավարժների խմբին միանալու համար լրացրեք գրանցման թերթիկը :

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ. ՈԳԵՇՆՉՎԻ՛Ր, ՍՏԵՂԾԻ՛Ր ՔՈՆԸ

 

Դեռ չե՞ք որոշել, թե ինչպես եք անցկացնելու առաջիկա ամառը: Միացե՛ք ՀԲԸՄ «Երաժշտական Հայաստան»-ի այս տարվա ծրագրին հուլիսի 10-30-ը: Սփյուռքահայ և օտարազգի երիտասարդ երաժիշտները հնարավորություն կստանան զարգացնելու իրենց կատարողական հմտությունները, ծանոթանալու հայկական երաժշտության պատմությանը և հայկական երգարվեստին:

Ավելին՝ http://www.agbumusicalarmenia.org

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2014 ԵԱ Երևան Content Վիդեո Արխիվ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ. ՈԳԵՇՆՉՎԻ՛Ր, ՍՏԵՂԾԻ՛Ր ՔՈՆԸ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: