ՀԲԸՄ-Ն ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՆՈՐ ԾՐԱԳԻՐ

 

 

 

 

Մեծապես կարևորելով Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գործունեությունը, երիտասարդ գիտնականների պատրաստման ու որակավորման, ինչպես նաև հետազոտական ծրագրերի խթանման գործը` Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) կրթաթոշակներ տրամադրեց Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողներին, «Մատենադարան» գիտահետազոտական ինստիտուտի և ՀՀ Կրթության և գիտության նախարարության համատեղ ասպիրանտական կրթության ծրագրի շրջանակներում: Մատենադարանի հեռանկարային զարգացման առաջնահերթություններից հանդիսացող այս ծրագրի շրջանակներում, պատմագրության, աղբյուրագիտության, արվեստի պատմության և տեսության ու համամաշխարհային պատմության գծով Մատենադարանի ութ երիտասարդ ասպիրանտներ արժանացան ՀԲԸՄ-ի տարեկան կրթաթոշակներին: Երիտասարդ ասպիրանտներն աշխատում են Մատենադարանի թվայնացման, արվեստի պատմության ու գրչության, արաբատառ ձեռագրերի ուսումնասիրման, միջազգային կապերի, արխիվային փաստաթղթերի պահպանման և գիտական մշակման բաժիններում: Այս ծրագրով ՀԲԸՄ-ն շարունակում է իր աջակցությունը Մատենադարանին: ՀՀ անկախության առաջին տարիների էներգետիկ ճգնաժամի օրերին ՀԲԸՄ-ն ու նրա բարերարները միջոցներ են տրամադրել Մատենադարանին` ձեռք բերելու գրապահոցի համար կենսական նշանակություն ունեցող օդորակիչներ, հակահրդեհային ու անվտանգության համակարգեր: ՀԲԸՄ-ն հովանավորել է նաև Մատենադարանի մի շարք հրատարակություններ: Հավաստագրերի հանձնման արարողությունը տեղի ունեցավ Մատենադարանում` ներկայությամբ Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի, ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանի, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրենի պաշտոնակատար Հովիկ Եորդեկյանի, նախկին տնօրեն և այժմ ՀԱՀ փոխնախագահ Աշոտ Ղազարյանի և բազմաթիվ այլ հյուրերի:

ԴՐ. ԵՐՎԱՆԴ ԶՈՐՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ

 

 

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով մի շարք բնագավառներում շնորհվել են Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական մրցանակները` հիմք ընդունելով ՀՀ Նախագահի 2002թ., ՀՀ պետական մրցանակներ հիմնելու և շնորհելու կարգի մասինե հրամանագիրը և հաշվի առնելով պետական մրցանակների հանձնախմբերի առաջարկությունները: Մարտի 21-ին, Նախագահի նստավայրում տեղի ունեցավ մրցանակների հանձնման արարողությունը: 

ՆՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

Փետրվարի 20-ին, ՀՀ կառավարությունում ստորագրվեց նվիրաբերության հուշագիր Հայաստանի ազգային բրենդի մշակման աշխատանքների վերաբերյալ` ներկայությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի: Հուշագիրը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը և USAID երևանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդը:Համաձայնագրի շրջանակներում USAID-ն և Հայաստանի կառավարությունը ֆինանսական աջակցություն կտրամադրեն հիմնադրամին:

«ԱՆԾԱՆՈԹ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔ» ՖԻԼՄՆ ՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ ՀԲԸՄ ԵԱ ԿԻՆՈՍՐԱՀՈՒՄ

 

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Երիտասարդ արհեստավարժների Երևանյան թիմի և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի նախաձեռնությամբ մարտի 15-ին ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակում տեղի ունեցավ «Անծանոթ իմ հայրենիք» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը, որին հետևեց նաև քննարկում և հարց ու պատասխան հանդիսատեսի, ֆիլմի հեղինակների և ցուցադրության կազմակերպիչների մասնակցությամբ: Դահլիճը լեփ-լեցուն էր և ներկաների մեծ մասն էլ տարբեր տարիների հայրենիք վերադարձածներն էին: 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՎՍ 25 ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ԱՐԺԱՆԱՑԱՆ ՀԲԸՄ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ

 

 

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) և Հայաստանի ֆրանսիական համալսարանի (ՀՖՀ) միջև համագործակցությունն արդեն տարիների պատմություն ունի: Միությունը տարիներ շարունակ ֆինանսավորում է ՀՖՀ լավագույն ուսանողների մասնագիտական փորձառության շրջանը Ֆրանսիայի տարբեր քաղաքներում: Ավելի քան 75 ՀՖՀ ուսանողներ այս աջակցության շնորհիվ մեկնել են Ֆրանսիա և մեկ ամիս շարունակ աշխատել տեղի առաջատար ընկերություններում: 2012թ. ֆրանսիական համալսարանի ուսանողների առջև իր դռները բացեց ՀԲԸՄ-ի միջոցներով վերանորոգված համալսարանական գրադարանը:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2014 Տեսանյութեր

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: