«ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՆՁԵՐԸ» ՆԱԽԱԳԾԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

victoria

«ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՆՁԵՐԸ» ՆԱԽԱԳԾԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

«Վիկտորիա» միջազգային բարեգործական հիմնադրամը հրավիրում է Ձեզ «Համաշխարհային ժառանգության հայկական գանձերը» նախագծի շնորհանդեսին: 
 
Ուրբաթ, սեպտեմբերի 7-ին, ժ. 19:00-ին 
ՀԲԸՄ Հայաստանի դահլիճ (Մելիք-Ադամյան 2/2)
 
Մուտքն ազատ է:
 
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՆ ԿԻՆՈ. ՍԵԶԱՐ ԵՎ ՌՈԶԱԼԻ

frenchcinema

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՆ ԿԻՆՈ. ՍԵԶԱՐ ԵՎ ՌՈԶԱԼԻՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՆ ԿԻՆՈ. ՍԵԶԱՐ ԵՎ ՌՈԶԱԼԻ

Հայաստանում ֆրանկոֆոնիայի տարվա շրջանակներում, ՀԲԸՄ Հայաստանը, Հայկական Ալիանս Ֆրանսեզի, Institut français-ի և AFG Film Club-ի հետ համատեղ, շարունակում է Ֆրանսիական Դասական Ֆիլմերի ցուցաշարը:

ՍԵԶԱՐ ԵՎ ՌՈԶԱԼԻ
(Ֆրանսիա, 1972թ., 104 րոպե)
Ռեժիսոր՝ Կլոդ Սոտե
Դերերում՝ Իվ Մոնտան, Ռոմի Շնայդեր, Սեմի Ֆրեյ, Իզաբել Յուպեր, Միշել Պիկոլի

Ֆիլմը կցուցադրվի օրիգինալ լեզվով և անգլերեն ենթագրերով:

Հինգշաբթի, սեպտեմբերի 6-ին, ժ. 19:00
ՀԲԸՄ Հայաստան (Մելիք-Ադամյան 2/2)

Մուտքն ազատ է:

ՔՆՆԱՐԿՈՒՄ. «ԵՐԵՎԱՆ - ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ»

artconcept

ՔՆՆԱՐԿՈՒՄ. «ԵՐԵՎԱՆ - ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ»

ՀԲԸՄ Հայաստանը և ARTCONCEPT-ը հրավիրում են քննարկելու, թե ինչ հեռանկարներ ուներ նախորդ դարասկզբի Երևանը և ինչ զարգացում այն ապրեց: Ի՞նչ նոր մարտահրավերներ էին բացվում քաղաքի առջև անկախացումից հետո և կապիտալիզացիայի պայմաններում: Նոր Երևանը, որպես քաղաքաշինական մտահաղացքի արդյունք, թե շահերի բախում: Կքննարկվեն քաղաքի նոր ճարտարապետությունը, մշակութային կյանքը, սուբ-կուլտուրաները, զբոսաշրջությունը և քաղաքի բրենդավորման խնդիրները:

Բանախոսներ՝ Նազենի Ղարիբյան (արվեստաբան), Սարհատ Պետրոսյան (ճարտարապետ), Ռուբեն Արևշատյան (համադրող), Արսեն Բաբաջանյան (կոմպոզիտոր), Էդուարդ Քանքանյան (դիզայներ, բրենդավորող):

Երեքշաբթի, սեպտեմբերի 4-ին, ժ.-ը 19:30-ին
ՀԲԸՄ Հայաստանի դահլիճ (Մելիք-Ադամյան 2/2)

Մուտքն ազատ է:

«ԵՐԵՎԱՆ 2800» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԸ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ «ԱՐՏԿՈՆՑԵՊՏ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԵՎ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ

Երևան քաղաքի 2800 ամյակին ընդառաջ սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիայի և ՀԲԸՄ Հայաստանի կողմից համատեղ կազմակերպվող «Երևան 2800» խորագրով միջոցառումների շարքին, որի հիմնակետն է Մկրտիչ Արմենի «Երևան» վեպին նվիրված կերպարվեստի ցուցահանդեսը:

Ցուցահանդեսը հանդիսանում է գիրք-արվեստագետ հարաբերության մի յուրօրինակ պտուղ, որում արտացոլված են մի խումբ երիտասարդ ստեղծագործողների ընկալումները, մտորումները վեպի շուրջ: «Երևան» ցուցահանդեսը նաև հարթակ է՝ Մկրտիչ Արմենի վեպը նորովի գնահատելու, նրա ընթերցանությունը խթանելու, գրքում ներկայացված հիմնախնդիրները ժամանակակից իրավիճակի լույսի ներքո դիտարկելու համար: Այս նպատակով տեղի կունենան երկու կլոր սեղաններ՝ գրական քննարկում Մկրտիչ Արմենի «Երևան» վեպի շուրջ և ֆորում «Երևան – հին ու նոր հեռանկարներ» թեմայով:

Միջոցառումների շարքը կներառի նաև զրույց ստեղծագործողների հետ, երաժշտական կատարումներ, ընթերցումներ, աուդիո-վիզուալ ինստալացիա և քննարկումներ: Մանրամասները՝ նկարում:

Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2014 Տեսանյութեր Content

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: