Դեկտեմբերի 5-ին, Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահ" />

ՀԲԸՄ ՀԱԼԵՊԻ ԼԱԶԱՐ ՆԱՋԱՐՅԱՆ-ԳԱԼՈՒՍՏ ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԸ ՏՈՆԵՑ ԻՐ 60-ԱՄՅԱԿԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

 

Դեկտեմբերի 5-ին, Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ հանդիսութուն նվիրված ՀԲԸՄ Հալեպի Լազար Նաջարյան-Գալուստ Գյուլբենկյան կենտրոնական վարժարանի հիմնադրության 60-ամյակին: ՀԲԸՄ Հայաստանի հովանավորությամբ կայացած հանդիսությանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ, Հայաստանի ու Միջին Արևելքի պատասխանատու Վազգեն Յակուբյանը, ՀԲԸՄ Հայաստանի տնօրենի պաշտոնակատար Հովիկ Եորդեկյանը, շուրջ 400 շրջանավարտներ, համակիրներ ու բարեկամներ: