Գ.Սունդուկյանի անվան մայր թատրոնը դեկտեմբերի 5-ին հ" />

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ 23 ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ԿՐԿԻՆ ԱՐԺԱՆԱՑԱՆ ՀԲԸՄ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ

 

Գ.Սունդուկյանի անվան մայր թատրոնը դեկտեմբերի 5-ին հյուրընկալել էր Հայաստանում ֆրանսիական համալսարանի ավարտական հանդիսությունը: ՀՖՀ երեք բաժինների` կառավարում, իրավագիտություն և տնտեսագիտություն, մոտ 250 ուսանողներ այդ օրը ստացան բակալավրի և մագիստրոսի իրենց դիպլոմները: Հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՖՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն, ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը և այլոք: