Հայկական Բարեգործական Ընդհա" />
|
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը, Հայաստանի ամերիկյան համալսարանը և ՀՀ Պաշտպանության նախարարությունը մեկնարկում են կրթաթոշակների տրամադրման նոր համատեղ ծրագիր, որը կծառայի մեր բանակի զինվորների և սպայական կազմի որակավորման բարձրացմանը: Նախաձեռնության մասին պաշտոնապես հայտարարվեց ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանի, ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՀԱՀ նախագահ Դր. Բրյուս Բողոսյանի միջև վերջերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ: |