Նոյեմբերի 27-ին, Սունդուկյանի անվան " />

ՀԱՅՈՐԴՅԱՑ ՏՆԵՐԸ ՏՈՆԵՑԻՆ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 20-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ

 

Նոյեմբերի 27-ին, Սունդուկյանի անվան ազգային ակադեմի-ական թատրոնում տեղի ունեցավ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և ՀԲԸՄ-ի Հայորդյաց տների հիմնադրության 20-ամյակին նվիրված տոնական համերգ` ներկայությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ.-ի, Մայր Աթոռի միաբանների, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի և այլ հյուրերի: Հայորդյաց տների հոգևոր տեսուչ Կոմիտաս վրդ. Հովնանյանը ողջունեց ներկաներին և խոսեց Հայորդյաց տների գործունեության մասին: