Հունվարի 29-ին, ՀԲԸՄ Հայկական վիրտու" />

ՀԲԸՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԱՌԱՋԻՆ ԱՆՎՃԱՐ ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳԻՐՔԸ

 

Հունվարի 29-ին, ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) ներկայացրեց ՀՎՀ առաջին մուլտիմեդիա էլեկտրոնային գիրքը` «Հայկական լեռնաշխարհ»-ը, որը հայկական մշակույթն ու պատմությունը ներկայացնող ՀՎՀ-ի էլեկտրոնային գրքերի նորաստեղծ շարքի առաջին հատորն է և հանրությանն ամբողջովին անվճար հասանելի կլինի մոբայլ սարքերով և համակարգիչներով: Այս գրքաշարի միջոցով ՀՎՀ-ն ընդլայնում է իր շուրջ 3000 միջազգային ուսանողների շրջանակը: Կրթության ոլորտի ներկայացուցիչները և ընթերցողների լայն շրջանակները մեծ ոգևորությամբ էին սպասում այս գրքին: