ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

2014թ. հունվար ամսից Եվրոմիության (ԵՄ) կրթական, երիտասարդական, վերապատրաստման և սպորտային բոլոր նախաձեռնությունները համախմբվեցին մեկ անվան տակ: Նոր ծրագիրը կոչվեց «Էրասմուս+»: Եվ ահա ֆրանսիական Լեո Լեգրանժ կազմակերպությունը, ԵՄ-ի «Էրասմուս+» ուսանողական փոխանակման ծրագրի շրջանակներում, հանդես եկավ մի նախաձեռնությամբ, որի նպատակն է միջմշակութային երկխոսության խթանումը, ամրապնդումն ու զարգացումը: Այս ծրագրում ներգրավված պետությունների շարքում է նաև Հայաստանը և ծրագրի ներկայացուցիչների առաջին այցը Հայաստան տեղի ունեցավ հոկտեմբերի 25-ին: Մեկ շաբաթվա ընթացքում 16 երիտասարդներ Ֆրանսիայից, Լատվիայից, Ռուսաստանից և Հայաստանից փորձեցին գտնել ուղիներ` մշակույթը հասարակության տարբեր շերտերին առավել հասանելի դարձնելու համար: Հայաստանում երիտասարդական փոխանակման ծրագրի հյուրընկալողը Հայկական բարեգործական ընդհանուր միությունն է (ՀԲԸՄ): Ծրագրի հեղինակների խոսքով սա լավ հնարավորություն է յուրաքանչյուր երկրի մասնակցի համար բացահայտել մյուս երկրների մշակույթը: Նրանք վստահեցնում են. միջազգային երկխոսության արդյունավետությունը մի քանի անգամ կաճի, եթե այն ընթանա ոչ միայն պաշտոնական ձևաչափով, այլ նաև տարբեր կազմակերպությունների մակարդակով: «Շատ կարևոր է, որ մարդիկ բացվեն աշխարհի առջև, տեսնեն մյուս ազգերի մշակույթը և փորձեն ընկալել այն: Հույս ունենք, որ այս ծրագրի միջոցով, մասնակից չորս երկրների երիտասարդների միջև մշակութային կապերն էլ ավելի կխորանան: Սա հիանալի հնարավորություն է յուրաքանչյուր մասնակցի համար բացահայտել մյուս երկրների մշակույթը», - ասում է խմբի ղեկավարը` Տուրնֆոյի քաղաքապետարանի մշակութային բաժնի ղեկավար Ֆրանսուա Լաժուզանը: Տարբեր ձևաչափերի և տարբեր տարիքային խմբերի համար նախատեսված երիտասարդական ծրագրերը միշտ եղել են Հայկական բարեգործական ընդհանուր միության ուշադրության կենտրոնում: Այս նախաձեռնությունը նույնպես չվրիպեց Միության ուշադրությունից: Այցի շրջանակներում խումբը հանդիպումներ ունեցավ Երևանի քաղաքապետարանի և մշակույթի նախարարության ներկայացուցիչների հետ, ծանոթացավ մշակութային քաղաքականությանը, այցելեց Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն և ՀԲԸՄ և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Նոր Նորքի Հայորդյաց Տուն: Ամենօրյա աշխատանքային հանդիպումներից և քննարկուներից բացի հյուրերը եղան նաև Գառնիում և Գեղարդում, այցելեցին Վերնիսաժ, փորձեցին հայկական ավանդական ուտեստներ: Այցի ավարտին երիտասարները կազմեցին համատեղ մշակութային ծրագիր` հետագա անելիքների ու սպասելիքների վերաբերյալ:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

end faq

 

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2014 Նորություններ ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: