ՆՈՒՌՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՑԱԽՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

2011թ.-ից ի վեր Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) և արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանի «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամը Արցախում իրականացնում են ՆՈՒՌ (Նոր ուսումնական ռազմավարություն) ծրագիրը: Անցյալ երեք տարիների ընթացքում Ստեփանակերտի, Շուշիի և Քարին տակի 1-4-րդ դասարանների աշակերտներն ու ոսուցիչներն այս ծրագրի շնորհիվ արժանացել են XO կրթական համակարգիչների: ՆՈՒՌ-ը ուսուցիչների համար կազմակերպել է նաև վերապատրաստման դասընթացներ: Այժմ, ծրագրի մեկնարկից 3 տարի անց, ՀԲԸ Միության և «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամի որոշմամբ, ՆՈւՌ-ն ընդլայնում է իր գործունեության աշխարհագրությունը` ընդգրկելով ևս վեց շրջան` Հադրութ, Բերձոր, Քարվաճառ, Մարտակերտ, Մարտունի և Ասկերան: Սա իհարկե չի նշանակում, որ Ստեփանակերտի և Շուշիի դպրոցականները, որոնք նախկինում արդեն օգտվել են այս ծրագրից, այս անգամ ներառված չեն ծրագրում: Այս փուլում Ստեփանակերտի և Շուշիի 6-րդ դասարանցիներն արժանացան Classmate համակարգիչների, որն իր տվյալներով գերազանցում է XO-ին: Classmate-ը նախատեսված է պատանիների համար, աշխատում է Windows 8-ի հիման վրա, ինչը թույլ է տալիս մշակել տեքստեր, կազմել աղյուսակներ, ստեղծել տեսանյութեր ու խաղեր, ունի մուտք դեպի համացանց: Նոր համակարգիչն ունի նաև նկարելու և գունավորելու ծրագրեր, համացանցային տեսախցիկ` ձայնագրիչով, որոնք թույլ են տալիս լուսանկարել ու տեսագրել, հետագայում նաև խմբագրել այդ նյութերը: Բացի այդ, համակարգչով կարելի է գրքեր ընթերցել, ինչը կօգնի աշակերտներին սովորել: Այս փուլում ՆՈՒՌ-ը տրամադրեց 1200 համակարգիչ, իսկ ծրագրի մեկնարկից ի վեր Արցախցի դպրոցականներին ու ուսուցիչներին բաժանվել է 7100 համակարգիչ: Հոկտեմբերի 20-25-ը ՆՈՒՌ-ի անձնակազմը կազմակերպեց համապատասխան վերապատրաստման դասընթացներ ուսուցիչների համար թե՛ Ստեփանակերտում և թե՛ շրջաններում, որի ավարտից հետո ուսուցիչները կարժանանան վկայագրերի և լափթոփ համակարգիչների: ՆՈւՌ-ի հիմքում ընկած է Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտի «Մեկական համակարգիչ յուրաքանչյուր երեխային» կրթական ծրագիրը: «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամից և ՀԲԸՄ-ից բացի ծրագրին աջակցում է նաև ԼՂՀ կառավարությունը` ապահովելով Արցախի համայնքներն ինտերնետ կապով:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

 

end faq

 

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2014 Նորություններ ՆՈՒՌՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՑԱԽՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: