ՀԲԸՄ ԵՎ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍԲ. ԷՋՄԻԱԾՆԻ ՆՈՐՔԻ ՀԱՅՈՐԴՅԱՑ ՏՈՒՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ «ԵՐԵՎԱՆ» ՈՍԿԵ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ

 

Հոկտեմբերի 12-ին, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը տոնեց իր 2796 ամյակը: Սա սպասված ամենամյա իրադարձություն է Երևանցիների և հատկապես փոքրիկների համար: Երևանն այդ օրը ցնծում է մշակութային ու սպորտային տարբեր տոնակատարություններով ու հրավառությամբ: Երևանի 2796-ամյակի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տարբեր ոլորտներում բազմամյա գործունեության և վաստակի համար մի շարք անձանց և կառույցների պարգևատրել է հուշամեդալներով և շնորհել կոչումներ: Արարողությունը տեղի է ունեցել Երևանի քաղաքապետարանում: Երևան քաղաքի 2796-րդ տարեդարձի առթիվ քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից Երևան քաղաքում արդյունավետ գործունեություն ծավալելու համար «Երևան» ոսկե հուշամեդալով է պարգևատրվել նաև ՀԲԸՄ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Նորքի Հայորդյաց տան աշխատակազմը: Հուշամեդալը քաղաքապետ Տարոն Մարգարյանից ստացել է Նորքի Հայորդյաց Տան տնօրեն Աիդա Անդրեասյանը: Նույն անվանակարգում «Երևան» հուշամեդալի են արժանացել նաև Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ու ՀՕՖ հայաստանյան մասնաճյուղի աշխատակազմերը: Տարբեր բնագավառներում հուշամեդալների ու պատվավոր կոչումների են արժանացել մի շարք անհատներ ու կազմակերպություններ:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2014 Նորություններ ՀԲԸՄ ԵՎ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍԲ. ԷՋՄԻԱԾՆԻ ՆՈՐՔԻ ՀԱՅՈՐԴՅԱՑ ՏՈՒՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ «ԵՐԵՎԱՆ» ՈՍԿԵ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: