ՇԱԽՄԱՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

 

ՀԲԸՄ-ի հովանավորությամբ մեկնարկեց շախմատի համադպրոցական օլիմպիադան

Հոկտեմբերին կրկին մեկնարկեց շախմատի հանրապետական համադպրոցական օլիմպիադան` իր շուրջը համախմբելով հանրապետության դպրոցականներին ու շախմատասեր հասարակությանը: Ութամսյա լարված պայքարը գարնանը կորոշի հանրապետության լավագույն դպրոցական թիմն ու անհատական հաշվարկով լավագույն շախմատիստներին: Այս տարի օլիմպիադան անցկացվում է արդեն 9-րդ անգամ: Ավելի քան 15000 դպրոցականներ ամեն տարի մասնակցում են այս մրցաշարին: Առաջին` դպրոցական փուլը հաղթահարած թիմերն արժանանում են իրենց դպրոցը հաջորդ փուլերում ներկայացնելու պատվին: Նոյեմբերին մեկնարկեցին օլիմպիադայի արդեն 2-րդ` համայնքային փուլի Երևանյան խաղերը, որի հաղթողները հաջորդ փուլերում կներկայացնեն արդեն իրենց համայնքը: Մրցաշարի 3-րդ փուլը և եզրափակիչը տեղի կունենան գարնանը: Շախմատի հանրապետական համադպրոցական օլիմպիադան կազմակերպում են Երևանի շախմատի ակադեմիան և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը: Մրցաշարի մրցանակային ֆոնդն արդեն 8-րդ անգամ ապահովում է ՀԲԸՄ-ն: Օլիմպիադային մասնակցում են Հայաստանի, Արցախի ու Ջավախքի դպրոցականները: Այս տարի Շախմատի ակադեմիայի որոշմամբ փոխվեց մրցաշարի անցկացման կարգը. նախկին 4 հոգու փոխարեն (3 տղա, 1 աղջիկ), այժմ թիմերը բաղկացած են 3 հոգուց (2 տղա, 1 աղջիկ):

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

end faq