ՀԲԸՄ-Ն ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԻՐ ԱՌԱՋԻՆ ԳԻՐՔՆ ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐՔԵՐԻ ՇԱՐՔԻՑ

«Հայկականլեռնաշխարհ»գիրքըհայոցպատմությունըտեղափոխումէթվայինդարաշրջան

ՀԲԸՄ-ն ներկայացնում է «Հայկական լեռնաշխարհ» խորագրով առաջին ինտերակտիվ էլեկտրոնային գիրքը` նորովի իմաստավորելով հայ իրականությունը: Գիրքն ընթերցողներին ներկայացնում է հայոց պատմությունը, հայկական մշակույթը, ինչպես նաև անդրադառնում է արդի թեմաների: Մուլտիմեդիա հարթակի վրա ստեղծված էլեկտրոնային գիրքը հասանելի է յոթ լեզվով` արևմտահայերեն, արևելահայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն և թուրքերեն: Էլեկտրոնային առաջին գիրքը ներկայացնում է համապարփակ տեղեկատվություն հայկական լեռնաշխարհի` մասնավորապես Հայաստանի աշխարհագրության և պատմության մասին` հին ժամանակներից մինչև մեր օրերը: Այն ներկայացնում է հայկական լեռնաշխարհի ֆիզիկաաշխարհագրական բնութագիրը, բնաշխարհը, շրջակա միջավայրը, բուսական և կենդանական աշխարհը, կլիման և օգտակար հանածոները: Այն նաև ներկայացնում է տարածաշրջանի վարչական բաժանումները և տրամադրում պատմական հետաքրքիր փաստեր: Էլեկտրոնային գիրքը եզրափակվում է համառոտ նկարագրությամբ` ընդգրկելով լեռնաշխարհը մինչև ներկայիս Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը: Տեքստն ուղեկցվում է վառ գունավոր նկարներով, ձայնագրություններով, տեսահոլովակներով, եռաչափ պատկերներով, հարցաշարերով և ինտերակտիվ քարտեզներով, որոնք միտված են մեծացնելու ընթերցողի հետաքրքրասիրությունը: Հիմնական տեքստին զուգահեռ գրքում տեղ են գտել նաև լեգենդներ, հետաքրքիր փաստեր և պատմություններ, որոնք մեծացնում են էլեկտրոնային գրքի կարևորությունը թե ակադեմիական, և թե ոչ ակադեմիական շրջանակներում: Էլեկտրոնային գիրքն անվճար է և հասանելի սմարթֆոնների, պլանշետների և վեբ-բրաուզերների օգտատերերի համար: Գրքի iBook տարբերակը նախատեսված է iPad-երի և iMac համակարգիչների համար, ինչպես նաև բրաուզեր տարբերակը` PC համակարգիչների, պլանշետների և սմարթֆոների համար:

«Հայկական լեռնաշխարհ»-ը ներկայացվեց Երևանի դպրոցների ղեկավարներին

Հոկտեմբերի 16-ին ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) հիմնադիր և նախագահ Դր. Երվանդ Զորյանը Երևան քաղաքի դպրոցների տնօրեններին ներկայացրեց ՀՎՀ-ի վերջին նախաձեռնություններից մեկը` էլեկտրոնային գրքերի շարքը: Շուրջ 150 դպրոցի տնօրեններ և հետաքրքրասերների լայն շրջանակ էր մասնակցում միջոցառմանը: Դր. Զորյանը խոսեց ՀՎՀ նպատակների, առաքելության, ընդգրկուն աշխարհագրության և գրանցած հաջողությունների մասին: Ապա ներկայացրեց «Հայկական լեռնաշխարհը» էլեկտրոնային գիրքը, որտեղ մուլտիմեդիա գործիքներով համապարփակ տեղեկատվություն է ընդգրկված Հայաստանի պատմության, աշխարհագրության և մշակույթի մասին: «Հայկական լեռնաշխարհն ու պատմությունը ներկայացնող բազմաթիվ հանրամատչելի գրքեր կան, սակայն սա եզակի է տեղեկատվությունը մատուցելու եղանակով: Այստեղ տեքստը, ձայնը, լուսանկարը և տեսանյութը այնպես են զուգակցվում, որ ընթերցողը փաստերին նորովի նայելու հնարավորություն է ստանում: Էլեկտրոնային գիրքն այս առումով գրավիչ կլինի աշակերտներին», - ասում է ՀՎՀ վարչական մասի տնօրեն Աննա Ենգիբարյանը: Միջոցառումը կազմակերպվել էր Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հանրակրթական դպրոցում` Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության հետ համագործակցությամբ: Այս համագործակցության շրջանակներում առաջիկայում կիրականցվեն նաև այլ նոր ծրագրեր:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2014 Նորություններ ՀԲԸՄ-Ն ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԻՐ ԱՌԱՋԻՆ ԳԻՐՔՆ ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐՔԵՐԻ ՇԱՐՔԻՑ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: