ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ (AIEA/ՀՈՒՄԸ) ՀԵՐԹԱԿԱՆ 13-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հոկտեմբերի 9-11-ը, Երևանում կայացավ Հայագիտական Ուսումնասիրությունների Միջազգային Ընկերակցության (AIEA/ՀՈՒՄԸ) հերթական 13-րդ համաժողովը, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի հետ համատեղ: Միջազգային մեծ հեղինակություն վայելող այս ընկերակցությունը հիմնադրվել է 1981 թ. հայագետներ Մայքլ Սթոունի և Յոս Վայթենբերգի նախաձեռնությամբ։ Միավորում է ավելի քան 20 երկրներից (1988 թ. նաև Հայաստանից) 400-ից ավելի հայագետների և հարակից մասնագիտությունների ներկայացուցիչների: Ընկերակցության հիմնական կորիզն են կազմում եվրոպական բարձրագույն ուսումնական հաստատություններում գործող հայագիտական կենտրոնների առաջատար ուժերը՝ օտարազգի և հայ գիտնականներ: Ընկերակցությունը կապեր է պահպանում աշխարհի տարբեր հայագիտական կենտրոնների, այդ թվում՝ ՀՀ ԳԱԱ-ի, Մաշտոցյան Մատենադարանի հետ։ Այս համագործակցության արդյունքում է, որ Մատենադարանի տնօրենությունը հանդես եկավ հատուկ նախաձեռնությամբ՝ հայագիտական ընկերակցության հերթական 13-րդ համաժողովը անցկացնելու Մատենադարանում: Սույն համաժողովը հատկապես կարևոր է այն առումով, որ AIEA-ի գոյության 33 տարիների ընթացքում այն առաջին անգամ տեղի ունեցավ Հայաստանում, որը նաև լավագույն առիթ է եվրոպական տարբեր համալսարաններ ներկայացնող գիտնական-հայագետներին հայագիտության բնօրրանում համախմբելու համար: Ամրապնդելով Մատենադարանի հետ տասնամյակներ շարունակվող համագործակցությունը, ինչպես նաև աջակցելով Մատենադարանին տարբեր ծրագրերում, ՀԲԸՄ դարձավ Համաժողովի գլխավոր հովանավորներից մեկը:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

 

end faq

 

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2014 Նորություններ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ (AIEA/ՀՈՒՄԸ) ՀԵՐԹԱԿԱՆ 13-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: