ԱՎԵԼԻ ՔԱՆ 12 ՀԱԶԱՐ ԱՄՆ ԴՈԼԱՐ ՀԱՀ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՆ

Հուլիս ամսին Հայաստանի ամերիկյան համալսարանն (ՀԱՀ) անցկացրեց «ՀԱՀ-ը սիրիահայերի համար» արշավի առաջին փուլը` հանգանակելով 12,292 ԱՄՆ դոլար, որը կուղղվի ՀԱՀ Շարունակական կրթության բաժնի` սիրրահայության աջակցության ծրագրերին: Այս կրթաթոշակային ֆոնդն ու աջակցության ծրագիրը ստեղծվել են 2012թ. և թույլ են տալիս սիրիահայերին, որոնք այժմ բնակվում են Հայաստանում, անվճար մասնակցել ՀԱՀ Շարունակական կրթության կենտրոնի ցանկացած երկու դասընթացի: Դասընթացները ներառում են անգլերեն լեզվի կամ TOEFL IBT և GRE նախապատրաստական դասերը, որոնք անհրաժեշտ են ՀԱՀ ընդունվելու համար: ՀԱՀ Նախագահի պաշտոնակատար Դր. Արմեն Տեր Կյուրեղյանն այս առիթով ասաց. «Համալսարանը հպարտ է այս օգնությունն առաջարկել սիրիահայերին և մենք շնորհակալ ենք, որ այս նախաձեռնությունն այսքան մեծ թվով աջակիցներ գտավ ողջ արշավի ընթացքում: Այդուհանդերձ, շատ սիրիահայեր դեռևս մեր ցուցակում են և կարող են օգտվել այս ծրագրից: Մենք դեռ ակնկալում ենք մեր աջակիցների օժանդակությունը` շարունակելու այս ծրագիրը ապագայում»: ՀԱՀ Շարունակական կրթության կենտրոնի տնօրեն Դր. Արփի Բալյանն ասում է. «Արդյունքն այնքան ոգևորիչ է: Հպարտ եմ, որ այսքան աջակիցներ ունեցանք, ովքեր հավատացին այս ծրագրին և ցանկացան իրենց ներդրումն ունենալ այս գործում: Բացի զուտ ֆինանսական աջակցությունից այս հանգանակությունները ևս մեկ անգամ նոր ուժ ու եռանդ են հաղորդում մեզ` առաջարկելու լավագույնը մեր սիրիահայ հայրենակիցներին»: Հայաստանի ամերիկյան համալսարանն իր երախտագիտությունն է հայտնում «ՀԱՀ-ը սիրիահայերի համար» նախաձեռնության բոլոր աջակիցներին. $3,000: Ջուդիթ Սարյան, Արփի Բալյան; $2,000: Րաֆֆի Քյուրքջյան; $500: Միշել Դավուդյան; $201-$300: Հրակ և Լիզա Հալեբլյան, Դայան Դորինգ Կարապետյան, Արամ Ադուրյան, Քեթրին Դորինգ, Արմեն և Գայանե Հովակիմյան; մինչև $200: Ջանեթ Դորինգ, Էդուարդ Ալեքսանդր, Մայքլ և Հասմիկ Քուչակչյան, Աննա Ղազարյան և Վահագն Մանուկյան, Արտակ Գևորգյան, Չարլզ Ջ. Գրինբերգ, Հասմիկ Ավետիսյան, Անահիտ Օրդյան, Ռոբերտ և Լինդա Ֆուրնիեր, Ալեքս Սիմոնյան, Հարոլդ Հ. Քասարջյան, Սիմոն և Արփի Սիմոնյան, Հերման Պուրուտյան, Սոնա Արոնյան, Դորինգների ընտանիք, Հայկ Բիգլարի, Վերա և Դայան Կարապետյան, Վլադիմիր Արեշյան, Գայանե Ավանեսյան, Վազգեն Կարապետյան, Աննա Քարտաշյան, Հիլդա Գրիգորյան, Դավիթ Ասատրյան, Խոսրով Գրիգորյան, Բաբկեն Մեսրոպյան, Հովհաննես Մադոյան: Այս ծրագիրն օգնեց համալսարանին փոխել Հայաստանում հաստատված սիրիահայերի կյանքը` տալով նրանց հնարավորություն ստանալու բարձրորակ կրթություն: Այս փուլում աջակցության արշավի արդյունքում հանգանակվել է ավելի քան 12,000 ԱՄՆ դոլար: Այդ գումարը հատկացվել է ավելի քան 50 սիրիահայերի ՀԱՀ Շարունակական կրթության ծրագրի դասընթացներում ներգրավելուն: Շատ սիրիահայեր, որոնք արդեն իսկ մասնակցել են այս աջակցության ծրագրին, բազմիցս հաստատել են ծրագրի արդյունավետությունն ու մասնագիտական աճի առումով ընձեռած հնարավորությունները: Սա նաև լավ հնարավորություն էր նրանց համար շփվել իրենց հասակակից այլ սիրիահայերի և հայաստանցիների հետ: Հպարտ ենք, որ այսպիսի աջակցության ծրագիր ենք իրականցնում: Դեռ շատ բան կա անելու սիրաիահայերի համար և մենք ուրախ ենք, որ մեր դոնորների շնորհիվ ՀԱՀ-ը նույնպես իր ներդրումն է ունենում այդ ծրագրին: Արշավն ավարտված է, բայց այնուամենայնիվ ցանկացողները կարող են իրենց ներդրումն անել այստեղ:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2014 Նորություններ ԱՎԵԼԻ ՔԱՆ 12 ՀԱԶԱՐ ԱՄՆ ԴՈԼԱՐ ՀԱՀ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՆ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: