ԿԱՅԱՑԱՎ «ԵՐԳՈՒՄ Է 70-ԱԿԱՆՆԵՐԻ ԵՐԵՎԱՆԸ ԵՎ ՀԱԼԵՊԸ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Օգոստոսի 29-ին և 30-ին, Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում տեղի ունեցավ «Երգում է 70-ականների Երևանը և Հալեպը» խորագրով բարեգործական համերգ՝ մասնակցությամբ հանրահայտ երաժիշտների Հայաստանից և Սիրիայից: ՀԲԸՄ հովանավորությամբ և ՀՀ սփյուռքի ու մշակույթի նախարարությունների, ինչպես նաև Վիվասել ընկերության աջակցությամբ կայացած համերգի գաղափարը ծնվել էր սիրիահայ երաժիշտ Ժան Վարդանի և «70-ականների Երևան» նվագախմբի գեղարվեստական ղեկավար Վազգեն Ասատրյանի մոտ: Երկու համերգները վարեցին հանրաճանաչ հաղորդավար Սուսաննա Շահինյանը և սիրիահայ երաժիշտ Ժան Վարդանը: 70-ականների սիրված և հայտնի երգերի կատարումներով հանդես եկան Արամոն, Էմմին, Գայանե Հովհաննիսյանը, Ռադիկ Գաբրիելյանը, իսկ ջազային երաժշության ընտրանին ներկայացրեցին սիրիահայ արվեստագետներ Րենա Տին, Ժան Վարդանը, Լիլա Վարդանյան-Պօղոսեանը, Կարօ Տաղտեվիրենեանը և այլոք: Համերգին մասնակցում էր «70-ականների Երևան» նվագախումբը, որի երաժիշտների հիմնական մասը Կոնստանտին Օրբելյանի՝ Հայաստանի պետական էստրադային նվագախմբի անդամներն են՝ ղեկավարությամբ Վազգեն Ասատրյանի: Համերգին ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը, ՀԲԸՄ տնօրենի պաշտոնակատար Հովիկ Եորդեկյանը, պաշտոնատար այլ անձինք, մտավորականներ, արվեստի գործիչներ, հյուրեր: Ողջունելով համերգի կազմակերպիչներին, նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես նշեց. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս հրաշալի նախաձեռնության կազմակերպիչներին, հովանավորներին, արտիստներին: Այսօր Հալեպը արյունահոսում է, մեր մայր գաղութը պատերազմի մեջ է: Մենք հավաքվել ենք այստեղ մեր զորակցությունը հայտնելու, օգնելու, աջակցելու մեր սիրիահայ հայրենակիցներին: Նրանք զգում են, որ Հայրենիքն իրենց կողքին է և դժվարին պահին մենակ չի թողել: Մենք ուժեղ ենք միասին, և միասին պետք է հաղթենք ու զորանանք: Մենք կանք, կլինենք ու կշատանանք»: Հայաստանցի և սիրիահայ սիրված երգիչների մասնակցությամբ համերգը Հայաստանում սիրիահայերի ինտեգրման հերթական քայլն է և ապացույցը, որ մշակույթն ազգի համախմբման կարևորագույն միջոցներից է: Համերգն ավարտվեց «Զարթնի՛ր լաո» երգի միասնական կատարումով: Երաժիշտներին ոտնկայս ձայնակցում էր ողջ դահլիճը:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

 

 

end faq

 

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2014 Նորություններ ԿԱՅԱՑԱՎ «ԵՐԳՈՒՄ Է 70-ԱԿԱՆՆԵՐԻ ԵՐԵՎԱՆԸ ԵՎ ՀԱԼԵՊԸ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: