«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Մայիսի 26-ին, ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 23-րդ նիստը, որը վարեց խորհրդի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Մինչ օրակարգի հարցերին անցնելը, խորհրդի մասնակիցները շնորհավորեցին ի պաշտոնե խորհրդի կազմում ընդգրկված նոր անդամներին` ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին և ՀՕՄ-ի նոր ներկայացուցիչ Վիգի Մարաշլյանին, ինչպես նաև ԱՄՆ-ի Արևմտյան շրջանի տեղական մարմնի ատենապետ ընտրված Անդրանիկ Բաղդասարյանին: Նիստի օրակարգը հաստատելուց և 2013թ. հաշվետու ֆիլմը դիտելուց հետո, հոգաբարձուների խորհուրդն անցավ օրակարգի հարցերի քննարկմանը, որի շրջանակներում հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը ներկայացրեց 2013թ. հաշվետվությունը: Նիստում քննարկվել և ընդունվել է նաև «Հայաստան համահայկական հիմնադրամի «Մարաթոն-2014»-ի նպատակաուղղվածության հարցը, որը զեկուցել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նախօրեին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները հյուրընկալվեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, որը ներկայացրեց գերատեսչության հնգամյա գործունեությունը և հիմնադրամի տեղական մարմինների ներկայացուցիչներին կոչ արեց առաջիկայում առավել արդյունավետ համագործակցել և ներգրավվել նախարարության ծրագրերում: ՀՀ ՍՆ աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը տեսաշարով ներկայացրեց սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները: Այնուհետև ելույթ ունեցավ «Հայաստան» հիմնադրամի վարչության գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: Իրենց դիտարկումներն ու մտահոգությունները ներկայացրին և առաջարկություններով հանդես եկան «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները: Ամփոփելով հանդիպումը` Հրանուշ Հակոբյանն առաջարկեց միանալ նախարարության ձևավորած տեղեկատվական դաշտին, պարբերաբար տրամադրել տեղեկություններ, համագործակցել համահայակական նշանակության ծրագրերի իրականացման գործում: Վերջում տեղի ունեցան քննարկումներ:

 

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2014 Նորություններ «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: