Բոլոր հոդվածները

Երկուշաբթի, 10 Հունիսի 2013

ՀԲԸՄ ՆԱԽԱԳԱՀ ՊԵՐՃ ՍԵԴՐԱԿՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական ժողովին և Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջացառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով մայիսի 27-ից հունիսի 4-ը Հայաստանում էր ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը: Մայիսի 30-ին, ՀՀ կառավարության ընդունելությունների...
Ավելին

ՀՈՒՅՍԻ ՆՇՈՒՅԼ ՍԻՐԻԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Նոր նվիրատվությունների շնորհիվ ՀԱՀ-ն ընդլայնում է անվճար դասընթացների քանակը

Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) շարունակում է օժանդակել Հայաստանում հաստատված սիրիահայերին` նվիրատվությունների շնորհիվ ավելացնելով անվճար դասընթացների քանակը: «Կրթութունը Հայաստանի ուժն ու ապագան է, և ես անչափ ուրախ եմ օգնել սիրիահայերին աջակցելու ՀԱՀ-ի այս նախաձեռնությանը», - ասում է բարերար Ջուդի Սարյանը: ՀԱՀ-ն ընդլայնել է...

Ավելին
Ուրբաթ, 07 Հունիսի 2013

ՇՆՈՐՀԱՎՈ´Ր ՏԱՐԵԴԱՐՁԴ, ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հունիսի 6-ը երաժշտական արվեստի մեծագույն ներկայացուցիչներից մեկի` աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի, ծննդյան 110-րդ տարեդարձի օրն է: Ողջ տարվա ընթացքում, աշխարհի տարբեր ծայրերում, նշվելու է մեր սիրելի կոմպոզիտորի ծննդյան տարեդարձը: Հայաստանը բացառություն չէ: Ի թիվս ծրագրված բազմաթիվ ավանդական համերգների և ելույթների, Երևանի կենտրոնում տեղի ունեցավ «Սուսերով պար՝ փողոցում» եզակի և բացառիկ միջոցառումը: Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը...
Ավելին
Երեքշաբթի, 04 Հունիսի 2013

ՀԲԸՄ ՆԱԽԱԳԱՀ ՊԵՐՃ ՍԵԴՐԱԿՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՀԱՀ-Ի ԱՎԱՐՏԱԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

2013 թ. հունիսի 2-ին տեղի ունեցավ Հայաստանի ամերիկյան համալսարանի ավարտական հանդիսությունը: Ստորև ներկայացնում ենք հանդիսության ժամանակ ՀԲԸՄ նախագահ պարոն Պերճ Սեդրակյանի ելույթը.

Յարգելի Պարոն Դոկտոր Լերի Փիթս,

Հայաստանի Ամերիկեան Համալսարանի Հոգաբարձութեան Ատենապետ,

Հոգաբարձութեան յարգարժան անդամներ...

Ավելին
Երկուշաբթի, 03 Հունիսի 2013

ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՆՇՎԵՑ «ԺԱՄԱՆԱԿ» ՕՐԱԹԵՐԹԻ 105-ԱՄՅԱԿԸ

Մայիսի 25-ին, Ստամբուլի ՍԱԼԹ Գալաթա սրահում տեղի ունեցավ «Փոքրամասնությունների նոր իրականությունը. Թուրքիայի հայ համայնքի ապագա հեռանկարները» խորագրով գիտաժողով, որին մասնակցում էին մոտ 200 հրավիրյալներ և բանախոսներ Թուրքիայից, Հայաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Հունաստանից և Պորտուգալիայից: Այս,...
Ավելին

ՀՀ ՄԱՐԶԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԱՎԵԼԻ ՄՐՑՈՒՆԱԿ ԵՐԵՎԱՆԻ ՀԵՏ ՊԱՅՔԱՐՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շախմատի հանրապետական դպրոցական 7-րդ օլիմպիադայի եզրափակիչը Ծաղկաձորում

Մայիսի 7-10-ը, Ծաղկաձորի Գրողների Տունը հյուրընկալել էր շախմատի հանրապետական համադպրոցական 7-րդ օլիմպիադայի եզրափակիչը: Ութամսյա լարված ու համառ պայքարից հետո, սկզբնական ավելի քան 5,000 մասնակցից եզրափակիչ փուլ էին անցել 72 մասնակից (18 թիմ, յուրաքանչյուրում 4 հոգի` 3 տղա և 1 աղջիկ): Հենց այս 18 թիմերն էլ Ծաղկաձորում մրցեցին պատվավոր առաջին տեղի...

Ավելին

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԳԱՐԵԳԻՆ Բ-Ն ՊԱՏՎՈՒՄ Է ՆԱԶԱՐ ԵՎ ԱՐՏԵՄԻՍ ՆԱԶԱՐՅԱՆՆԵՐԻՆ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԲԱՐԵՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կան մարդիկ, որոնք տալիս են ուրախությամբ և հենց այդ ուրախությունն է նրանց պարգևը: Լեգենդար բանաստեղծ Խալիլ Ժիբրանի այս խոսքերը կարելի է համարել կյանքի դավանանք տեր և տիկին Նազար և Արտեմիս Նազարյանների համար: Մայիսի 10-ին, մոտ 400 հրավիրյալների մասնակցությամբ, Նյու Յորքի հանրահայտ Պլազա հյուրանոցում տեղի ունեցավ Նազար և Արտեմիս Նազարյանների մեծարման երեկոն` կազմակերպված...
Ավելին
Հինգշաբթի, 30 Մայիսի 2013

ԱՄՆ ԴԵՍՊԱՆ ՋՈՆ ՀԵՖԵՐՆԸ ՏԻԿՆՈՋ ՀԵՏ ԱՅՑԵԼԵՑ ՀԲԸՄ ԹԱԼԻՆԻ «ՀԱՅ ԿԻՆ» ԿԵՆՏՐՈՆ

Մայիսի 18-ին, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնն իր տիկնոջ` Լիբի Հեֆերնի հետ միասին այցելեց հղի կանանց աջակցության ՀԲԸՄ Թալինի «Հայ կին» կենտրոն` ուղեկցությամբ ՀԲԸՄ Հայաստանի տնօրեն Արփի Վարդանյանի և ՀԲԸՄ ԱՄՆ Արևմտյան Շրջանակային հանձնաժողովի նախկին ատենապետ Հայկ Մսրլյանի: Անցյալ դեկտեմբերին ԱՄՆ ուղևորության շրջանակներում...
Ավելին

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՊԵՐՃ ՍԵԴՐԱԿՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է «ՕՐԵՐ» ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳՐԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐ ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆԻ ՀԱՐՑԵՐԻՆ

Մենք քաղաքական շահ չենք հետապնդում

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանը պատասխանում է «Օրեր» եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանի հարցերին

-Պարոն Սեդրակյան, ՀԲԸՄ 87-րդ Ընդհանուր ժողովում նշվեցին կառույցի անցած ճանապարհն ու ապագայի անելիքները։ Ձեր կարծիքով, այսօր Բարեգործականն...

Ավելին
Երկուշաբթի, 20 Մայիսի 2013

ՀԲԸՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՅՑԸ ՎՐԱՍՏԱՆ

ՀԲԸՄ Հայկական Վիրտուալ Համալսարանն (ՀՎՀ) ակտիվորեն ընդլայնում է իր դասացանկը` հարստացնելով ծրագրերը հետաքրքիր կրթական, հասարակական և մշակութային իրադարձություններով: Վերջին միջոցառումներից մեկը տեղի ունեցավ ՀՎՀ-ի` վերջերս Թբիլիսի կատարած ուղևորության շրջանակներում, որի ընթացքում ՀՎՀ օնլայն ուսուցիչները ոչ միայն այցելեցին հայկական մշակութային կենտրոններ, հանդիպեցին ՀՎՀ գործընկերներին և ուսանողներին, այլ նաև պատրաստեցին նյութեր ՀՎՀ ուսանողների համար` վիրտուալ...
Ավելին
 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2013 Նորություններ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: