Բոլոր հոդվածները
Ուրբաթ, 20 Ապրիլի 2018ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԵՆԱՅՈՒՄ և ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՅԱՑՔ
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) և Հայաստանի ամերիկյան համալսարանը համատեղ հանդես են գալիս դասախոսությունների շարքով՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության հարյուրամյակին:
Երբ Հայաստանի փոքր պետությունը ընդարձակեց իր տարածքները մինչև նախապատերազմական, այսպես կոչված, «Ռուսահայաստանի» սահմանները և պատրաստվում էր իրագործել «Ազատ, Անկախ, Միացյալ Հայաստան» կարգախոսը, հայ դիվանագետները և հայասեր կազմակերպությունները հինգ մայրցամաքներում փորձում էին օգնություն հայթայթել Հայաստանի համար: Մեծ տերությունների պատասխանը այս հարցում վճռորոշ նշանակություն ուներ, քանի որ դրանով էր պայմանավորված՝ արդյոք նրանք կկատարեն պատերազմի տարիներին հայ ժողովրդի ապագային առնչվող իրենց խոստումները: 1920թ.-ի դեկտեմբերին Հայաստանի Առաջին Հանրապետության փլուզումը տվեց այս հարցի տխուր պատասխանը: Երբ Հանրապետությունն անցավ պատմության գիրկը, դրա իրական նշանակության մասին ի հայտ եկան խիստ տարամետ կարծիքներ: Այսօր՝ հարյուր տարի անց, ո՞րը կարող է լինել իրական գնահատականը: Ավելին այստեղ: Ուրբաթ, ապրիկի 2-ին, 18:30–20:00-ին Մուտքն ազատ է: |
ՍՏԵՂԾԵԼՈՎ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) և Հայաստանի ամերիկյան համալսարանը համատեղ հանդես են գալիս դասախոսությունների շարքով՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության հարյուրամյակին: Ազգային փոքրամասնություններով բնակեցված բազմաթիվ տարածքների անհնազանդության և սահմանային մշտական լարվածության պայմաններում Հայաստանի կառավարությունը փորձում էր դնել ժողովրդավարական հանրապետության հիմքերը: Այս դասախոսությունը և քննարկումը կդիտարկեն այն միջոցները, որոնք կառավարությունը ձեռք էր առնում հանրապետական տիպի պետության հիմքերը դնելու, ինչպես նաև ներքին լարվածությունների դեմ պայքարելու նպատակով: Ներքին լարվածություններն առկա էին ոչ միայն քաղաքական կուսակցությունների միջև, այնպես էլ իշխող Դաշնակցական կուսակցության ներսում: Ստեղծված իրավիճակում Սփյուռքը նույնպես ունեցավ իր դերը, քանի որ կուսակցական կողմնակալությունը, տեղային հատվածականությունը և պատվիրակությունների երկվությունը սպառնում էին ոչ միայն Հանրապետության ապագային, այլ նաև հենց հայ ժողովրդին: Սակայն մինչև 1920թ.-ը նկատելի առաջընթաց տեղի ունեցավ, և բարելավման նշաններ ի հայտ եկան թե՛ երկրի ներսում, թե՛ միջազգային ասպարեզում: Ավելին՝ այստեղ: Չորեքշաբթի, ապրիլի 18-ին, 18:30-20:00-ին, Մուտքն ազատ է: |
ՄԱՅԻՍԻ 28. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆԸ ՆԱԽՈՐԴՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԸ
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) և Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) համատեղ հանդես են գալիս դասախոսությունների շարքով՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության հարյուրամյակին: Դարեր ի վեր օտար տիրապետության տակ գտնվելուց հետո մայիսի 28-ը դարձել է հայոց պետականության վերածննդի խորհրդանիշը: Պետականության վերականգնումից հետո 1918թ.-ի հայոց անկախությունը վերածվեց մի արժեքի, որը ծնունդ էր առել` բացարձակ անհրաժեշտությունից ելնելով: Այս դասախոսության և քննարկման հիմնական թեման լինելու է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ստեղծված պայմանները, որոնց արդյունքում անկախության անցնելու ճանապարհը լի էր դավաճանություններով, իսկ մարտահրավերները, որոնք ստիպված էր հաղթահարել Հայաստանի հուսահատ ղեկավարությունը, թվում էին անհաղթահարելի: Այնուամենայնիվ, Հանրապետությունն ինչ-որ կերպ կարողացավ գոյատևել մինչև պատերազմի ավարտը, երբ հույսի շողերը սփռվեցին Արարատ լեռան լանջերին: Ավելին՝ այստեղ: Երկուշաբթի, ապրիլի 16-ին, 18:30-20:00-ին Մուտքն ազատ է: |
ՀԱՖՆ ՆՈՐ ԿԱՄԵՐԱՏԱ. ԵՐԵԿՈ ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱԻ ՀԵՏ
ՀԲԸՄ Հայաստանը սիրով հրավիրում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀԱՖՆ) Նոր կամերատայի համերգին՝ նվիրված ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին:
Կատարողներ՝ Ծրագիր՝ Համերգի հատուկ հյուր՝ Տիգրան Մանսուրյան: Երեքշաբթի, ապրիլի 10-ին, 19:00-ին Մուտքը միայն գրանցումով այստեղ: |
ԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ ՊԱՏՐԻԿ ԴԵՐՀԱՄԻ ՀԵՏ
ՀԲԸՄ Հայաստանը «Այբ» կրթական հիմնադրամի և Skill-ի հետ համատեղ հրավիրում է մասնակցելու Միացյալ Թագավորությունում ամենամրցունակ Ուեսթմինսթերյան դպրոցի տնօրեն Պատրիկ Դերհամի հետ հանդիպում-քննարկմանը «Ինչն է առավոտյան ինձ ստիպում անկողնուց վեր կենալ» թեմայով:
Միջոցառման լեզուն՝ անգլերեն: Ուրբաթ, ապրիլի 6-ին, 18:30-ին |
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՆ ԿԻՆՈ «ՄԱՐԴԸ ՌԻՈՅԻՑ»
Հայաստանում ֆրանկոֆոնիայի տարվա շրջանակներում, ՀԲԸՄ Հայաստանը, Հայկական Ալիանս Ֆրանսեզի, Institut français-ի և AFG Film Club-ի հետ համատեղ, շարունակում է Ֆրանսիական Դասական Ֆիլմերի ցուցաշարը:
ՄԱՐԴԸ ՌԻՈՅԻՑ (Ֆրանսիա, 1964թ., 112 րոպե) Ֆիլմը կցուցադրվի օրիգինալ լեզվով և անգլերեն ենթագրերով: Հինգշաբթի, ապրիլի 5-ին, ժ. 19:00 Մուտքն ազատ է: |
ԳԵՂԵՑԻԿ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԵՐԵԿՈ՝ ՆՎԻՐՎԱԾ ԼԻԼԻԹ ՊԻՊՈՅԱՆԻՆ ԵՎ ԻՐ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻՆ
Music of Armenia-ի նախաձեռնած «Կանանց երաժշտական միամսյակի» շրջանակներում սիրով հրավիրում ենք Ձեզ Լիլիթ Պիպոյանին և իր ստեղծագործական արվեստին նվիրված գեղեցիկ երաժշտության երեկոյի:
Լիլիթ Պիպոյանը բոլորիս քաջ ծանոթ է իր յուրահատուկ հեղինակային մշակույթով։ Պիպոյանի ստեղծագործությունները հիմնված են հայ պոեզիայի և ժողովրդական բանահյուսության վրա։ Հինգշաբթի՝ մարտի 29-ին, ժամը՝ 19:00 Մուտքը միայն գրանցումով՝ այստեղ: |
ԳԱՐԵԳԻՆ ԵՂՈՅԱՆԻ «ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը սիրով ներկայացնում է ARCHoop ճարտարապետական գրասենյակի հիմնադիր և գլխավոր ճարտարապետ Գարեգին Եղոյանի «Ժամանակակից առանձնատներ Հայաստանում» գրքի շնորհանդեսը, որը կուղղեկցվի նաև Գարեգինի գործերի ցուցահանդեսով:
Սիրով հրավիրում ենք Ձեզ Գարեգին Եղոյանի հետ հանդիպմանը, որին կհաջորդի գրքի ստորագրման և ցուցահանդեսի բացման արարողությունը: «Ժամանակակից առանձնատներ Հայաստանում» գիրքը հնարավոր կլինի ձեռք բերել միջոցառման ընթացքում: Կմատուցվի զովացուցիչ ըմպելիք և գինի: Երեքշաբթի՝ մարտի 27-ին, ժամը 18:30: Ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 1-ը: |
ԿԱՆԱԴԱՑԻ ԴԱՇՆԱԿԱՀԱՐ ԴԵՅՎԻԴ ԲՐԵՅԴԻ ՀԱՄԵՐԳԸ
ՀԲԸՄ Հայաստանը և Հայաստանում Կանադայի հյուպատոսությունը սիրով հրավիրում են կանադացի դաշնակահար Դեյվիդ Բրեյդի համերգին:
Բրեյդի երաժշտությունը բնութագրվում է որպես դասականի, ջազի և իմպրովիզացիայի միաձուլում: Մասնակցությամբ՝ Երկուշաբթի, մարտի 19-ին, ժ. 19:30 Տեղերը սահմանափակ են: |
ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ | ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՓԱԿՈՒՄ
Պարգևեք Ձեզ սուրճի ընդմիջում ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ (Carnet de Voyage) անհատական ցուցահանդեսի հեղինակ Անիռամսկիի հետ:
Երեքշաբթի, մարտի 13-ին, ժամը՝ 15:30-17:00 Մուտքն ազատ է: |