Բոլոր հոդվածները

Ուրբաթ, 15 Փետրվարի 2013

ՀԱՀ- Ն ԿՓՈԽԻ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հայաստանի Ամերիկյան Համալսարանը (ՀԱՀ) վերահաստատեց Հայաստանում տնտեսագիտության ուսուցմանն ու զարգացմանն ուղղված իր ծրագրերը փետրվարի 7-ին ՀԱՀ-ում կայացած տնտեսագիտության բնագավառում մագիստրոսի աստիճան շնորհող ծրագրի շնորհանդեսի ժամանակ: Այդ օրը տնտեսագիտության մագիստրոսի ծրագիրը ներկայացվեց ԲՈՒՀ-երի ուսանողներին, ոլորտի մասնագետներին և լայն հասարակությանը: «ՀԱՀ-ն հպարտ է անել ...
Ավելին
Երկուշաբթի, 04 Փետրվարի 2013

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՀԲԸՄ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

 

AGBU Leadership Received by RA Diaspora Minister

Հունվարի 25-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին` ուղեկցությամբ Դամասկոսի հայոց թեմի ատենապետ և ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանի և ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանի: Հանդիպման ընթացքում կողմերը զրուցեցին Սիրիայում տիրող իրավիճակի և սիրիահայության հիմնախնդիրների մասին, քննարկեցին Հայաստանում գտնվող սիրիահայերի առջև ծառացած հարցերի լուծման ...
Ավելին
Ուրբաթ, 01 Փետրվարի 2013

ՀԲԸՄ ՆԱԽԱԳԱՀ ՊԵՐՃ ՍԵԴՐԱԿՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ

Հունվարի 24-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին: Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետը և պարոն Սեդրակյանն անդրադարձան Երուսաղեմի Հայոց Պատրիարքի ընտրությանը` վստահություն հայտնելով, որ նորընտիր Պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը եռանդով ու նվիրումով կլծվի պատմական Սբ. Աթոռի զորացման և Սբ. տեղյաց մեջ հայոց իրավունքների պաշտպանության գործին: Խոսելով Սիրիայում տիրող մտահոգիչ կացության և սիրիահայ համայնքի վիճակի մասին` Նորին Սրբությունն ու ՀԲԸՄ նախագահը հաստատեցին, որ Հայոց Եկեղեցին և ՀԲԸՄ-ն պետք է շարունակեն...
Ավելին
Չորեքշաբթի, 30 Հունվարի 2013

ՀԲԸ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՕԳՆԵԼ ՍԻՐԻԱՀԱՅՈՒԹՅԱՆԸ

Սիրիայում պատերազմը շարունակվում է: Հալեպում, Դամասկոսում, Քամիշլիում և այլ քաղաքներում հայությունը կրում է մարդկային զոհեր ու նյութական ծանր վնասներ: Խույս տալով պատերազմից` հազարավոր սիրիահայեր ապաստանում են ԱՄՆ-ում, Լիբանանում, Հայաստանում և այլ երկրներում: ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի որոշմամբ 1 մլն. ԱՄՆ դոլարի ֆոնդ էր առանձնացվել սիրիահայությանն օգնելու նպատակով: Միությունը գումարներ հանգանակելու կոչով դիմել էր նաև ողջ սփյուռքահայությանը: Այդ կոչին...
Ավելին
Երկուշաբթի, 21 Հունվարի 2013

ՀԲԸՄ ԵՎ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍԲ. ԷՋՄԻԱԾՆԻ ՀԱՅՈՐԴՅԱՑ ՏՆԵՐԻ ՍԱՆԵՐԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՀԱՄԵՐԳԱՇԱՐԸ

Հունվարի 11-ին Ա. Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ ՀԲԸՄ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդյաց Տների կազմակերպած Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնակատարություններին նվիրված տոնահանդես: Հանդիսությանն իրենց մասնակցությունը բերեցին Հայորդյաց Տների ավելի քան 360 սան, որոնց գեղեցիկ կատարումները հիացրեցին հանդիսատեսին: Չդադարող ծափողջույնները դրա...
Ավելին
 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2013 Նորություններ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: