Ուրբաթ, 10 Մայիսի 2013

ԱՎԱՐՏՎԵՑ ՀԲԸՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

  • Մայիսի 10, 2013
  • 18:03

Մարտի 25-ից ապրիլի 21-ը, ՀԲԸՄ Ֆրանսիայի և Լիոնի մասնաճյուղերի և Լիոնի մասնաճյուղի նախկին փոխատենապետ Ժակ Կարապետյանի աջակցությամբ, Հայաստանի ֆրանսիական համալսարանի (ՀՖՀ) 4-րդ կուրսի 11 ուսանողներ իրենց մասնագիտական փորձառությունն անցկացրին Լիոնի, Փարիզի և Վալանսի առաջատար ընկերություններում: Եվգինե Տեր-Օհանյանը փարիզյան փորձառությունն անցավ...

ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՄԲԻ ՀԱՄԵՐԳԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

  • Մայիսի 10, 2013
  • 15:32

Ղարաբաղի կամերային նվագախմբի համբավն արդեն դուրս է եկել ԼՂՀ և Հայաստանի սահմաններից: Անցյալ օգոստոսին Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամի հրավերով նվագախումբը համերգներով հանդես եկավ Նորվեգիայում: Այս տարվա ապրիլի 22-ին, Արամ Խաչատրյան հիմնադրամի տնօրեն Գագիկ Գաբրիելյանի հրավերով, Ղարաբաղի կամերային նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Գևորգ Մուրադյանի գլխավորությամբ, ելույթ ունեցավ Մոսկվայի գրականագետների կենտրոնական...

ՀԲԸՄ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻՆ

  • Մայիսի 10, 2013
  • 15:21

Ապրիլի 23-ին, ՀՀ սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովի թեմատիկ նիստերի շրջանակներում ելույթով հանդես եկավ ՀԲԸՄ սփյուռքահայ երիտասարդական ծրագրերի համակարգող Հերմինե Դուզյանը` ներկայացնելով ՀԲԸՄ-ի բազմաթիվ ամառային երիտասարդական ծրագրերը...
Չորեքշաբթի, 08 Մայիսի 2013

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» 5-ՐԴ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ

  • Մայիսի 08, 2013
  • 20:38

Ապրիլի 10-ին, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, ՀՀ Առաջին Տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո մեկնարկեց «Վերածնունդ» միջազգային 5-րդ մրցույթ-փառատոնը, որի գլխավոր հովանավորը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է: Փառատոնն անցկացվում է «Գյումրին` ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում: Այս տարի միջոցառումը նվիրված էր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին և Սպիտակի երկրաշարժի 25-րդ տարելիցին: Փառատոնի...
Երեքշաբթի, 07 Մայիսի 2013

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • Մայիսի 07, 2013
  • 14:57

Իր նախադեպը չունեցող ՀԲԸՄ Եվրոպայի և EGAM-Եվրոպական հասարակական հակառասիստական շարժման միասնական պատվիրակությունը` բաղկացած 15 Եվրոպական երկրների 20 անդամներից, հավաքվեցին Ստամբուլում`հիշատակելու 1915թ-ի Հայոց Ցեղասպանությունը: Պատվիրակության անդամները հրավիրված էին DurDe! (Ո'չ ասա ռասիզմին և ազգայնամոլությանը) թուրքական...
Երկուշաբթի, 06 Մայիսի 2013

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ 100-ՀԱՏՈՐՅԱԿԸ` ՆՎԵՐ ՀԱՀ ՀԲԸՄ ՓԱՓԱԶՅԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ

  • Մայիսի 06, 2013
  • 18:46

Հայաստանի ամերիկյան համալսարանի ՀԲԸՄ Փափազյան գրադարանը վերջերս հարստացավ ամերիկյան գրականության 100-հատորյակով, որը տպագրվել է ամերիկյան հեղինակավոր “Library of America”-ի կողմից: «Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում բարերար Ժանետ Սարգսյան-Վագներին այս անգնահատելի նվիրա-տվության համար, որը հնարավորություն կընձեռի ՀԱՀ ողջ հանրությանն օգտվել այս հավաքածուից», - ասաց գրադարանի տնօրեն Բելլա Ավագյանը...
Երկուշաբթի, 29 Ապրիլի 2013

ՀԲԸՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ «ԿԱՆԱՅՔ ՏՀՏ ՈԼՈՐՏՈՒՄ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • Ապրիլի 29, 2013
  • 18:56

21-րդ դարը կարելի է համարել տեխնոլոգիական դարաշրջան` հաշվի առնելով այն փաստը, որ մեր առօրյա կյանքի բոլոր ոլորտներում գերիշխում են համակարգչային և բարձր տեխնոլոգիաները: Միևնույն ժամանակ դժվար է պատկերացնել, որ աշխարհում զանգվածային համակարգչայնացման սկիզբը դրվել է դեռևս մեր դարաշրջանից մոտավորապես 200 տարի առաջ Բայրոնի դստեր` մաթեմատիկոս Ադա Լովելասի կողմից: Այս տարի տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի կանանց միջազգային օրը նշվել է ապրիլի 25-ին, որի նպատակն էր շատ աղջիկների և կանանց ներգրավել ՏՏ ոլորտ` ավելի մեծ հնարավորություն տալով Ադայի հետնորդներին կայանալ և խոստումնալից ապագա ունենալ այս ...

ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ

  • Ապրիլի 29, 2013
  • 17:49

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Հայաստանյան կառույցներն ամեն տարի ապրիլի 24-ին միասին այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` իրենց հարգանքի տուրքը մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Այս տարի նույնպես, ապրիլի 24-ի վաղ առավոտյան, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության աշխատակազմը, Միության...
Հինգշաբթի, 25 Ապրիլի 2013

ՀԲԸՄ-Ի ԱՆԱԿՆԿԱԼԸ ԱՐՄԱՎԻՐԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • Ապրիլի 25, 2013
  • 21:27

Մարտի 25-ից ապրիլի 10-ը, Հայաստանի բոլոր մարզերը, Երևանը, Լեռնային Ղարաբաղն ու Ջավախքը կրկին ապրեցին բուռն շախմատային անցուդարձով: 2-րդ փուլում հաղթած թիմերն այդ օրերին շարունակում էին պայքարը Շախմատի հանրապետական համադպրոցական 7-րդ օլիմպիադայի կիսաեզրափակիչ փուլում: 7-17 տարեկան 5,000 աշակերտներ ավելի քան 1000 դպրոցներից մասնակցում են այս մրցաշարին, որը կազմակերպում են Շախմատի ակադեմիան, ՀՀ կրթության նախարարությունն ու...
Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2013

ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՍՐՏՈՒՄ

  • Ապրիլի 17, 2013
  • 15:53

ՀԲԸՄ երիտասարդական ծրագրերը բազմաթիվ են ու բազմաբնույթ: 1987թ. մեկնարկեց ՀԲԸՄ Նյու Յորքի մասնագիտական փորձառության ծրագիրը, որը հրավիրում էր հայ երիտասարդներին աշխարհի տարբեր անկյուններից աշխատանքային փորձառություն անցնել Նյու Յորքի առաջատար ընկերություններում: Հետագայում այս ծրագրին միացան ևս երեքը` Փարիզի (2003), Երևանի...
 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2013 Նորություններ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: