Բոլոր հոդվածները

Երկուշաբթի, 16 Սեպտեմբերի 2013

ՀԲԸՄ ՆԱԽԱԳԱՀ ՊԵՐՃ ՍԵԴՐԱԿՅԱՆԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սեպտեմբերի 4-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանին: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց ազգային-եկեղեցական զանազան հարցերի: Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահը կարևորեցին աշխարհասփյուռ հայության և ազգային կառույցների ու հաստատությունների շարունակական աջակցությունը սիրիահայությանը Սիրիայում տիրող...
Ավելին

ՀԲԸՄ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՍԱՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ավանդույթի համաձայն, ՀԲԸՄ աշխարհասփյուռ դպրոցների ու վարժարանների սաներն իրենց դպրոցական վերջին ամառներն անց են կանցնում հայրենիքում: Այս տարի այդ այցելությունների շրջանակներում ամռան ամիսներին Հայաստան էին այցելել Լոս Անջելոսի «Վաչե և Թամար Մանուկյան» դպրոցի 30, «Մանուկյան-Դեմիրճյան» դպրոցի 10-րդ և 11-րդ դասարանցի 65, Բուենոս Այրեսի «Մարի Մանուկյան» դպրոցի 22 և Մոնտեվիդեոյի «Նուբարյան» վարժարանի 5 աշակերտներ: Այս այցելությունները...
Ավելին
Երեքշաբթի, 10 Սեպտեմբերի 2013

ՀԲԸՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ «ԱՐԻ ՏՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ԱՎԵԼԻ ՔԱՆ 1000 ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ

Այս տարի ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի ութ փուլերին մասնակցեցին 13-20 տարեկան ավելի քան 1000 երիտասարդներ 30-ից ավելի երկրներից: Յուրաքանչյուր փուլին մասնակցեց 100-150 երիտասարդ, ովքեր հնարավորություն ունեցան այցելել Հայաստան, ձեռք բերել ընկերներ, ապրել հյուրընկալող ընտանիքներում և ամուր կապեր հաստատել հայրենիքի հետ: ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը....
Ավելին
Երեքշաբթի, 03 Սեպտեմբերի 2013

ԱՄԵՐԻԿԱՅԱՀԱՅ ՃԱՐՏԱՐԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՀԲԸՄ ՀՎՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՓԱՍԱԴԵՆԱՅՈՒՄ

Գիտությանն ու ճարտարագիտությանը նվիրված իր հերթական հանդիպումներից մեկի ընթացքում Ամերիկայի հայ ճարտարագետների և գիտնականների ընկերությունը (AESA) կազմակերպել էր հետաքրքիր մուլտիմեդիա ֆորում հայկական կրթություն առաջարկող միակ օնլայն կրթական հաստատության` ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի գործունեության մասին: Հանդիպումը տեղի ունեցավ Փարսոնս կորպորացիայում, Փասադենա, Կալիֆորնիա: AESA-ի անունից ներկաներին ողջունեց...
Ավելին
Ուրբաթ, 30 Օգոստոսի 2013

ՀԲԸՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴԻՐ ԵՎ ՆԱԽԱԳԱՀ ԴՐ. ԵՐՎԱՆԴ ԶՈՐՅԱՆԻ ԱՅՑԸ ՀԲԸՄ ԿՈՐԴՈԲԱՅԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ

Վերջերս, միջազգային գիտաժողովի մասնակցության նպատակով Կորդոբա մեկնած ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) հիմնադիր և նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Դր. Երվանդ Զորյանն այցելեց նաև Կորդոբայի ՀԲԸՄ մասնաճյուղ, հանդիպեց տնօրենների, Երիտասարդական լիգայի, Տիկնանց հանձնաժողովի, նախկին ղեկավարների ու անձնակազմի...
Ավելին
Ուրբաթ, 26 Հուլիսի 2013

ՀԲԸՄ-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՕՏԱՐԱԳԻՐ ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ 5-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

Հուլիսի 12-ին, «Համաշխարհայնացում և ազգային ինքնություն» խորագրի ներքո, Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տանը մեկնարկեց Օտարագիր հայ գրողների 5-րդ համաժողովը, որին մասնակցում էր 71 գրող սփյուռքից, Հայաստանից և Արցախից: Համաժողովը կազմակերպել էին ՀՀ սփյուռքի նախարարությունը և Հայաստանի գրողների միությունը: Համաժողովի հովանավորներից էր նաև ՀԲԸ Միությունը, որն ավանդականորեն աջակցում է հայ գրականությանն ու գրողներին՝ իրականացնելով գրահրատարակչական....
Ավելին
Կիրակի, 21 Հուլիսի 2013

ՀԱՅՏՆԻ ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՖՈՏՈԼՐԱԳՐՈՂ ՍԿԱՈՒՏ ԹՈՒՖԱՆՔՋՅԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Հունիսի 6-ին, ՀԲԸՄ Երևանի գրասենյակ այցելեց հայտնի ամերիկահայ ֆոտոլրագրող, Twitter-ի պատմության մեջ ամենահայտնի լուսանկարի հեղինակ Սկաուտ Թուֆանկջյանը: Սկաուտը, չնայած զբաղվածությանը, ժամանակ գտավ այցելելու ՀԲԸՄ գրասենյակ և իր գիտելիքներով ու մասնագիտական որոշ գաղտիքներով կիսվելու Միության Երևանի անձնակազմի հետ...
Ավելին
Ուրբաթ, 19 Հուլիսի 2013

20 ՏԱՐԻ ԱՆՑ ՆՈՒՅՆ ՀԱՐԿԻ ՏԱԿ, ՆՈՐ ՆՊԱՏԱԿՈՎ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) շրջանավարտները միշտ էլ աչքի են ընկել բարձր մասնագիտական պատրաստվածությամբ ու որակներով: Այսօր նրանցից շատ շատերը, թե Հայաստանում և թե արտերկրում, զբաղեցնում են բարձր պաշտոններ սկսած պետական կառավարման մարմիններից մինչև մասնավոր հատված: Ուրախալի և օրինակելի է այն, որ ՀԱՀ շրջանավարտները փորձում են մշտապես պահել կապը իրենց համալսարանի հետ և ամենատարբեր առիթներով օգտակար լինել հաստատության հետագա ծրագրերին...
Ավելին
Երկուշաբթի, 24 Հունիսի 2013

ՀԲԸՄ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ ՀՖՀ 22 ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) շարունակում է աջակցել Հայաստանի առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններին և այդ համալսարաններում ներգրավված ուսանողներին: Վերջին 10 տարիներին Հայաստանի ֆրանսիական համալսարանը (ՀՖՀ) եղել և այժմ էլ մնում է ՀԲԸՄ-ի ուշադրության կենտրոնում: Հունիսի 21-ին, Երևանի «Ռոյալ Թյուլիփ» հյուրանոցի ձմեռային դահլիճում տեղի ունեցավ միանգամից երկու միջոցառում` ՀՖՀ «Շրջանավարտների տեղեկատու»-ի շնորհանդեսը...
Ավելին
Երկուշաբթի, 17 Հունիսի 2013

ԱՎԱՐՏԱԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հունիսի 2-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) մեծ դահլիճում տեղի ունեցավ հերթական ավարտական հանդիսությունը` մասնակցությամբ պաշտոնյաների, բարձրաստիճան հյուրերի, միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների, ուսանողների, շրջանավարտների ու նրանց հարազատների, որոնք հավաքվել էին շնորհավորելու և պատվելու այս տարվա շրջանավարտներին: 124 շրջանավարտների այդ օրը շնորհվեց մագիստրոսի աստիճան` ՀԱՀ շրջանավարտների ընդհանուր թիվը հասցնելով 2448-ի: Ավարտական արարողության...
Ավելին
 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2013 Նորություններ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: