Բոլոր հոդվածները

Հինգշաբթի, 31 Հոկտեմբերի 2013

ՀԲԸՄ ՀՎՀ ՆԱԽԱԳԱՀ ԴՐ. ԵՐՎԱՆԴ ԶՈՐՅԱՆԻ ԱՅՑԸ ՌՈՍՏՈՎ

Սեպտեմբերի 25-28-ը ՀԲԸՄ ՀՎՀ հիմնադիր նախագահ Դր. Երվանդ Զորյանը և Հայաստանի ԳԱ ակադեմիկոս Սամվել Շուքուրյանն այցելեցին Ռոստովի մարզ, որտեղ հանդիպումներ ունեցան հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, ներկայացրին Հայկական վիրտուալ համալսարանը, նրա ստեղծման դրդապատճառներն ու ընձեռած կրթական հնարավորությունները: Քննարկվեցին նաև սփյուռքի հայկական կրթօջախների առջև ծառացած կրթական և հայապահպանության խնդիրները, որոնց լուծմանը նպաստող ուղիներ է...
Ավելին
Չորեքշաբթի, 30 Հոկտեմբերի 2013

«ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԿԵՆՏՐՈՆԸ» ՏՈՆԵՑ ԻՐ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 1-ԱՄՅԱԿԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հոկտեմբերի 7-ին «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հ/կ-ն տոնեց իր հիմնադրման 1-ամյակը: Այս առթիվ կազմակերպության գրասենյակում տեղի ունեցավ ընդունելություն, որին ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Կենտրոնի գործադիր տնօրեն Լենա Հալաջյանը, ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը, ՀԲԸՄ Հայաստանի տնօրեն Արփի Վարդանյանը, ՀՀ սփյուռքի նախարարության, ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի ներկայացուցիչներ,...

Ավելին
Ուրբաթ, 25 Հոկտեմբերի 2013

ՀԲԸՄ ԴԱՐՈՒՀԻ-ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՍԱՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Արդեն 3-րդ տարին է, ինչ ՀԲԸՄ Բեյրութի «Դարուհի-Հովակիմյան» վարժարանի լավագույն աշակերտները հնարավորություն են ստանում իրենց պատմական հայրենիքում անցկացնել մեկ շաբաթ` շրջելով Հայաստանի տեսարժան վայրերով և ծանոթանալով նրա պատմությանն ու ներկային: Այս տարի Հայաստան այցելեցին վարժարանի 23 աշակերտներ, ովքեր իրենց ուսուցչուհի Հայարփի Հաջյան Ջերեջյանի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդ, Եռաբլուր, Գառնի, Գեղարդ, եղան Տառերի պուրակում, Խոր վիրապում...
Ավելին
Երեքշաբթի, 15 Հոկտեմբերի 2013

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ՍԻՐԻԱՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հոկտեմբերի 2-ին հրապարակվեց ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ կրթության նախարարության, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) և Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի համատեղ հայտարարությունը Հայաստանի բարձրագույն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող սիրիահայ ուսանողների ուսման վարձավճարների փոխհատուցման մասին: «Սիրիայում ծավալված իրադարձությունների...

Ավելին
Չորեքշաբթի, 09 Հոկտեմբերի 2013

«ՍԻՐԻԱՆ ԻՄ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սիրիահայ լուսանկարիչ Վահե Շահինյանի բարեգործական ցուցահանդեսը Երևանում

Սեպտեմբերի 30-ին, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կազմակերպությամբ և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում բացվեց սիրիահայ հանրահայտ լուսանկարիչ Վահե Շահինյանի «Սիրիան իմ հիշողություններում» խորագրով բարեգործական ցուցահանդես-վաճառքը, որի ողջ հասույթը կտրամադրվի Հայաստան տեղափոխված սիրիահայերի օգնության ծրագրերին: Ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցել է ՀԲԸՄ երկարամյա անդամ...

Ավելին
Երկուշաբթի, 30 Սեպտեմբերի 2013

ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑ ՀԲԸՄ-ՀԵԸ «ԱՐԻՆ» ՊԱՐԱԽՄԲԻՆ

Սեպտեմբերի 10-ին, ՀՀ Մշակույթի նախարարությունում տեղի ունեցավ Լիբանանի ՀԲԸՄ-ՀԵԸ-ի «Արին» պարախմբի պարգևատրման արարողությունը: Առ ի գնահատանք պարախմբի գործունեութեան և «Արտերկրում հայ ազգագրական մշակույթը պահպանելու և տարածելու, ինչպես նաև սփյուռքի երիտասարդության հայեցի դաստիարակության գործում ունեցած նշանակալի ավանդի համար», ՀՀ Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը պատվոգիր հանձնեց «Արին» պարախմբի գեղարվեստական ղեկավար Գայանե...
Ավելին
Շաբաթ, 21 Սեպտեմբերի 2013

ՀԲԸ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ԼՂՀ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

Գերձայնային բժշկական սարք ԼՂՀ Հանրապետական բժշկական կենտրոնին

ՀԲԸ Միությունը մշտապես աջակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զարգացմանն ու բարգավաճմանը տարատեսակ ծրագրերի օգնությամբ: Կրթությունից մինչև մշակույթ, շինարարությունից մինչև սոցիալական ծրագրեր` ՀԲԸՄ-ն ամուր կանգնած է Արցախի թիկունքին: ԼՂՀ-ում սոցիալական կյանքի ակտվիացմանը...

Ավելին
Ուրբաթ, 20 Սեպտեմբերի 2013

ՍԻՐՈ ԵՐԿԻՐ ՖՐԱՆՍԻԱՅԻՑ ՄԻՆՉԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆ, ԿՅԱՆՔԻ ԵՐԿԻՐ» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀԲԸՄ Ֆրանսիայի երիտասարդական խումբը «Հայաստան, կյանքի երկիր» ծրագիրն առաջին անգամ նախաձեռնեց ու իրականացրեց 2011թ.: Այն ժամանակ 32 հայ և ֆրանսիացի երիտասարդներ Հայաստանի և ԼՂՀ-ի տարբեր շրջաններում իրականացրին մի շարք կամավոր շինարարական, բնապահպանական, առողջապահական և կրթական ծրագրեր` ներառյալ Արցախում Բերձորի 2-հարկանի երիտասարդական տան վերանորոգումը: 2 տարի անց, ՀԲԸՄ Ֆրանսիայի երիտասարդները որոշեցին կրկնել այդ հաջողությունը...
Ավելին

ՆՈՐԱՄՈՒՏԻ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՀ-ՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սեպտեմբերի 5-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) բակալավրի կրթական աստիճան շնորհող նորաստեղծ ծրագիրը հյուրընկալեց իր առաջին ուսանողներին: Առաջին անգամ Հայաստանում բարձրագույն ուսումնական հաստատությունն իր առաջին կուրսեցիների համար կազմակերպել էր նորամուտի հանդիսավոր արարողություն: ՀԱՀ բակալավրիատ են ընդունվել մոտ 300 ուսանողներ աշխարհի տարբեր երկրներից, ներառյալ Ռուսաստան, ԱՄՆ, Սիրիա, Վրաստան, Կանադա: Առաջարկվող բոլոր ծրագրերը...
Ավելին
Չորեքշաբթի, 18 Սեպտեմբերի 2013

ՀԲԸՄ-Ն ԱՄՓՈՓՈՒՄ Է ԱՄԱՌԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Հայաստանում իրականացվող ամառային ծրագրերի հիմնական թիրախը սփյուռքահայ երիտասարդներն են: Միությունն ամառվա ամիսներին Հայաստանում իրականացնում է մի քանի ծրագրեր, տարբեր տարիքային խմբերի ու տարբեր մասնագիտության տեր երիտասարդների համար: Եվ քանի որ ամառն արդեն ավարտվում էր, ճիշտ ժամանակն էր ամփոփել արդյունքները: Հենց այս նպատակով էլ Երևանի Նոյյան Տապան մամուլի ակումբում օգոստոսի 23-ին տեղի ունեցավ մամլո ասուլիս մասնակցությամբ ՀԲԸՄ Հայաստանի տնօրեն Արփի Վարդանյանի, ՀԲԸՄ...
Ավելին
 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2013 Նորություններ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: