Երկուշաբթի, 02 Դեկտեմբերի 2013

ՀԲԸ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱՁԵՌՆՈՒՄ Է ԳՅՈՒՂՏԵԽՆԻԿԱՅԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ՔԱՇԱԹԱՂՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՍԻՐԻԱՀԱՅ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • Դեկտեմբերի 02, 2013
  • 13:29

Սիրիական քաղաքացիական պատերազմն ու երկրում ստեղծված կացությունը տասնյակ հազարավոր մարդկանց ստիպել են հարկադրաբար լքել իրենց բնակավայրերը: Սիրիայի խաղաղ բնակչության հետ մեկտեղ հազարավոր սիրիահայեր տեղափոխվել են այլ երկրներ, այդ թվում՝ Հայաստան և Արցախ: Տասնյակ սիրիահայ ընտանիքներ այժմ բնակվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում, Իշխանաձորում և առավելաբար Կովսականում, որտեղ բնակություն են...
Չորեքշաբթի, 13 Նոյեմբերի 2013

ԱՐՑԱԽԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՄԲԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԸ

  • Նոյեմբերի 13, 2013
  • 16:47

Հոկտեմբերի 29-ին, Ստեփանակերտի Երիտասարդական պալատի համերգային դահլիճում տեղի ունեցավ Արցախի պետական կամերային նվագախմբի հերթական բարեգործական համերգը: Համերգից ստացված ողջ հասույթը կտրամադրվի Ստեփանակերտում կառուցվող «Սուրբ Աստվածածին» մայր տաճարի շինարարությանը: Համերգին ներկա էին ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ Մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը, ԼՂՀ Կրթության նախարար Սլավա Ասրյանը, այլ պաշտոնատար անձիք...
Երեքշաբթի, 12 Նոյեմբերի 2013

«ԻԶՄԻՐԼՅԱՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՒՐԲ ՆԵՐՍԵՍ ՄԵԾ ԳԻՏԱԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԱՑՈՒՄԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

  • Նոյեմբերի 12, 2013
  • 18:12

Հոկտեմբերի 15-ին Երևանում տեղի ունեցավ Իզմիրլյան բժշկական հաստատության և Սուրբ Ներսես Մեծ գիտաբժշկական կենտրոնի վերաբացման արարողությունը` հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ներկայությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու ազգային բարերարներ շվեյցարահայ տեր և տիկին Տիգրան և Հելենա Իզմիրլյանների: Արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Իզմիրլյան ընտանիքի անդամներ, ՀՀ պետական այրեր, առողջապահության ոլորտի...
Երկուշաբթի, 11 Նոյեմբերի 2013

ՀԲԸՄ ԱՐԵՎՄՏ. ԱՄԵՐԻԿԱՅԻ ԱՏԵՆԱՊԵՏ ԳՐԻԳՈՐ ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆԻ ԱՅՑԸ

  • Նոյեմբերի 11, 2013
  • 13:59

Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի և Հայ ոսկերիչների բարեգործական հիմնադրամի կազմակերպած համաժողովին մասնակցելու համար վերջերս Հայաստան էր ժամանել ՀԲԸՄ ԱՄՆ Արևմտյան շրջանակային հանձնաժողովի ատենապետ Գրիգոր Կարագյոզյանը: Հոկտեմբերի 29-ին Գրիգոր Կարագյոզյանը...
Ուրբաթ, 08 Նոյեմբերի 2013

ՀԲԸՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԴԻՋԻԹԵՔ ԷՔՍՊՈ 2013-ԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • Նոյեմբերի 08, 2013
  • 15:29

Հոկտեմբերի 4-6-ը, արդեն 9-րդ անգամ Հայաստանում անցկացվեց ԴիջիԹեք Էքսպո տեղեկատվական, հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ցուցահանդեսը, որն ամեն տարի իր շուրջն է հավաքում ոլորտի առաջատարներին և հիանալի հնարավորություն տալիս հետաքրքրված կողմերին քայլել տեխնոլոգիական զարգացումներին համընթաց և տեղեկատվությունը հասանելի դարձնել մեծ լսարանի համար: Տեղեկատվական տեխնոլոգիաներ, ֆինանսական և բանկային լուծումներ, բիզնեսի ավտոմատ...
Չորեքշաբթի, 06 Նոյեմբերի 2013

ՀԲԸՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ» ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

  • Նոյեմբերի 06, 2013
  • 18:22

Հոկտեմբերի 4-7-ը, Երևանում անցկացվեցին Ֆրանսիական գրականության օրեր: Արդեն 4-րդ անգամ անցկացվող այս միջոցառումն այս տարի նվիրված էր ֆրանսիացի էկզիստենցիալիստ փիլիսոփա, վիպագիր և քննադատ Ժան Պոլ Սարտրին: Միջոցառման հանդիսավոր բացումը տեղի ունեցավ հոկտեմբերի 4-ին Երևանի պետական լեզվաբանական համալսարանում (ԵՊԼՀ): Ողջույնի խոսքով հանդես եկան ԵՊԼՀ ռեկտոր, պրոֆեսոր Գայանե Գասպարյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մշակութային հարցերով...
Երեքշաբթի, 05 Նոյեմբերի 2013

ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԱՅՑԸ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ

  • Նոյեմբերի 05, 2013
  • 18:47

Հոկտեմբերի 21-ին, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչություն այցելեց Գյուլբենկյան հիմնարկության հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանը: ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանի, ՀԲԸՄ Հայաստանի տնօրեն Արփի Վարդանյանի, փոխտնօրեն Հովիկ Եորդեկյանի և Գյուլբենկյան հիմնարկության Սիրիայում նախկին ներկայացուցիչ Արուշ Եսայանի հետ քննարկվեցին սիրիահայության օգնության խնդիրները: Մասնավորապես անդրադարձ կատարվեց...

«ԱԼԵՔ ԵՎ ՄԱՐԻ ՄԱՆՈՒԿՅԱՆ» ԹԱՆԳԱՐԱՆԻ «ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՆՁԵՐԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ՊԱՏԿԵՐԱԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

  • Նոյեմբերի 05, 2013
  • 18:23

Դեթրոյտի «Ալեք և Մարի Մանուկյան» թանգարանի նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, սեպտեմբերի 19-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում տեղի ունեցավ Դեթրոյտի «Ալեք և Մարի Մանուկյան» թանգարանի ցուցանմուշները ներկայացնող «Հայկական գանձերի ժառանգություն. վկայություն մի ժողովրդի» (A Legacy of Armenian Treasures: Testimony to a People) պատկերագրքի շնորհանդեսը: Շնորհանդեսին մասնակցեցին...
Ուրբաթ, 01 Նոյեմբերի 2013

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏՈՆԵՑ ԻՐ 5-ԱՄՅԱԿԸ

  • Նոյեմբերի 01, 2013
  • 12:50

ՀՀ սփյուռքի նախարարությունը վերջերս տոնեց իր կազմավորման 5-ամյակը: Այս առթիվ տեղի ունեցան մի շարք միջոցառումներ` մասնակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, ՀՀ կառավարության անդամների, նախարարության աշխատակիցների, ինչպես նաև գործընկեր կառույցների ներկայացուցիչների և անհատների, ովքեր իրենց ներդրումն են ունեցել նախարարության կայացման, Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման...

Հինգշաբթի, 31 Հոկտեմբերի 2013

ՀԲԸՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԵԳԻՊՏԱՍՈՒՄ

  • Հոկտեմբերի 31, 2013
  • 17:06

ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) շարունակում է ակտիվորեն ընդլայնել իր գործունեությունն ամբողջ աշխարհում` ամեն անգամ պաշտոնապես ներկայանալով մի նոր երկրում: Այս շարքի հերթական հանգրվանը Եգիպտոսն էր: Սեպտեմբերի 21-ին, Կահիրեի Չաքըր մշակութային կենտրոնում ՀՎՀ-ի օնլայն կրթական ծրագրերը ներկայացվեցին տեղի հանրությանը: Հանդիպումը, որը համատեղ կազմակերպել էին ՀԲԸՄ Կահիրեի մասնաճյուղն ու ՀՎՀ-ն, վարեցին Եգիպտոսում ՀՎՀ ներկայացուցիչ Աննա Դոլաբջյանն ու նրա...
 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2013 Նորություններ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: